Ներկայիս իշխանության խնդիրը վախի մթնոլորտ ստեղծելն է․ Արծվիկ Մինասյան
Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, կոչվում է իրավական բեսպրեդել։ Այդ մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հասցեին ուղղված մեղադրանքները։ Նրա խոսքով՝ երկրում չի գործում իրավունքն ու օրենքը։
«Այստեղ գործում է միայն մի խումբ անձանց կամայական վարքը, որոնք զավթել եւ յուրացրել են իշխանությունը, որն ուղղված է ընդդեմ բոլոր նրանց, ովքեր դեմ են ներկայանում դավաճանական վարքագծին եւ գործողություններին։ Այն, ինչ տեղի է ունենում այժմ Հայաստանում, առնվազն պետք է հակազդեցություն առաջացնի ազնիվ մարդկանց կողմից, ինչպես նաեւ բոլոր այն միջազգային կառույցների եւ կազմակերպությունների կողմից, որոնք այլ դեպքերում հայտարարում են մարդու իրավունքների մասին, իսկ այսօր լռում են, ըստ էության, համակերպվելով այն իրականության հետ, որ Հայաստանը հետեւողաբար շարժվում է տոտալ դիկտատուրայի ռեժիմ հաստատելու ուղղությամբ»,-ասել է Մինասյանը։ Նա նշել է, որ ինչ-որ իրավական հիմքերի մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, օրենքի համաձայն, ունի անձեռնմխելիության իրավունք։ Դա, նրա խոսքով, վերաբերում է նաեւ համայնքի մյուս ղեկավարներին, որոնց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
«Հայաստանի իշխանությունները եւ նրանց սպասարկող իրավապահ համակարգը վերածվել է կոշտ գործիքի, եւ այդ գործիքը, ցավոք, օգտագործվում է Հայաստանի հպարտ քաղաքացու դեմ, այն անձանց դեմ, որոնք ցանկանում են վերականգնել ազգի պատիվն ու պետականության հիմքերը։ Այլ բացատրություն ես չունեմ»,-հայտարարել է նա։ Ներկայիս իշխանության խնդիրը, Մինասյանի կարծիքով, վախի մթնոլորտ ստեղծելն է, ցանկացած դիմադրության չեզոքացումը մարդկանց կողմից, որոնք հետեւողաբար փորձում են պաշտպանել հայ ժողովրդի պատիվը։ «Ամենավատն այն է, որ դա փորձում են անել՝ հիմնվելով այսպես կոչված իրավական նորմերի եւ ցուցադրական հայտարարությունների վրա»,-նշել է ընդդիմադիրը։ Երբ խոսքը գնում է, թե ինչ է տեղի ունենում Մխիթար Զաքարյանի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ իրավական նորմերը, անգամ նվազագույն չափով, չեն պահպանվել։ «Այստեղ խոսքը վերաբերում է բացառապես վրեժ լուծելու ցանկությանը»,-համարում է քաղաքական գործիչը՝ չբացառելով հնարավոր միջազգային միջամտությունը, մասնավորապես, ՄԻԵԴ-ի կողմից։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...