Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

ԱՄՆ դեսպանությունը ուշադրությամբ հետևում է տարբեր քաղաքական գործիչների ձերբակալությունների հաղորդումներին

Հուլիսի 13-ին ՀՀ կառավարության լրատվականը հաղորդագրություն տարածեց, թե Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը ոչինչ չէր հաղորդում հեռախոսազրույցի մասին, բայց քանի որ ՀՀ վարչապետը զրուցակցի խոսքերն աղավաղելու մեծ փորձ ունի, Yerevan.Today-ը հարցում ուղարկեց ԱՄՆ դեսպանություն՝ հետևյալ բովանդակությամբ

«Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ տեղ է գտել հետևյալ ձևակերպումը․ «․․․ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»: Խնդրում ենք նշել․

Ի՞նչ նկատի ունի ամերիկյան կողմը «ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել» ձևակերպմամբ։ Արդյո՞ք հաշվի առնվել են, որ վերջին օրերին կալանավորվել են «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և այժմ էլ կալանք է ներկայացված Առուշ Առուշանյանին։ Արդյո՞ք սա ԱՄՆ-ն դիտարկում է որպես ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատում։

Արդյո՞ք ամերիկյան կողմը տեղյակ է, որ խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերի հետ վարչապետի պաշտոնակատարը որևէ հարաբերություն հաստատելու քայլ չի ձեռնարկել»։

Նույն օրվա երեկոյան ԱՄՆ պետդեպը հրապարակեց, իսկ դեսպանատունը ֆեյսբուքայն էջում տեղադրեց հեռախոսազրույցի իրենց տարբերակը, որը գրեթե աղերս չուներ հայկական կողմի տարածած հաղորդագրության հետ։

Մասնավորապես, հայկական տարբերակում գրված էր․ «Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում»:

Ամերիկյան կողմի տեքստում հետևյալ կերպ է գրված․ «Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատորեն իրականացնել քարոզարշավը»։

Հայկական կողմի տեքստում գրված․ «ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ» նախադասությունը ամերիկյան տեքստում չկար։

ԱՄՆ դեսպանության՝ Yerevan.Today-ին ուղարկված պատասխանը հետևյալն է․

«Ինչպես հունիսի 20-ի ընտրություններից հետո Պետքարտուղարությունը հրապարակավ նշեց, Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը ընտրությունների վերաբերյալ։ Մենք համաձայն ենք, որ ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար ազատություննեըի նկատմամբ, իսկ ընտրապայքարի մասնակիցները կարողացել են ազատ կերպով քարոզարշավ անցկացնել։

Ակնհայտ է, որ Հայաստանի բնակչությունը հանձնառու է ժողովրդավարական զարգացմանը, իսկ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել Հայաստանի հետ մեր գործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա:

Այս հանձնառությունը սակայն ընտրությունների ավարտով կանգ չի առնում, և ժողովրդավարական գործընթացի երկարաժամկետ ու առավել մեծ բաղադրիչը ընտրությունների արդյունքները հարգելն է, իսկ հարկ եղած դեպքում սահմանված բողոքարկման ու վիճարկման գործընթացների նախաձեռնումը՝ մտահոգիչ ընտրական հարցերը կարգավորելու համար։ Ավելին, առողջ ու կայուն ժողովրդավարական հաստատությունները երաշխավորում են իրավունքի գերակայությունը, տիրույթ են ապահովում կառուցողական երկխոսության ու անհամաձայնության արտահայտման համար ու զերծ են մնում քաղաքական հաշվեհարդարից։

ԱՄՆ դեսպանությունը տարբեր քաղաքական գործիչների ձերբակալությունների մասին հաղորդումներից տեղյակ է և ուշադրությամբ հետևում է այդ հաղորդումներին։

ԱՄՆ դեսպանը հանդիպել է թե՛ նորընտիր իշխանական կուսակցության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ քննության առնելու խորհրդարանական ընտրություններին հաջորդող զարգացումները և առաջիկա առաջնահերթությունները։ Բոլոր այդ հանդիպումներում դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի բարեփոխումների օրակարգին ու պատրաստ է աջակցել Հայաստանի բնակչության ձգտումների կենսագործմանը և հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա բարգավաճմանը»։