Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազատազրկում հանուն սիրո Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին Կանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը Բեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

Ազատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների անհապաղ մեկնարկը կարող է դեէսկալացիա ապահովել. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին եւ, անշուշտ, Ղարաբաղում տիրող իրավիճակին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իհարկե, մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսեւորմամբ, ինչը ծայրաստիճան բացասաբար է ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա եւ չի նպաստում Երեւանի ու Բաքվի երկխոսության կարգավորմանը, երկու կողմերի բնակչություններից չարդարացված կորուստներին», - նշել է նա: Այս կապակցությամբ Զախարովան ցավակցություն է հայտնել զոհված հայ զինծառայողի ընտանիքին ու հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել սահմանային միջադեպերի արդյունքում տուժածներին:

«Մեր դիրքորոշումը հայտնի է՝ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ​​ճանապարհով: Չափազանց կարեւոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից եւ ուժային մեթոդներից: Փոխադարձաբար ընդունելի փոխզիջումներ փնտրելու համար անհրաժեշտ է համակարգված, քրտնաջան աշխատանք: Մենք երկու կողմերին հենց դրան ենք տրամադրում», - հայտարարել է նա:

Ըստ նրա՝ Մոսկվան համոզված է, որ «կայուն դեէսկալացիան կարող է ապահովվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հետագա աշխատանքների անհապաղ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման միջոցով»: «Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք տալ: Ներկայումս այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի, ինչպես նաեւ երեք երկրների սահմանային ծառայությունների միջեւ»:

Զախարովան հիշեցրել է, որ տարածաշրջանային կայունությունը ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հուլիսի 7-ին եւ Ադրբեջանի նախագահի հետ հուլիսի 20-ին տեղի ունեցած բանակցությունների օրակարգի գլխավոր հարցն էր: «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում խնդիրների բարդությանը եւ մասշտաբայնությանը, հաստատեցին իրենց վճռականությունը` շարունակել համատեղ գործունեությունը օպտիմալ լուծումներ գտնելու համար, եւ վճռականորեն հավատարիմ մնացին 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ սույն թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հետեւողական եւ համապարփակ իրականացմանը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան ստեղծված աշխատանքային խումբը անցկացրել է բովանդակային քննարկումների մի քանի փուլ եւ նախանշել տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները: Հուսով ենք, որ մոտ ապագայում խումբը կվերսկսի նիստերը, ինչը թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք լիովին համապատասխանում են Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ամբողջ Հարավային Կովկասի շահերին», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է զգալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման եւ խաղաղ կյանքի հաստատման գործում, կարգավորում է հրատապ մարդասիրական խնդիրները՝ ներառյալ ​​ռազմագերիների վերադարձը, ինչպես նաեւ զոհվածների աճյունների վերադարձը/փոխանակումը: «Մենք աջակցում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության միջոցների կառուցմանը, շարունակում ենք աշխատել ՄԱԿ ՓԳՀ եւ ՅՈՒՆԵՍԿՕ առաքելությունների՝ տարածաշրջան մուտքն ապահովելու ուղղությամբ»: