Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը Կանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիր Նաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է Մատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվի ի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղում Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրը Մայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից Նոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ
Հայաստան

«Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը գա՝ զբաղեցնի մեր աշխատավայրը». ո՞ւմ են տալու թատրոնի շենքը

ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները։ Վերջինիս ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմը, սակայն, ընդդիմանում է, քանի որ երկու թատրոնները բովանդակային և խաղացանկային առումով անհամատեղելի են։

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում Պետական երաժշտական կամերային թատրոնի դերասաններ Արթուր Պետրոսյանը և Կարապետ Քարաջյանը ներկայացրին այն հիմնավորումները, թե ինչու չպետք է իրենց թատրոնը միավորվի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, նաև ներկայացրին այս գործընթացն իրականացնելու նախարարության մոտիվացիան:

«Որոշակի առումով հասկանալի է նախարարության մոտիվացիան, կարող եմ դա նաև պնդել, որովհետև հետևանքները դրան են տանում. Մեկ այլ կառույցի խնդիր են լուծում՝ երկու կառույցներին անհարմարության մեջ դնելով: Կա այդպիսի կառույց, որը, իրենց պատճառաբանելով՝ փորձի վայր չունի, տարածք չունի, և պետք է անհապաղ լուծել այդ կառույցի հարցը: Բայց դա ինչքանո՞վ է ճիշտ և տեղին, և ինչո՞վ է չափվում, ի՞նչ արդյունքի կհասնի այդ ՊՈԱԿ-ը՝ մեր շենքում գտնվելով, այսինքն՝ մենք սխա՞լ ենք կատարում մեր աշխատանքը, որ ինչ-որ մեկը պետք է գա՝ զբաղեցնի մեր աշխատավայրը, ու հետո մենք սկսենք մտածել, թե ինչ պետք է անենք»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

 Կարապետ Քարաջյանը համակարծիք էր գործընկերոջ հետ՝ երկու թատրոնին անհարմարության մեջ դնելով՝ լուծում են երրորդ ստեղծագործական կոլեկտիվի շենքային խնդիրը. «Դերասանական խումբը պնդում է, որ դա Պետական երաժշտական կամերային թատրոնի ուղիղ լուծարում է: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին էլ են դնում անհարմարության մեջ, որովհետև այնտեղի դերասաններն ունեն զբաղվածություն, մեզ՝ 23 դերասանի, տանում են, որտե՞ղ պետք է զբաղեցնեն: Կա նաև տեխնիկական կազմ, բոլորին ինչպե՞ս են ապահովելու, չունեն այդ ռեսուրսները»:

Դերասանները ներկայացրին նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ հանդիպման ընթացքում փոխնախարարի բերած պատճառաբանությունները: «Նրանց պատճառաբանությունը լավ պայմաններ ստեղծելն է՝ ավելի լավ պայմաններ, հարթակի մեծացում, օժանդակություն, աջակցություն, ֆինանսավորում… լավ պայմաններ են խոստանում, բայց ինքներս էլ հասկանում ենք, որ երկու անհամատեղելի կառույցներ են, և չենք կարող այնտեղ գոյատևել, իրենք էլ չեն կարող մեր բեռը տանել: Ընդհանրապես, այսօր թատրոնները մի կերպ են տանում իրենց բեռը, որովհետև շատ մեծ ֆինանսական բեռ է դրված իրենց վրա: Մեր թատրոնը իր ֆինանսական տարեկան բալանսը հաղթահարում է, ավելին՝ ունի իր մշտական հանդիսատեսը, մեր թատրոնի խաղացանկը երկրորդն է Երևան քաղաքում՝ իր խտությամբ: Եթե մենք չունենք հանդիսատեսի պակաս, այսինքն՝ ունենք պահանջարկ, թատրոնը գործում է, թատրոնը հունի մեջ է, ծաղկունք է ապրում, համարյա բոլորը երիտասարդ ստեղծագործողներ են այնտեղ, անդադար պրոցես է գնում, անդադար նոր մարդիկ են այդ պրոցեսներին մասնակցում և ի հայտ գալիս՝ որպես ռեժիսորներ, որպես ստեղծագործողներ, այսինքն՝ դա հարթակ է երիտասարդների համար, ու այդ երիտասարդներից փորձում են այդ հարթակը վերցնել և տանել՝ կպցնել մի հատ այնպիսի վայրի, որտեղ այդ երիտասարդը չի կարողանալու ինքնադրսևորվել, կայանալ, դա անարդար է: Մեր այսքան տարվա ջանքերը, պայքարը, որպեսզի մենք լինենք բոլորի հետ հավասար, թեկուզ և փոքրիկ դահլիճ ունենալով, կործանում են, տանում են փակուղի»,- ընդգծեց Կարապետ Քարաջյանը:

 Արթուր Պետրոսյանի խոսքով՝ նախարարության հիմնական պատճառաբանությունն այն է, որ երկու թատրոններն էլ երաժշտական են. «Հենվում են երաժշտական բառի վրա, ասում են՝ ֆունկցիոնալ նմանություններ ունենք, բայց բացարձակ նմանություն չկա: Եթե ես ուզենամ լինել Պարոնյան թատրոնում, փառք Աստծո, կրթությունս, հնարավորություններս բավարարում են, ես կդիմեմ այնտեղ, բայց ես չեմ ուզում: Ես 20 տարի աշխատում եմ այս թատրոնում, ո՞նց կարելի է անհարմարություն ստեղծել: Միգուցե, իրավական առումով իրենք պատրաստված են, բայց բարոյական առումով մենք՝ որպես այդ թատրոնի դերասաններ, որպես այդ ընտանիքի անդամներ, որքան էլ իրենք ասում են՝ եկեք այդ էմոցիոնալ դաշտից դուրս գանք, թատրոնը մեր տունն է, մեր ընտանիքն է, մենք այդպես ենք վերաբերվում»:

Ինչո՞ւ Պետական երաժշտական կամերային թատրոնը. դերասանները չգիտեն պատասխանը:

«Մենք գիտենք, որ ազնիվ են, անազնիվը գիտի, որ անազնիվ է, բայց փորձում է ազնիվ խաղալ: Մենք ազնիվ ենք, մենք ազնիվ ճանապարհով գնալու ենք առաջ և նույնիսկ հասնելու ենք նրան, որ մոտակա 40-50 տարին մոռանան այդ շենքի մասին: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, որովհետև մենք ազնիվ ենք»,- եզրափակեց Արթուր Պետրոսյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում