Փորձագետ. Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է
Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է՝ Նախիջեւանի հետ կապ ապահովելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ցանկանում են, որպեսզի Հայաստանի հարավով երկաթուղային ճանապարհ անցնի: «Այնտեղ մոտ 40 կմ է: Այդ երկաթուղային ճանապարհը կհասնի մինչեւ Թուրքիա: Նրանք նաեւ ցանկանում են, որպեսզի այդ ճանապարհը չհսկեն հայերը: Ահա թե որն է Բաքվի նպատակը: Սակայն պետք է նաեւ հասկանալ, որ Ադրբեջանն այդքան էլ մտահոգված չէ Հայաստանի տնտեսական զարգացմամբ եւ Հայաստանից ՌԴ ճանապարհների բացմամբ»,-նկատեց Իսկանդարյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը