Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ուղերձ՝ ԱԺ պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխությամբ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը հնգապատկվել է եւ նախկին 50.000 դրամի փոխարեն դարձել է 250.000 դրամ:

Օրենքի նախագծում այդ փոփոխությունը հիմնավորվում է պետության՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ եւ ըստ այդմ՝ Ազգային ժողովի, ինչպես նաեւ պատգամավորների լիազորությունների եւ գործառույթների շրջանակի ընդլայնմամբ: Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների եւ լիազորությունների պատշաճ իրականացմանը:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս եւ քաղաքացիներս, վերլուծելով այս փոփոխությունն ու դրա հրապարակված հիմքերը, հայտարարում ենք.

Ա.

Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված հնարավոր ծախսերի չափի ավելացումը (ինչպես եւ նախկինում նախատեսված 50.000 դրամ գումարը) պատշաճ հետազոտված եւ ուսումնասիրված չէ, առաջարկն արվել է կարիքի մասնավոր եւ կամայական գնահատականի հիման վրա:

Բ.

Այսպիսի ավելացումը այս ձեւով իրականացնելը եւ ապա բյուջեի միջոցները այդ նպատակով հնգապատիկ առավել ծախսելը ռիսկային են արդյունավետության եւ կոռուպցիայի տեսանկյունից:

Գ.

Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներից վերոհիշյալը համարելով ոչ հրատապ, բայց կարգավորման համար կարեւոր, պնդում ենք, որ իշխանությունը երկրի համար այս բարդ եւ ծանր ժամանակահատվածում պարտավոր է հանրային հաշվետվողականության բարձր մակարդակ ապահովել, հանրային վստահությունը չչարաշահել եւ լրացուցիչ խնդիրներ չհարուցել:

Այս ուղերձով, դիմելով ԱԺ այս գումարման եւ հաջորդ գումարման խորհրդարանին եւ յուրաքանչյուր պատգամավորի, առաջարկում ենք վերանայել կատարված փոփոխությունը հաշվի առնելով հետեւյալ պայմանները.

Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցումը.

1. չի կարող լինել բոլոր պատգամավորների համար համահավասար, որովհետեւ պատգամավորները, կաշկանդված չլինելով հրամայական մանդատով, ազատորեն են իրականացնում իրենց լիազորությունները եւ, ենթադրաբար, իրենց պարտականությունները կատարելու համար ծախսում են տարբեր չափերի դրամական միջոցներ:

2. չի կարող լինել օրենքով հաստատված գումարի չափով, այլ պետք է լինի այնքան, որքան ծախսում է պատգամավորը իր պարտականությունները կատարելու համար: Միաժամանակ պետք է լինի ամսական ծախսերի առավելագույն չափ:

3. պետք է լինի կատարված ծախսերը հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի հիման վրա, այդ թվում՝ գնումները վկայող ՀԴՄ կտրոնների, պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի, եւ այլն:

4. պետք է լինի 3-րդ կետում հիշատակված ծախսի/ֆինանսական փաստաթղթերի եւ պատգամավորական գործունեության նպատակի հիմնավորմամբ, ինչից հստակ կլինի, թե որ ծախսը ինչ գործողության համար է իրականացվել:

5. պետք է լինի ոչ թե օրենքով սահմանված առավելագույն չափով, այլ այնքան՝ որքան հիմնավոր է այս առաջարկության 3-րդ եւ 4-րդ կետերի պարտադիր համակցությամբ:

6. պետք է ներառի միայն այն ծախսատեսակները, որոնք կսահմանվեն օրենքով: Օրինակ՝ տրանսպորտային ծախս, բենզինի ծախս, ներկայացուցչական եւ այլն, եթե այդ ծախսերը չեն կատարվում ԱԺ բյուջեի միջոցներով: Այդ ծախսերը չեն կարող ներառել պատգամավորների հնարավոր անձնական բարեգործական ծախսերը:

7. Պետք է լինի պատգամավորի բարեխղճության, պարտաճանաչության, բարեվարքության եւ ծախսերի ու ըստ այդմ կատարված գործողությունների ողջամիտ համակցվածության դեպքում:

Վերոհիշյալ դրույթները պետք է արտացոլվեն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում եւ փոփոխվեն միայն օրենքով:

Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպությունների համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնում հանրային շահի գերադասմամբ, անվարձահատույց կերպով փորձագիտական օժանդակություն ցուցաբերել իշխանություններին վերոհիշյալ խնդրի լուծման համար: Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովի արձագանքն այս ուղերձին:

Հայտարարությանը միացել են հասարակական, ձեռնարկատիրական կազմակերպություններ եւ քաղաքացիներ