Նատալի Լուազոն մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա էսկալացիայի համար
Հուլիսի 20-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի հետ:
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ հայ խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ֆրանսիացի բարեկամներին տարբեր նախաձեռնություններում մշտապես Հայաստանին աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավորները ներկայացրին իրավիճակը տարածաշրջանում՝ այն գնահատելով լարված: «Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ծայրահեղ ագրեսիվ հայտարարությունների եւ գործողությունների: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն հանդես է եկել ՀՀ տարածքների հանդեպ նկրտումներով»,-ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Նշվեց, որ մի քանի օր առաջ Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանցիները սկսել են կրակահերթեր արձակել հայկական զորամիավորումների ուղղությամբ, ինչի հետեւանքով ունենք զոհ ու վիրավոր:
Այս համատեքստում կարեւորվեց միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա՝ խուսափելու հետագա զարգացումներից:
Նատալի Լուազոն մտահոգություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա էսկալացիայի, բոլոր հայ ռազմագերիների վերադարձման, ինչպես նաեւ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի վերաբերյալ:
«Այսօր յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքրիկ ֆրանսիացին գիտի՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը: Յուրաքանչյուր ֆրանսիացի գիտի՝ որքան է տառապել հայ ազգը նախկինում եւ սգում է այսօրվա կորուստները: Ֆրանսիան յուրահատուկ դերակատարություն ունի Եվրոպայում, այն է՝ ներկայացնել եվրոպացի գործընկերներին իրական մարտահրավերները, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանը»,-նշեց Լուազոն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ հայ խորհրդարանակնները կարեւորեցին եվրոպացի գործընկերների աջակցությունը: Նշվեց, որ բարեփոխումների լիարժեք իրականացումը հնարավոր կդառնա միմիայն տարածաշրջանում կայունություն ապահովելու պարագայում:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը