Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Հոբելյանական նշանակում՝ ՔԿ–ում. Փաշինյանի իշխանության օրոք Արգիշտի Քյարամյանը 10–րդ անգամ է նոր պաշտոն ստանում

Հայաստանի ամենափոփոխական և սկանդալային պաշտոնյաներից մեկը՝ 30–ամյա Արգիշտի Քյարամյանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում հասցրել է 10 անգամ պաշտոնի նշանակվել, որից միայն հինգը` ԱԱԾ–ում և Քննչական կոմիտեում։

Մասնագիտությամբ իրավաբան Քյարամյանը, նախքան 2018թ. իշխանափոխությունը աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ապա՝ դատախազությունում։ Երիտասարդ իրավաբանը, սակայն, կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Մասնավորապես, 2018 հունիսի 8-ին Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, իսկ մեկ ամիս անց՝ ՊԵԿ հետաքննության վարչության պետ: 2019 փետրվարի 15-ից նա աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ։ Այս նշանակումից 15 օր անց Քյարամյանը տեղափոխվել է նոր ձևավորված պետական վերահսկողական ծառայություն և նշանակվել ծառայության ղեկավարի օգնական։ Իսկ 2019 ապրիլի 10-ից ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ և այս պաշտոնում մնացել մեկ տարի։

Նշանակումից 5 օր անց Քյարամյանը միաժամանակ զբաղեցրել է ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը (Այդ ընթացքում ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված էին): 2020 մայիսի 4 –ին Քյարամյանը ՊՎԾ–ից տեղափոխվել է քննչական ապարատ՝ 1 օրով նշանակվելով ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Հաջորդ օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն, իսկ մեկ ամիս անց՝ հունիսի 8-ին նշանակվել ՀՀ ԱԱԾ տնօրեն։

Այս պաշտոնից Քյարամյանը ազատվել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8–ին։ Շուրջ երկու ամիս անգործ մնալուց հետո Քյարամյանը դարձյալ նոր պաշտոն է ստացել. 2020թ. դեկտեմբերի 24-ին նա կրկին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն այս անգամ հասցրել է ավելի երկար պաշտոնավարել՝ շուրջ յոթ ամիս։ Իսկ այսօր ահա պարզ դարձավ, որ Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ։ Սա կլինի Փաշինյանի իշխանության օրոք Քյարամյանի հոբելյանական՝ 10–րդ նշանակումը։

Այսպիսով, ստացվում է, որ վերջին երեք տարում Քյարամյանը ամենից երկար աշխատել է ՊՎԾ–ում, սակայն նրա պաշտոնանկություններից ամենից առեղծվածայինը շարունակում է մնալ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատումը։ Ի դեպ՝ ո՛չ Քյարամյանը, և ո՛չ էլ Փաշինյանը մինչեւ օրս չեն մեկնաբանել այս պաշտոնանկությունը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Քյարամյանը ԱԱԾ–ում պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրել է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Նա, մասնավորապես, Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնալսման սարքեր էր տեղադրել ԱԱԾ–ի՝ ռուսական կողմնորոշում ունեցող պաշտոնյաների առանձնասենյակներում և ազատվել այդ պաշտոնյաներից։ Դա, բնականաբար հարուցել է ռուսական կողմի դժգոհությունը և Փաշինյանը պարտադրված է եղել ազատել Քյարամյանին, ըստ էության, այդ կերպ փորձելով թաքցնել կատարվածում մեղքի իր բաժինը։

Ի դեպ՝ հանրության համար այդպես էլ առեղծված մնաց, թե ինչու պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենը պատերազմի թեժ օրերին մի կողմ դնելով իր պարտականությունները, մեկնեց Արցախ։ Հայտնի չէ նաև, թե ինչ մարտական խնդիր է կատարել ռազմաճակատում Քյարամյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի հրամանագրով Քյարամյանը պարգևատրվել է «Արիության մեդալով»՝ 44 օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի և հայրենիքի պաշտպանության համար: