Ինչպե՞ս հեշտ քնել շոգին. 4 օգտակար խորհուրդ
Աշնանը հաշված օրեր են մնացել, սակայն Հայաստանի շրջանների մեծ մասում դեռեւս բավականին շոգ է, եւ մարդկանցից շատերը շոգին դժվարությամբ են քնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն ավելի հեշտ եւ լիարժեք քնել:
Սառույցով շիշ եւ հովհարիչ
Փորձեք քնելուց կես ժամ առաջ միացված հովհարիչի առջեւ պահել սառույցով շիշը. սա կօգնի ննջասենյակի ջերմաստիճանը 2-3 աստիճանով նվազեցնել:
Սպիտակեղեն սառնարանից
Կարելի է անկողինը ծածկել սպիտակեղենով, որը սառնարանում է պահվել: Սպիտակեղենը սառնարանի մեջ դնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ այն խոնավ չէ: Եվ ցանկալի է այն ամուր փաթեթավորել, որպեսզի պաշտպանվի սառնարանի բակտերիաներից:
Սառեցված բանջարեղեն
Անկողինը կարելի է հովացնել սառեցված բանջարեղենի փաթեթով. հերմետիկ փակված փաթեթը քնելուց առաջ 30 րոպե դրեք վերմակի կամ բարձի տակ:
Պիժամա
Շոգ գիշերվա դեպքում փորձագետները խորհուրդ են տալիս պիժաման չհանել, քանի որ այն չի նպաստում մարմնի տաքացմանը, այլ հակառակը՝ հովացնում է: Սակայն ցանկալի է բամբակյա պիժամա հագնել, իսկ սինթետիկ գործվածքներից հրաժարվել:
Ամառվա շոգին հեշտ քնելու մասին այլ օգտակար խորհուրդներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին