Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ) Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը Փաշինյանը չի ստորագրելու ընդդիմության միջոցով. դրա համար էլ արեց այնպես, որ պակասի 1 մանդատ. Արա Վարդանյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ին բանավոր ընթացակարգով քննելու է արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի դիմումները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՍԴ դիմած ուժերից մեկի՝ «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանը նշեց, որ քանի դեռ ՍԴ-ի որոշումն առկա չէ, ինքը չի համարում, որ Փաշինյանն այս ընտրությունների արդյունքներով վերընտրվել է, սակայն, մինչ այդ, հստակ կարող է փաստել մեկ բան՝ 2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունները եղել են ամենավատ կազմակերպված ու ամենաշատ խախտումներով ընտրությունները 30-ամյա Հայաստանի քաղաքական կյանքում։

Դիտարկմանը, եթե սրանք եղել են ՀՀ պատմության մեջ կազմակերպված ամենավատ ընտրությունները, այդ դեպքում ինչո՞ւ փողոցում պայքար չծավալվեց դրանից հետո, ինչպես պնդում է իշխանությունը, Արա Վարդանյանը պատասխանեց.

«Նախորդ տարիներին կազմակերպված ընտրություններից հետո եղել են փողոցային պայքարներ, սակայն դրանք բերել են արյուն, և ասվածի լավագույն օրինակը՝ Մարտի 1-ը։ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, երբեք մարդկանց չի օգտագործել իշխանություն վերցնելու համար և նույնը չի անի հիմա։ Այս իշխանության օրոք փողոցային պայքարն ավարտվելու է բախումներով, իսկ նախագահ Քոչարյանը դեմ է դրան»։

Համեմատելով նախորդ ընտրական գործընթացների հետ՝ Վարդանյանը նաև շեշտեց՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը մեր պատմության մեջ արյուն բերած գործիչներ են։

Ըստ Արա Վարդանյանի՝ իր համար աներկբա է՝ Փաշինյանն ընտրությունների արդյունքները դարձրեց այնպիսին, ինչպիսին իրեն պետք էր։

Մեր ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չարեց այնպես, որ խորհրդարանում ունենա սահմանադրական մեծամասնություն, Արա Վարդանյանը պատասխանեց.

«Կասեն՝ լավ, բա եթե ընտրությունների արդյունքները սարքում էր, ինչո՞ւ չսարքեց այնպես, որ խորհրդարանում ունենար բացարձակ մեծամասնություն ու նրան չպակասեր մեկ պատգամավորի մանդատ։ Ես սրա վերաբերյալ իմ վերլուծություններն ունեմ, ըստ որի, Փաշինյանը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հետ կապված խոստումներ է տվել աշխարհի տերերին, ու նրան թվում է, որ կարող է դրսում խոստումներ տալ, իսկ Հայաստանում խաղեր տալով՝ փորձի ստանձնած պարտավորություններից սողոսկել։ Նա Ազգային ժողով է բերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր, և ակնհայտ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դրան կողմ չեն քվեարկելու, որից հետո Փաշինյանը գնալու է իր տերերի մոտ և ասի՝ ես ուզում էի, սակայն ընդդիմությունը թույլ չի տալիս. Այսինքն՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Փաշինյանը փորձելու է չստորագրել ընդդիմության միջոցով։ Փաշինյանն իր տերերին պետք է այնքան ժամանակ, քանի դեռ կատարում է հանձնարարությունները, իսկ, եթե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հաջորդ քայլով Ադրբեջանը դիմելու է, որ հանեն ռուս խաղաղապահներին Արցախից, ուստի հիմա Նիկոլի հերթական հակառուսական խաղն է գնում, որի արդյունքում կրկին պատժվելու է Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Վարդանյանը։

«Հայաստան» դաշինքի անդամի մեկնաբանությամբ՝ թեև այսօր Նիկոլ Փաշինյանն է խոսում պատժելու մասին, ակնհայտ է, որ դա էլ ժամանակի մեջ մանևրելու համար ասված խոսք է, որովհետև խոշոր հաշվով՝ պատժել չի կարող։

«Ճանճը փղի դեմ է պայքարում. ճանճը Նիկոլն է, իսկ փիղը երկար ժամանակ կարող է սպասել ու տեսնել, թե ինչպե՞ս է ճանճն իրեն կճմթում, բայց գալու է պահ, երբ ոտքը դնելու է ճանճի վրա, հետևաբար՝ զգուշացնում եմ՝ չափներդ մի անցեք։ Իրենց թվում է, որ այս երեք տարիների ընթացքում լուրջ հակազդեցության չեն արժանացել, ամեն ինչ կարող են անել, բայց սա զսպանակի պես բան է, որքան շատ են սեղմում, շատ ավելի ցավով է բացվելու, իսկ զսպանակը կարող է բացել և՛ ընդդիմությունը, և՛ մեկ անձ»,- ասաց Վարդանյանը։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ այդ զսպանակը չբացեց ընդդիմությունն այս ընտրությունների ժամանակ, Վարդանյանը արձագանքեց.

«Չբացեց, որովհետև այդ ընտրությունները սարքված էին, սակայն ճանճը որքան էլ փորձի փղին վնաս տալ, չի կարողանալու»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում