Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է 15,000 տրանսպորտային միջոցներ կազատվեն ներմուծման մաքսատուրքից Հայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ AP Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ֆրանսիայում սկսել են կամավոր զինվորական ծառայության զորակոչը Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Դեսպանատներում և նախարարություններում համացանցի հասանելիությունը շուտով կվերականգնվի. Արաղչի Հռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հարձակումները Պարեկները հայտնաբերել են խախտումներ կատարած վարորդներին․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Մասնավոր տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը․ Ավինյան

Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերովՀրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու մшրմինԱրթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք էԱՄՆ-ն ցանկանում է վերակազմակերպել ռազմական հրամանատարական համակարգը․ The InterceptՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Իրանում հայերի շրջանում զոհերի մասինԱշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ. Hetq.am«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասինԻրավիճակը վերահսկողության տակ է․ Արաղչի15,000 տրանսպորտային միջոցներ կազատվեն ներմուծման մաքսատուրքիցՀայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ APՔրեական ոստիկանները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել«Անվտանգության ուղեցույց»` պատերազմի մեկնարկի կամ ճգնաժամային իրավիճակների դեպքում գործողությունների հրահանգներովԼուվրը կրկին փակվել է՝ աշխատակիցների գործադուլի պատճառովԴատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններինՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Խաչատրյանի կալանքի դեմ բողոքըԿոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆՄեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումըՖրանսիայում սկսել են կամավոր զինվորական ծառայության զորակոչըՎրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանՄերցը կոչ է արել Իրանին կանխել ցուցարարների հանդեպ բռնությունը«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ որոշ հայտնիներ կրում էին ԱՄՆ ներգաղթի ծառայությանը քննադատող կրծքանշաններHeineken գարեջրագործական կոնցեռնի գլխավոր տնօրեն Վան դեն Բրինքը հրաժարական կտա Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն գրենլանդացիներըԵթե դու նման հետույք ունենայիր, դու նույնպես գրեթե մերկ կքայլեիր. Ջենիֆեր ԼոպեսՎերջնամասում խաղը փրկելու համար մեզ պարզապես չբավականացրեց դիպուկությունը. Խաբի Ալոնսո Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողներըԴեսպանատներում և նախարարություններում համացանցի հասանելիությունը շուտով կվերականգնվի. ԱրաղչիԼոս Անջելեսի շրջանում հոսպիսների և տնային բժշկական սպասարկման վրա ծախսվում է մոտ 3,5 միլիարդ դոլարԻնչպես է փողի նկատմամբ վերաբերմունքը ազդում տղամարդկանց աշխատանքային բավարարվածության վրաՈրոնք են սիրախաղի հոգեբանական դրդապատճառներըՀռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հարձակումներըՄեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումըՋուդ Բելինգհեմին ձեռք բերելու փորձեր կարող է կատարել նաև Լոնդոնի «Չելսին»Մալդիվներում կկառուցեն կլիմայակայուն լողացող քաղաքՊարեկները հայտնաբերել են խախտումներ կատարած վարորդներին․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում էՄասնավոր տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը․ ԱվինյանԾառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբըԱրթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլnւզվել է քաղաքացու վրաՕպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներՀայկական վոլեյբոլը 2026 թվականին կնշի 100-ամյա հոբելյանըՉինաստանը վճռականորեն աջակցում է ԿուբայինԵրևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելԱդրբեջանում կրճատել են սպայական կազմի ծառայության ժամկետը2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառուՊաղեստինի նախագահ Աբբասին տեղափոխել են հիվանդանոցՄենք կարող ենք ուժեղացնել ճնշման արշավը մի քանի եղանակով. PoliticoՎթարային ջրանջատում Դավթաշեն վարչական շրջանումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՆիկոլ Փաշինյանը մասնակցում է դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկմանըՄեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր. Գալյան

Նախ մենք պետք է ԱԳՆ ունենանք, որպեսզի որևէ բան ակնկալենք. իրանագետ

Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար. Իրանի նոր նախագահը տարբեր կերպ է շնորհակալություն հայտնել Փաշինյանին ու Ալիևին:

«Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման: Հուսով եմ՝ առաջիկա ժամանակահատվածում կկարողանանք սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ»,- Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհակալական խոսքում նշել է Ռայիսին:

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևին ուղղված իր ուղերձում, սակայն, Իրանի նորընտիր նախագահը շոշափել է մեր պետության համար չափազանց զգայուն հարցեր. Իրանի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին «օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ»:

Ի դեպ, այս հայտարարության առնչությամբ Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական մեկնաբանություններ ու պատասխաններ դեռևս չեն հնչեցվել:

Արդյո՞ք այս ձևակերպումներով Իրանի նորընտիր նախագահը չի խախտում հավասարակշռությունը տարածաշրջանում՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցրեց.

«Իրականում իրանցիները միշտ խոսել են տարածքային ամբողջականության մասին. դա վերաբերում է անխտիր բոլոր խնդիրներին: Ցավոք սրտի, այժմ արդեն խոսում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության կողմնակից լինելու մասին. նման հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով:


Ինչ վերաբերում է Ադրբեջանի հանդեպ դիրքորոշումներին, ապա իրանական կողմից հնչող այդ հայտարարությունները ցուցիչ և ուղերձներ են Հայաստանի Հանրապետությանը առ այն, որ եթե Հայաստանում դեռևս իշխանության է մի վարչակարգ, որը, ըստ էության, Արցախից զգալի հատվածներ է զիջել Ադրբեջանին, խաթարել է Հայաստանի անվտանգությունը բազմաթիվ հատվածներում, ու այդ իշխանությունը ստանում է ձայներ, այսինքն՝ նրան ընտրում են, ապա իրանցիները որևէ պատճառ չեն տեսնում Ադրբեջանի հետ իրենց համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու»:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին ուղղված ուղերձի շեշտադրումներին՝ իրանագետն առանձնացրեց «համատեղ մարտահրավերների» մասին հիշատակումը՝ նկատելով. «Եթե փակագծերը բացենք, ապա դա նշանակում է՝ մի կողմից, այո՛, իրանցիները խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, մյուս կողմից՝ դա համարում են մարտահրավեր: Այսինքն՝ իրանական դիվանագիտությունն աշխատում է երկու կողմերի հետ էլ:

Այս համատեքստում այլ խնդիր էլ ունենք՝ Հայաստանի կողմից ինչպիսի՞ աշխատանք է տարվում Իրանի և միջազգային հանրության հետ: Կարծում եմ՝ այդ աշխատանքները չի կարելի բավարար գնահատել, ուստի սպասել, թե ինչ-որ պրոհայկական դիրքորոշումներ կհնչեն, տեղին չէ. իրանական կողմից որևէ պարագայում նման դիրքորոշումներ չեն հնչի, եթե մենք չիրականացնենք մեզ հասանելիք աշխատանքները՝ Իրանի ներսում ստեղծելով հասարակական տարբեր շերտերի և քաղաքական վերնախավերի մեջ պրոհայկական կողմնորոշում ունեցող անձանց և խմբերի զգալի ներկայություն: Պրոհայկական ասելով՝ նկատի ունեմ այն խնդիրները, որոնք վերաբերում են նաև Արցախի և համատեղ մարտահրավերներին դիմակայելուն, իսկ Արցախում ի հայտ են եկել հենց նման մարտահրավերներ. խոսքը թե՛ այդ տարածքներում ահաբեկիչների հնարավոր ներկայության մասին է, ինչը կարծեք լիովին մոռացության է մատնվել, թե՛ Ադրբեջանում և Արցախից բռնազավթված հատվածներում թուրքական ներկայության ամրապնդման մասին, և թե՛ այն մասին, որ Թուրքիան շատ դեպքերում ներկայանում է՝ որպես մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործակատար:


Այս բոլոր խնդիրներով Իրանի հետ պետք է տարվեն աշխատանքներ, ու նաև այն խնդիրներով, որոնք թվում է՝ առաջին հայացքից ունեն տնտեսական նշանակություն, բայց նաև՝ աշխարհաքաղաքական և անվտանգային կարևորություն. խոսքը Պարսից ծոցը Սև ծովին միացնող միջանցքի աշխատանքների մասին է»:

Վարդան Ոսկանյանը համոզված է՝ մեզ համար ոչ հաճո հայտարարությունների պատճառներն առաջին հերթին պետք է փնտրել մեզանում, ապա հասկանալ, թե ինչու են արտաքին տարբեր խաղացողներ նման կերպ վարվում.

«Օրինակ, թվում է տարօրինակ, թե ինչու Հունաստանի դեսպանը պետք է այցելի Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Շուշի, բայց այստեղ առաջին հերթին մենք պետք է նայենք մեր մեջ. այդտեղ երկու խնդրի ականատեսը կլինենք՝ մեկը, որ Հունաստանի հետ չեն տարվել անհրաժեշտ ծավալի և մակարդակի աշխատանքներ, մյուսը, կրկնեմ, համաշխարհային հանրությունը դիտարկում է, թե ինչպիսի ուղերձներ են գալիս Հայաստանից, իսկ այդ ուղերձները բավական հստակ մատնանշում են, որ Հայաստանն իր ամբողջության մեջ (թեև նույնիսկ առանձին խոշոր խմբեր կան, որոնք չեն կիսում այս տեսակետները և պայքարում են սեփական տեսակետների համար) ընտրելով այսօրվա իշխանություններին՝ մեկ անգամ ևս ուղերձ է հղում աշխարհին, որ իրեն քիչ է հետաքրքրում Հայաստանի անվտանգությունը, Արցախի հիմնախնդիրն ու, ընդհանրապես, անվտանգային միջավայրին առնչվող հարցերը, ուստի միջազգային հանրությունն էլ այս ուղերձն ընդունում է և, ինչպես ասում են, չի ցանկանում վատամարդ դառնալ Ադրբեջանի հետ»,- հիշեցրեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե այս առնչությամբ ԱԳՆ-ի կողմից ինչ-որ հայտարարություն կամ պատասխան ակնկալել պե՞տք է՝ իրանագետը պատասխանեց. «Ընդհանրապես, մենք պետք է նախ ունենանք ԱԳՆ, որպեսզի որևէ բան ակնկալենք, և, առհասարակ, պետք է ունենանք պետական կառավարման հստակ աշխատող համակարգ, որպեսզի կարողանանք որևէ գործողություն ձեռնարկել: Ցավալիորեն, ԱԳՆ գոյություն չունի արդեն երկար ժամանակ, և, հետևաբար, տարբեր գործողություններ ակնկալելն անտեղի է:

Եվ հետո՝ ի՞նչ հայտարարություն պետք է ընդունի, եթե Հայաստանում բազմաթիվ անձինք, ցավով պետք է նշեմ, նաև ինչ-որ տեղ վրդովմունքով, համարում են, որ Շուշին իբրև թե ադրբեջանական քաղաք է, և, ըստ էության, կիսում են ադրբեջանական դիրքորոշումները»: