Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորվեգիան Ուկրաինային 340 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի «Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների վերաբերյալ տվյալներ. պարզաբանում Իրանը չի ընդունում թելադրանքներ, բայց պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ Արաղչի ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով լքել Իրանը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է 15,000 տրանսպորտային միջոցներ կազատվեն ներմուծման մաքսատուրքից Հայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ AP Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ֆրանսիայում սկսել են կամավոր զինվորական ծառայության զորակոչը

«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի»Նորվեգիան Ուկրաինային 340 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտել է գործնական փուլ․ նախարարն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնՊետական բյուջեից վճարված գումարները գաղտնի՞ են պահվում կառավարության աշխատակազմի կողմից«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների վերաբերյալ տվյալներ. պարզաբանումMeta-ն Ավստրալիայում արգելափակել է շուրջ կես միլիոն հաշիվ՝ երեխաների համար սոցցանցերն արգելող օրենքի պատճառովԻրանը չի ընդունում թելադրանքներ, բայց պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ ԱրաղչիԻրանցի նախարարը կապ է հաստատել ամերիկացի բանագնացի հետ. AxiosԻրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ Թրամփը 25%–ի չափով մաքսատուրքեր կսահմանմանիՀայաստանը մեկ շնչի հաշվով կրիպտոակտիվների օգտագործման մակարդակով աշխարհի 20 երկրների շարքում էՖրանսիայի գավաթում ՊՍԺ-ն պարտվեց դերբիում և լքեց պայքարըՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի․ «Հրապարակ»Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ«Դոնալդ Թրամփը» խոստացել է ամուսնանալ Կոտայքի մարզի բնակչուհու հետ, վերջինս էլ նրա հաշվեհամարին է փոխանցել բավական մեծ գումար և հեռախոսԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով լքել ԻրանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներՄեծ հավանականությամբ ցուցարարների ներսում ադրբեջանական համապատասխան քարտերով ապահովված խմբի անդամներ կանՀրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու մшրմինԱրթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք էԱՄՆ-ն ցանկանում է վերակազմակերպել ռազմական հրամանատարական համակարգը․ The InterceptՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Իրանում հայերի շրջանում զոհերի մասինԱշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ. Hetq.am«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասինԻրավիճակը վերահսկողության տակ է․ Արաղչի15,000 տրանսպորտային միջոցներ կազատվեն ներմուծման մաքսատուրքիցՀայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ APՔրեական ոստիկանները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել«Անվտանգության ուղեցույց»` պատերազմի մեկնարկի կամ ճգնաժամային իրավիճակների դեպքում գործողությունների հրահանգներովԼուվրը կրկին փակվել է՝ աշխատակիցների գործադուլի պատճառովԴատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններինՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Խաչատրյանի կալանքի դեմ բողոքըԿոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆՄեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումըՖրանսիայում սկսել են կամավոր զինվորական ծառայության զորակոչըՎրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանՄերցը կոչ է արել Իրանին կանխել ցուցարարների հանդեպ բռնությունը«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ որոշ հայտնիներ կրում էին ԱՄՆ ներգաղթի ծառայությանը քննադատող կրծքանշաններHeineken գարեջրագործական կոնցեռնի գլխավոր տնօրեն Վան դեն Բրինքը հրաժարական կտա Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն գրենլանդացիներըԵթե դու նման հետույք ունենայիր, դու նույնպես գրեթե մերկ կքայլեիր. Ջենիֆեր ԼոպեսՎերջնամասում խաղը փրկելու համար մեզ պարզապես չբավականացրեց դիպուկությունը. Խաբի Ալոնսո Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողներըԴեսպանատներում և նախարարություններում համացանցի հասանելիությունը շուտով կվերականգնվի. ԱրաղչիԼոս Անջելեսի շրջանում հոսպիսների և տնային բժշկական սպասարկման վրա ծախսվում է մոտ 3,5 միլիարդ դոլարԻնչպես է փողի նկատմամբ վերաբերմունքը ազդում տղամարդկանց աշխատանքային բավարարվածության վրաՈրոնք են սիրախաղի հոգեբանական դրդապատճառներըՀռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հարձակումներըՄեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումըՋուդ Բելինգհեմին ձեռք բերելու փորձեր կարող է կատարել նաև Լոնդոնի «Չելսին»

Սինանյանի ժողովրդագրական «անմեղ» ծրագիրը, պատերազմի կանխորոշված ելքն ու Երևանն արցախցիներից ազատելու փաշինյանական նպատակը

Որքան էլ փաշինյանական իշխանությունը վրդովվի կամ նեղվի այս տարիների իրենց գործողությունների, հայտարարությունների, դրանց՝ վերջին պատերազմի հետ կապի, պատերազմի կանխորոշված ելքի վերաբերյալ դավադրության տեսություններից, միևնույն է՝ դրանից չես փախչի, հատկապես, երբ պատերազմական, հետպատերազմական ժամանակահատվածում թույլ տրված ձևակերպումները, որոնք սկզբում ընդամենը ողջամիտ հասարակության զայրույթն առաջացրեցին, ավելի ուշ ցույց տվեցին՝ դրանք ոչ թե անցյալում կատարվածի գնահատական էին, որակում, այլ ապագայի ծրագիր, նպատակ, գրում է 168.am-ը:

Օրինակ, 2019-ին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Աննա Հակոբյանը կարծիք էր հայտնել, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, որ մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև այդ զոհերը ոչ մի սանտիմետր անգամ մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը․ պատերազմի արդյունքում, ըստ էության, ունեցանք հենց սա, և մեր մտքում, թերևս, հազար անգամ այս միտքն է ծագել: Այլ հարց է, որ Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հակամարտության էջը փակված է համարում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ոչ, բայց զուտ պոպուլիստական տրամաբանության շրջանակում:

Եվ, որ ամենավատն է՝ Փաշինյանի «թեթև ձեռքով» հակամարտության սահմանն ընդլայնվեց, և ըստ էության, հայ-ադրբեջանական հակամարտություն լուծելու խնդրի առջև ենք կանգնած՝ դելիմիտացիա, դեմարկացիա, ՀՀ ինքնիշխան տարածքից ՀՀ զորքերի հետքաշում և այլն:

Սրա մասին շատ է խոսվել, խոսվում է, ուստի սրա վրա չէ, որ կանգ կառնենք: Կանդրադառնանք նրան, ինչը մոռացության է մատնվել:

Մասնավորապես, արցախյան վերջին պատերազմից մեկ ամիս առաջ՝ 2020-ի օգոստոսի 7-ին, առցանց մի քննարկման ժամանակ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարեց, թե «Հայաստանը պետք է դարձնել հայրենիք մեր նման ազգերի համար՝ Իսպանիայի արաբների, ասորիների համար»:

«Այն ազգերի, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում: Այսպիսով, կարելի է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ մենք Հայաստանը կդարձնենք մի երկիր, որը գրավիչ է ոչ միայն հայերի համար»,- ասել էր նա:

Եղան գործիչներ, փորձագետներ, որոնք տոլերանտ վերաբերմունք դրսևորեցին Սինանյանի այս հայտարարության մասով, թե նորմալ է, երբ երկրումդ նաև այլ ազգի ներկայացուցիչներ կարող են ապրել և լինել խառն ամուսնություններ, բայց եղան նաև քաղաքագետներ, փորձագետներ, որոնք դրանում լուրջ վտանգ տեսան, անգամ՝ «սպիտակ եղեռն» հիշեցնող:

Եթե փորձ է արվում ՀՀ ժողովրդագրական խնդիրը լուծել այլ ազգերի միջոցով, ապա մի քանի տարի հետո կարող ենք ունենալ Ֆրանսիայի պատկերը, երբ էթնիկ ֆրանսիացիների թիվը պակասեց՝ երկրում մահմեդականների թվաքանակի ավելացման ֆոնին՝ ելնելով ազգային առանձնահատկություններից, մենթալիտետից:

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը նույնիսկ ենթադրել էր. «Սկզբի համար քրիստոնյա արաբ են ասում, հետո կասեն՝ մահմեդական արաբ, հետո արդեն կբացեն Արցախի հարավում ադրբեջանցիների բնակեցման հարցը, վերջում արդեն առաջ կբերեն թուրքի վերադարձի հարցը Մասիս, Վեդի, Ամասիա, Վարդենիս ու Երևան՝ նախկին Նարիմանովի փողոց: Սա մեծ դավադրություն է հայոց պետականության դեմ, և օր առաջ այս գործակալների ռեժիմը պետք է դեմոնտաժ անել: Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն չի լինելու»:

Ի դեպ, պատերազմից 6 օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով մինչև 2050-ի ռազմավարությունը, հայտարարեց՝ Հայաստանի բնակչությունը մինչև 2050 թվականն առնվազն 5 միլիոնի է հասցվելու:

Հիշեցնենք, որ Փաշինյանն իշխանության սկզբում խոստացել էր մեծ հայրենադարձություն, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Սինանյանը 2019-ին այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ասել էր․ «Մեծ ներգաղթի համար նախևառաջ պետք է ստեղծվեն նախապայմաններ, իսկ դրա համար մենք շատ պետք է աշխատենք»:

Թերևս, սա էր պատճառը, որ Զարեհ Սինանյանն արդեն «սպառնալից» տոնով հայտարարեց․ «Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում, այլազգիները դա կանեն»:

Եթե հաշվենք Նիկոլ Փաշինյանի կնքած ապաշրջափակման գործարքը, թրքասիրական քաղաքականությունը, թե չի կարելի թույլ տալ, որ թշնամությունը դառնա անկառավարելի, և այն, որ ընտրությունների արդյունքները Փաշինյանի հույսն այս առումով արդարացրեցին՝ ժողովուրդը թուրքի հետ առևտուր անելու, համակեցության գաղափարը ընդունեց և աջակցեց դրան, կարելի է ասել, որ մոտ ենք Սինանյանի նախապատերազմական ծրագրի իրագործմանը: Բայց ոչ թե ասորիներն ու քրիստոնյա արաբներն են լցվելու Հայաստան, Երևան, այլ թուրքերը, ադրբեջանցիները։ Ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայում բնակվող, բայց թուրքական պետական քաղաքականության կրող՝ ժողովրդավարական և խաղաղասիրական դիմակի ներքո:

Այսինքն, լինելու է այն, ինչի մասին վերջերս 168.am-ի հետ զրույցում նշել էր պահեստազորի մայոր, գործարար Վահագն Շուշանյանը՝ ասելով, թե Թուրքիային, Ադրբեջանին պետք չի, որ Երևանը ուժով գրավեն, կանեն այնպես, ինչպես Վրաստանում, որտեղ թուրք-ադրբեջանական կապիտալով հսկայական շենքեր են կառուցվում, և իրենց բիզնեսմեններին ստիպում են ապրել այդ շենքերում, բնակեցնեն:

«Նույն բանը Հայաստանում է կատարվելու: Սահմանները բացելուց հետո գալու են և շենքեր են կառուցելու, ապրելու, ընտանիքներին են բերելու, շատ երեխաներ են ունենալու, հետո թե՝ բա մեր հավատքը, մի հատ մզկիթ չսարքե՞նք, հետո դպրոց, դրոշը մի տեղ տեղադրել և այլն: Այս ձևով գալու են և կամաց-կամաց գրավելու են Երևանը, Հայաստանը, և Երևանը դառնալու է կիսամահմեդական քաղաք: Այսօր ասում են՝ 100 տարի առաջ ուրիշ էր, թուրքն այսօր քաղաքակիրթ է: Ոչ մի բան ուրիշ չի, Թուրքիայի պլանները չեն փոխվել»,- ասել էր նա:

Վերջերս ծանոթներիցս մեկը պատմեց, որ իր բնակարանի գնորդը Գերմանիայում բնակվող մի հայ էր, ով ՏՏ ոլորտի լուրջ մասնագետ է և արդեն 6-րդ բնակարանն էր գնում ՀՀ-ում՝ վարձով տալու նպատակով։ Նա ևս կեսկատակ-կեսլուրջ ասել էր, թե ոչ հեռու անցյալում նույն կերպ ՀՀ-ում «ներդրումներ» են անելու նաև թուրքերը, ինչո՞ւ չէ՝ Գերմանիայում բնակվող:

Հ.Գ. Այս համատեքստում հիշեցի, որ տարիներ առաջ Արևմտյան Հայաստանի Դերսիմ և Տիգրանակերտ գավառներից Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար Երևան եկած երեք ծպտյալ հայերին Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվել էր մկրտել:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանն այս թեմայով բանավեճին հիմնավորել էր Մայր Աթոռի որոշումը՝ ասելով. «Ես անձամբ Գերմանիայում հանդիպել եմ մի աղջկա, ով ամուսնացած էր քրդի հետ և ուզում էր ամբողջ ընտանիքով մկրտվել մեր եկեղեցում: Բայց գիտե՞ք՝ ինչի համար. որպեսզի Գերմանիայում կացության թուղթ ստանար: Կային թուրք աղջիկներ, որոնք ուզում էին ամուսնանալ հայերի հետ, և գալիս, մկրտվում էին՝ որպես քրիստոնյա, իսկ վեց ամիս անց հայտարարում էին՝ ի՞նչ է, ջուր մտնելով՝ ես դադարեցի՞ մահմեդական լինելուց, դարձա քրիստոնյա՞. ես դա արեցի, որպեսզի իմ սիրած տղայի հետ ամուսնանամ: Ուրեմն այստեղ ոչ թե կրոնն է խոսում, այլ անձնական կամ քաղաքական շահը:

Մենք՝ հայերս, շատ էմոցիոնալ ենք, շատ ենք տրվում այս բոլոր երևույթներին և ամեն ինչում մեղադրում ենք Հայ Առաքելական եկեղեցուն՝ այս կամ այն բանը չանելու համար: Ինչպե՞ս ենք մենք ուզում պատահական ինչ-որ մեկին, օրինակ, Հասան Հյուսուն անունով, մկրտել իբրև հայ քրիստոնյա՝ առանց իմանալու նրա ինքնությունը: Նախ՝ որևէ մեկն իր հավատքը փոխելու ժամանակ պիտի դիմում ներկայացնի իր համայնքին, այսինքն՝ նա պիտի մահմեդական մզկիթում ներկայացնի իր դիմումը, որ ինքը հրաժարվում է մահմեդականությունից: Ստանալով գրությունը, որ այո՛, իրենք ընդունում են, որ նա դուրս է եկել մահմեդական կրոնի շարքերից, այդ ժամանակ այդ թղթի հիման վրա մենք կարող ենք նրան ընդունել մեր եկեղեցում, սովորեցնել մեր եկեղեցու կրոնը, հավատամքը, դավանանքը, որից հետո նոր մկրտել»:

Նույնկերպ կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում կարող են ՀՀ ներմուծվել հայերին բարեկամ ընդունող, եվրոպականացված, բայց էթնիկ վարքաբանության մեջ տիպիկ թուրքական հոգեկերտվածքով անձինք: Կամ լավագույն դեպքում՝ ՀՀ-ին թշնամի չհամարելը, անցյալի մեղքերի համար ներողություն խնդրելն այս անձինք տեղավորելու են Թուրքիան ժողովրդավար երկիր տեսնելու ցանկության և տրամաբանության մեջ, որի համար գուցեև դրսից գրանտներ են ստացել:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում այլ ազգերի բնակությանը, ապա այստեղ իրանցիները, հնդիկները, որոնք տներ, բիզնեսներ են գնում, կառուցում, իրենց բնավ վատ չեն զգում: Շատ հաճախ՝ իրենց տիրոջ պես են նույնիսկ պահում, գուցե մարդկանց շրջանում դժգոհություններ երբեմն լինում են, բայց պետությունը նրանց երբեք չի նեղել: Իսկ Փաշինյանի իշխանությունն արցախցիներից կմաքրի Երևանը, բայց նրանցից՝ երբեք: Ասածս բնավ չպետք է ընկալել հակառասիստական: