Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

«Շինհրապարակի» վերածված ՀՀ-ում մայիսին շինարարության ծավալներն ավելացել են ընդամենը 0,5 տոկոսով, այն էլ՝ անցած տարվա 27 տոկոս նվազումից հետո

Նախորդ տարվա համատարած անկումից հետո վերջին 2-3 ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճ է արձանագրում։ Բայց այդ աճը գերազանցապես անցած տարվա ցածր բազայի արդյունք է։ Տնտեսության լիարժեք վերականգնման մասին դեռ վաղ է խոսել։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այս տարվա բարձր գնաճը, ապա կստացվի, որ տնտեսությունը շարունակում է անկումային լինել՝ անգամ անցած տարվա անկման նկատմամբ, գրում է 168.am-ը։

Տարեսկզբի 5 ամիսներին գնաճը Հայաստանում կազմել է 5,5 տոկոս, իսկ տնտեսական ակտիվությունը՝ 4,3 տոկոս։ Տնտեսական ակտիվության աճը 1,2 տոկոսային կետով ցածր է գնաճից։ Միայն գնաճի հաշվին Հայաստանի տնտեսությունը պիտի աճեր 5,5 տոկոսով, սակայն աճել է ընդամենը 4,3 տոկոսով։

Տնտեսության առանձին ոլորտներում նույնիսկ նման բարձր գնաճից հետո ունենք բավական տխուր պատկեր։

Վերջին շրջանում փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հայաստանը վերածվել է շինհրապարակի։ Տնտեսական ակտիվության 4 ամիսների տվյալները հրապարակելուց հետո, այդպիսի մի գրառում էր կատարել Էկոնոմիկայի նախարարը։

«Հայաստանն արդեն շինհրապարակ է»,- գրել էր Վահան Քերոբյանը։

Թե որքանով է նախարարի այս գրառումը համապատասխանում իրականությանը, տեսնում ենք մայիսի ցուցանիշներում։ Մայիսին նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանում շինարարության ծավալներն ավելացել են ընդամենը 0,5 տոկոսով։

Թվում է, թե էլի վատ չէ, նախորդ տարվա նկատմամբ, թեկուզ չնչին, այնուհանդերձ աճ կա։ Բայց կա մեկ կարևոր հանգամանք, որը դժվար է հաշվի չառնել. այս տարվա 0,5 տոկոսանոց աճն արձանագրվել է մի ցուցանիշի նկատմամբ, որն անցած տարվա մայիսին նվազել էր 27 տոկոսով։

Անցած տարվա մայիսին Հայաստանում իրականացված շինարարության ծավալները կրճատվել էին 27 տոկոսով, այս տարի դրա վրա ավելացել է ընդամենը 0,5 տոկոս։ Դեռ չհաշված 5,5 տոկոս գնաճի ազդեցությունը։

Եթե Էկոնոմիկայի նախարարի տրամաբանությամբ սա նշանակում է, որ Հայաստանը վերածվել է շինհրապարակի, թող այդպես լինի։ Ոչինչ, որ իրականությունն այլ է։


Շինհրապարակի վերածված Հայաստանում այս տարվա 5 ամիսներին շինարարության ոլորտում 14,3 տոկոս աճ է գրանցվել։ Բայց կրկին նրա հաշվին, որ անցած տարի ոլորտը գտնվում էր խորը անկման մեջ։

Անցած տարվա 5 ամիսներին արձանագրվել էր շինարարության 23,4 տոկոս անկում։ Այս տարի ունենք 14,3 տոկոս աճ։ Այսինքն՝ 23,4 տոկոս անկումից հետո, այս տարի շինարարության ծավալը ավելացել է 14,3 տոկոսով։ Դեռևս չենք հասել 2019թ. մակարդակին ու կրկին չհաշված գնաճի ազդեցությունը։

Իրականությունը սա է, ինչը դժվար է թաքցնել, որքան էլ իշխանության առանձին ներկայացուցիչներ փորձեն մոլորեցնել հասարակությանը։

Այս տեմպով գնալու դեպքում, դեռ շատ ճանապարհ պիտի անցնենք՝ մինչև կորցրածը լիարժեք հետ բերենք։ Միայն դրանից հետո կարելի է խոսել առաջընթացի կամ զարգացման մասին։ Այն, ինչ ունենք այսօր, ընդամենը կորցրածի մի մասի վերականգնումն է։

Պաշտոնական վիճակագրությունը մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության 10,9 տոկոս աճ է գրանցել։ Այն դեպքում, երբ անցած տարվա նույն ամսին ունեցել էինք 12,8 տոկոս անկում։ Չհաշված, որ այս տարվա ցուցանիշի վրա առկա է գնաճի և հաշվարկային աճի ազդեցությունը՝ նկատի ունենալով անցած տարվա ցածր բազան։

Գրեթե բոլոր ոլորտներում այս տարվա աճերն ավելի փոքր են, քան անցած տարվա անկումները։

Անցած տարվա մայիսին առևտրի շրջանառությունը կրճատվել էր 18,4 տոկոսով, այս տարի ավելացել է 17,6 տոկոսով։ Ծառայությունների ծավալը 2020թ. մայիսին նվազել էր 19,4 տոկոսով, այս տարի աճել է 17,3 տոկոսով։

Նախորդ տարվա անկման դիմաց, այս տարի ավելի բարձր աճ ունենք արդյունաբերության մեջ։ Անցած տարի անկումը կազմել էր 3,9 տոկոս, այս տարի աճը՝ 7,9 տոկոս։ Աճը առաջանցիկ է, բայց դա էլ զարգացում չէ։

Արդյունաբերության աճը պայմանավորված է բացառապես 1 գործոնով՝ պղնձի արդյունահանման ծավալների ավելացմամբ և միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակի արձանագրվող բարձր գներով։ Նախորդ տարվա համեմատ պղինձը կտրուկ թանկացել է, իսկ մայիսին գրանցվել է պատմական ռեկորդ։ Այդ ամսին պղնձի գինը միջազգային շուկայում հասավ գրեթե 10,6 հազար դոլարի։ Անցած տարվա մայիսին այն տատանվում էր ընդամենը 5 հազար դոլարի սահմաններում։

Այս տարվա մայիսին պղինձը առնվազն կրկնակի ավելի թանկ է եղել։ Այստեղից է այն աճը, որն ունեցել ենք արդյունաբերության մեջ։ Դրան գումարած՝ նաև արդյունահանման ծավալների ավելացումը։

Սա ամենևին չի խոսում արդյունաբերության ոլորտում դրական փոփոխությունների մասին։ Մշակող արդյունաբերության մեջ անցած տարվա անկումից հետո անկումը դեռևս պահպանվում է։ Իսկ դա շատ ավելի վատ է, քան այն աճը, որն արձանագրել ենք արդյունաբերության ոլորտում՝ պղնձի արդյունահանման ծավալների ու գների բարձրացման հաշվին։

Հիմնականում դրա արդյունք է նաև արտահանման ծավալների ավելացումը։ Մեր արտահանման մի հսկայական հատված բաժին է ընկնում պղնձին։ Ու երբ պղինձը դրսում կրկնակի թանկանում է, պարզ է, որ դա բերելու է արտահանման ավելացման։ Այն, ինչ հիմա ունենք։ Դրանից ոգևորվել պետք չէ։ Դրա արդյունքում մեր արտահանման կառուցվածքը գնալով վատանում է։ Այն աստիճանաբար ավելի մեծ կախվածություն է ձեռք բերում մեկ ապրանքատեսակից։ Ու եթե վաղը այդ ապրանքատեսակի միջազգային գները կրկին նվազեն՝ դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ինչպես արտաքին առևտրի շրջանառության ու հաշվեկշռի, այնպես էլ՝ արդյունաբերության ցուցանիշների և ընդհանրապես տնտեսական ու ֆինանսական հատվածների վրա։

Տնտեսության վիճակը արտաքուստ երևացող ցուցանիշներով չեն որոշում։ Պետք է տեսնել, թե ինչ կա թաքնված այդ ցուցանիշների տակ։ Հաճախ իշխանական ճամբարից հնչող մակերեսային գնահատականները շատ քիչ կապ ունեն խորքային դրսևորումների հետ։

Այնինչ՝ կարևորը խորքային պրոցեսները տեսնելն է ու ճիշտ գնահատելը։ Մի բան, որը չի արվում։

Այն, ինչ հիմա ունենք տնտեսական ցուցանիշներում աճի տեսքով, ընդամենը արտաքին ֆոնն է։ Իրականությունն այն է, որ անցած տարվա կորուստները վերականգնելու համար մեր տնտեսությունը դեռևս ոչ միայն շատ ճանապարհ ունի անցնելու, այլև կանգնած է խորքային ծանր խնդիրների առաջ, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։