Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ Ազատազրկում հանուն սիրո Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին Կանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը Բեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ

ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Իշխանությունը գործընթաց է սկսելու, անունը կդնի դեմարկացիա, դելիմիտացիա՝ փորձելով բոլոր հատվածները հանձնել թշնամուն». Աշոտ Մինասյան

ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացմիցս հայտարարել էր, որ կան համայնքապետեր, որոնց սպասվելու է քրեական օրենսգիրքը, մասնավորապես նկատի ունենալով Սյունիքի մի շարք համայնքապետերի, որոնք նոյեմբերի 9-ից հետո պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա դեռևս այդ ժամանակ ասել էր, որ թավշյա մանդատը փոխարինելու են պողպատե մանդատով։

«Բոլոր մեխի գլուխներին, այդ թվում՝ Տեղական ինքնակառավարման մարմիններին, հատ-հատ սրանով արմատախիլ ենք անելու»,- ձեռքի չագուճը գլխավերևում թափահարելով՝ ասել էր Փաշինյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը ձեռնամուխ եղավ բերման ենթարկել կամ կալանավորել Սյունիքի մի շարք համայնքապետերի, այս պահին կալանավորված են Որոտանի, Քարահունջի գյուղապետերը, Մեղրիի նախկին համայնքապետը, Քաջարանի, Սիսիանի, Գորիսի համայնքապետերը։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սյունեցի համայնքապետերի նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, նշեց, որ նրանցից բացի, կձերբակալվեն նաև բազում տղաներ, որոնք հայրենիքի պաշտպաններն են։

«Կալանավորված մեր համայնքապետերն առաջինն են, բայց ոչ վերջինը, ովքեր Սյունիքում և առհասարակ Հայաստանում ունեն դեմք, դիմագիծ, սեփական կարծիք, հայրենասիրություն, բոլորի հանդեպ այս նույնը բանը կատարվելու է։ Այսինքն՝ այս իշխանությանը պետք են մարդիկ, որոնք դիմագիծ ու կարծիք չունեն, որոնք հայրենիք չունեն և հակված են ավելի շատ, այսպես ասած, հակապետական ու հակահայրենասիրական քայլերի ու գաղափարների։ Իսկ ովքեր հայրենիք ունեն ու տեր են կանգնում իրենց հայրենիքին և գիտակցում են, որ օրվա իշխանությունն այդ հայրենիքը ծախում է, և այդ իշխանություններն այլ երկրների դրածոներ են, նրանց բոլորին կկալանավորեն»,- նշեց Աշոտ Մինասյանը։


Միաժամանակ նա ընդգծեց, որ մի օր այս ամենը կավարտվի, քանի որ ժողովուրդը սկսում է աստիճանաբար գիտակցել, որ այս իշխանությունները եկել են երկիրը կործանելու համար։

«Մեր տղաներին բաց կթողնեն, որովհետև այլ ճար չունեն, ի վերջո, արդարությունը մի օր հաղթելու է»,- հավելեց նա։

Աշոտ Միասյանը նաև շեշտեց՝ չի վախենում, եթե իշխանությունն իր նկատմամբ ևս նման գործընթաց սկսի։

«Իհարկե, ես հասկանում եմ, որ նմանատիպ գործընթաց նաև իմ հանդեպ է լինելու և ոչ միայն իմ, այլև բազում տղաների՝ ոչ միայն Սյունիքից։ Հետո հերթը կհասնի Վայոց Ձորին ու մնացած մարզերին։ Այսինքն՝ ովքեր ազգային են, բոլորին իրենք պետք է ձերբակալեն, հո չե՞ն կարող 250 կամ 400 հազար մարդու ձերբակալեն։ Կան այդ մարդիկ, որոնք հակված են պետություն ունենալու, իրենք հայրենասեր են, դիմագիծ ունեն ու գիտեն՝ այս երկրում ինչ է կատարվում, հո չե՞ն կարող բոլորին ձերբակալեն»,- ընդգծեց նա։


Նա նաև մտավախություն հայտնեց, որ սյունեցի համայնքապետերի կալանավորումը հարցականի տակ է դնում Սյունիքի գոյությունը։

«Իշխանությունների նպատակը Սյունիքը գլխատելն է, այսօր Սյունիքում բոլոր համայնքապետերն էլ հայրենասեր մարդիկ են, իրենք մտածում են, որ այսպիսով կենթարկացնեն համայնքապետերին, հետո՝ սյունեցիներին։ Մտածում են՝ համայնքապետերին կտանեն ու ադրբեջանցիների հետ կսկսեն քննարկել «միջանցքի» հարցը և ոչ միայն՝ այդ հարցը։ Այս իշխանությունը գործընթաց է սկսելու, անունը կդնի դեմարկացիա, դելիմիտացիա, սակայն իրականում փորձելով այդ բոլոր հատվածները հանձնել թշնամուն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հայկական այդ տարածքները հետագայում ազատագրելուն, Աշոտ Մինասյանը պատասխանեց՝ ազգային իշխանություն ունենալու դեպքում ժողովուրդը կկարողանա այդ տարածքներն ազատագրել։