Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Իր թուլությամբ Փաշինյանը Թուրքիային հրահրում է տարածաշրջանում հետագա կտրուկ ամրապնդման, Պուտինի հետ լուրջ զրույց կարող էր լինել միայն ուժեղ Փաշինյանի հետ

 

Tert.am-ը հուլիսի 6-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսվայում կայացած հանդիպման մասին զրուցել է տարածաշրջանային, ռազմական, միջազգային քաղաքական հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիչուկի հետ:

-Պարոն Տրոֆիմչուկ, ի՞նչ տպավարութուն ստացաք այդ հանդիպումից․ ո՞րն էր հանդիպման պատճառը, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կուլիսների հետևում։

-Չեմ կարծում, որ կա գաղտնի օրակարգ, որ կուլիսներում կամ հայելու այն կողմում ինչ-որ բան է քննարկվում: Մոսկվան չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել նման բաներ: Վերջին ժամանակներս նրա նկատմամբ վստահությունը չի աճել, նույնիսկ հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եվ այս իմաստով գաղտնիքներ չեն մնացել: Մենք տեսանք, որ բարձր մակարդակի հանդիմումից առաջ ԶԼՄ-ը ակտիվորեն քննարկում էին հայ-ադրբեջանական սահմանի՝ ռուս զինծառայողների կողմից պահպանելու թեման: Բայց Ռուսաստանին հազիվ թե պետք լինի Ադրբեջանի հետ բացահայտ առճակատման նման նշան: Միջանցքների հետ կապված, որոնք պետք է անցնեն Հայաստանի տարածքով, և ինչպիսին է օրինակ, «Զանգեզուրը», հատուկ գաղտնիքներ չկան , քանի որ, ըստ նոյեմբերի եռակողմ համաձայնագրի, դրանք պարզապես պետք է լինեն: Եվ Բաքուն այժմ առանձնակի զգոնությամբ է դիտում հայ-ռուսական ցանկացած շարժում: Ուստի հանդիպման հիմնական նպատակը, գոնե Ռուսաստանի Դաշնության կողմից, մակերեսային էր՝ տարածաշրջանը կայունացնելու ցանկություն, այն նոր պատերազմի եզրից դուրս բերելը:

Եվ պատերազմը միանգամայն իրական է: Եվ ոչ միայն տրանսպորտային միջանցքների, այլ նաև չորոշված սահմանների պատճառով: Ռուսաստանն այս առումով շատ բան չունի առաջարկելու, քանի որ մի դեպքում սահմանը չի դառնա Ադրբեջանի սրտով, մեկ այլ դեպքում `Հայաստանի սրտով: Այսպիսով, ըստ սահմանման, Մոսկվան չի կարող ստիպել Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Եվ, ընդհանրապես, Փաշինյանն այժմ կարող է ստորագրել ցանկացած բան, բայց հայ ժողովուրդը միշտ ծուռ է նայելու նրան՝ անկախ ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

Ռուսաստանի համար իրական խնդիրը այլ է, տնտեսական ոլորտում է, ինչպես Բելառուսի դեպքում․ ինչպե՞ս այժմ «կերակրել» թուլացած Հայաստանը:

-Պարզ է, որ քննարկվում է եռակողմ համաձայնագիրը: Ձեր կարծիքով, ի՞նչն է Ռուսաստանի համար կարևոր այս համատեքստում:

- Ռուսաստանի համար կարևոր է, որ հարգվեն այդ համաձայնագրի բոլոր կետերը, ինչպես համաձայնեցվել են նոյեմբերին: Ռուսաստանին պետք չէ իրավիճակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ճնշում են գործադրում նրա վրա, և, ինքնստինքյան Հայաստանի վրա`պահանջելով հնարավորինս շուտ կատարել տրանսպորտային միջանցքների հետ կապված պայմանավորվածությունը: Ադրբեջանը շատ ակտիվ է, իր համար նոր վարչատարածքային միավորներ է ստեղծում նոր տարածքներում: Այս իմաստով, ի միջի այլոց, կարելի է տեսնել քաղաքական կրեատիվ, որը Հայաստանը չունի: Այս հարցի ձգձգումն ինքնին թեժացնում է իրավիճակը տարածաշրջանում: Եվ որքան ավելի է ձգվում համաձայնագրի իրականացումը, այնքան այն ավելի դժվար, ավելի վտանգավոր է դառնում: Բավական է պարզապես տեսնել, թե ինչպես է Թեհրանն արձագանքում թուրքական ռազմատեխնիկական գործոնի ուժեղացմանը այն վայրերում, որտեղ նախկինում գոյություն չուներ՝ զգացմունքների աստիճանը հասկանալու համար:

Այսպիսով, Մոսկվայի համար կարևոր է իրականացնել տարածաշրջանի կայունացմանն ուղղված համաձայնագրերը: Բայց որքան բարդ է իրականացման հարցը, այնքան քիչ է կայունությունը: Այս ամենը միասին խոսում է այն հապճեպության մասին, որում ընդունվել են նոյեմբերյան որոշումները, քանի որ չասված մանրամասները կարող են խաթարել ամեն ինչ: Էլ չեմ խոսում բուն Ղարաբաղի կարգավիճակի մասին, որը Բաքվի համար վաղուց գոյություն չունի:

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է իրեն պահում Նիկոլ Փաշինյանն այս բանակցություններում: Նա ունի՞ հնարավորություն պաշտպանելու Հայաստանի շահերը:

-Նիկոլ Փաշինյանը, որքան էլ տարօրինակ է, դեռ ունի բավականաչափ լծակներ՝ փորձելու արմատապես փոխել իրավիճակը: Օրինակ՝ դա Երևանի կողմից Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումն է: Օրինակ՝ դա գաղտնի համաձայնագրեր են արևմտյան որոշ երկրների հետ նույն ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ: Օրինակ՝ դա ճնշումն է Մոսկվայի վրա՝ Փարիզի նման մեկից ռազմական օգնություն խնդրելու պատրվակով: Եվ այսպես շարունակ:

Միակ հարցն այն է, թե որ պահին Փաշինյանն ի վիճակի կլինի նման կտրուկ քայլերի: Բայց, ինչպես տեսանք, նա բավականին ընդունակ է ցանկացած սրության: Թերևս առայժմ նրա համար կարևոր է մոսկովյան մերժումները կուտակել, որպեսզի հանգիստ հոգով գնա Արևմուտք. մերժումներ ՀԱՊԿ-ի միջոցով և այլն: Ինչպես որոշ այլ փորձագետներ, ես չեմ կարծում, որ Փաշինյանին անկյուն են քշել: Ընդհակառակը, հատկապես նոր անցկացված ընտրություններից հետո, երբ ժողովուրդը, փաստորեն, ներեց Փաշինյանին հայոց պատմության մեջ ամենամեծ ռազմական պարտությունը,Փաշինյանն այժմ կարող է շատ ավելի համարձակ գործել: Այս դեպքում նա պաշտպանում է Հայաստանի՞ շահերը, թե՞ իր որոշ գաղտնի շահեր, այլ հարց է:

-Փաշինյանը մի քանի խնդրանքներ ուներ Պուտինին: Դրանք հիմնականում վերաբերում էին Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակին: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է Պուտինն արձագանքել Փաշինյանի խնդրանքներին:

- Եվս մեկ անգամ շեշտեմ. Ռուսաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում նոր պատերազմ չլինի, քանի որ առկա է ակնհայտ անկայունություն՝ սկսած Բելառուսից, և չասեմ աֆղանական խնդրի սրման մասին: Հետևաբար, Հայաստանի, որպես այդպիսին, ռազմական վրեժխնդրության փափագը պետք է անհանգստացնի Մոսկվային:

Արդյո՞ք Փաշինյանն ի վիճակի է կազմակերպել նման կայունություն՝ մեծ հարց է: Ուստի, Փաշինյանի խնդրանքներն ավարտվում են պաշտոնական հայտարարություններով, օրինակ՝ ՀԱՊԿ ստանդարտ արձագանքով: Փաշինյանը Մոսկվայից ինչ-որ բան խնդրելու համար պետք է հստակ նշաններ ցույց տա, որ ի վիճակի է կառավարել իրավիճակը: Բայց մինչ այժմ դա այդպես չէ: Դա պարզ է դառնում հայ-ադրբեջանական մշուշված սահմանի տարբեր միկրո տարածքներում ադրբեջանական բանակի կանոնավոր առաջխաղացումը դիտելիս: Էլ չենք խոսում այն մասին, որ իր թուլությամբ Փաշինյանը Թուրքիային հրահրում է տարածաշրջանում հետագա կտրուկ ամրապնդման: Լուրջ զրույց՝ նրա բոլոր խնդրանքների մանրամասն դիտարկմամբ, կարող էր լինել միայն ուժեղ Փաշինյանի հետ: Բայց նրա պահվածքն ինքնին որևէ երաշխիք չի տալիս դրա հետ կապված։

-Հաշվի առնելով այս հանդիպումը՝ ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Փանինյանի կառավարության հետ:

- Ռուս-հայկական հարաբերությունները դեռևս այնքան կայուն են մինչ այժմ, որ գրեթե կախված չեն այն անձի բնույթից, ով այս կամ այն ժամանակ ղեկավարում է Հայաստանը: Սա է հարաբերությունների ֆունդամենտը: Բայց չի կարելի բացառել, որ ապագայում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վատթարացման դեպքում հակառուսական տրամադրությունները կակտիվանան, ինչը կարող են սնուցվել նույն ոչ ֆորմալ համախոհների՝ Փաշինյանի հետևորդների կողմից: Համենայն դեպս, հետևողները բազմիցս նկատել են նման ազդակներ և նույնիսկ սպառնալիքներ, այդ թվում՝ նաև այն հայ հասարակական գործիչների հասցեին, ովքեր բացահայտ աշխատում են Ռուսաստանի հետ: Դեռ կոնկրետ անուններ չեմ տա: Ցավոք, այստեղ բացասական միտումներ կարող են տեղի ունենալ, եթե մենք կանգնենք քաղաքական իրատեսության, այլ ոչ թե ֆորմալ բարեմաղթանքների հիման վրա: