Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ) Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակ

300 հազար քվե, որ պետք է հանել Փաշինյանից

Ընտրությունների արդյունքները վիճարկվում են Սահմանադրական դատարանում և այդ առիթով դիմել է երեք քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշիննքները և «Զարթոնք» կուսակցությունը։ Ի՞նչ է պահանջում «Հայաստան» դաշինքը․ պահանջում է արդյունքները չեղյալ հայտարարել և հիմնավորման համար ավելի քան 10 կետ է նշում։ Դիմումը վերաբերում է ոչ միայն բուն ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներին և ռիսկերին, այլև ընտրություններից դեռ առաջ գործընթացների, որոնք վստահաբար՝ ազդել են քվեարկության ելքի վրա։

Կեղծիքներ, որոնք եղել են բուն ընտրությունների ժամանակ․ շուրջ 110 հազար քաղաքացու դեպքում անձնագիրը գրանցող սարքը չի ճանաչել անձնագիրը։ Հանձնաժողովի անդամը ձեռքով է լրացրել է տվյալները, ինչի իրավունք չի տալիս օրենքը։ Կարող էր, չէ՞, մասնագետը լրիվ ուրիշ անձանց տվյալներ լրացնել, մանավանդ որ գիտեինք՝ հանձնաժողովները իրենցն են։ Սա հնարավորություն կտար նաև շրջիկ խմբերով քվեարկություն իրականացնելու։ Դե հիմա ընտրությունանը մասնակցողներից հանեռք 110 հազար ձայն։

Կամ․ երբ անձնագիրը նորմալ ճանաչում է սարքը, տպվում է կտրոնը, որի վրա լինում է լուսանկար։ Այսինքն՝ նույնականացում։ 24 հազար քաղաքացու նույնականացումն իրականացվել է առանց լուսանկարի, չգիտենք՝ ինքն է, թե ինքը չէ։ Սա էլ է հնարավոր խախտում։

Անհասկանալի կերպով Սյունիքում քվեարկելու համար ոստիկաններ էին տանում, այդ թվում՝ Երևանից։

Ամկենազավեշտալի խախտումները զինվորների հետ են կապված․ տեսանյութեր կան զինվորների՝ ուղորդված քվեարկությունների մասին, անհասկանալի քվեարկության մասին, բաց քվեարկության մասին կամ անհասկանալի գործընթացի մասին, երբ քվեախցում նրանց պատրաստի ծրար էր սպասվում։ Շուրջ 10 հազար զինծառայողի քվեարկություն էլ գաղտնի է պահվել․ թաքցվել է, թե ովքեր են քվեարկելու, որ տեղամասերում։ Նաև զինվոևրները քվեարկել են զինվորական գրքույկով, այնինչ օրենքը սահմանում է անձնագիր կամ նույնականացման քարտ։

Ընտրողների ստորագրած ցուցակներում ավելի քիչ մարդ կա, քան ԿԸՀ արձանագրության մեջ։ 88 հազարի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 4 հազար ստորագրություն առկա չէ, բայց արձանագևրված է։ Դե հիմա սա 1,2 մլն ընտրողի վրա բաժանեք ու կտեսնեք ինչ ահռելի անակնկալ է սպասվում։

Երբ այս ամենը գումարում ենք իրար, տեսնում ենք, որ շուրջ 300 հազար ձայն կարող է կեղծված լինել։ Իսկ ո՞ւմ օգտին է կեղծվում․ հայտնի իրողություն է, որ ընդդիմությունը չի կարող ընտրության արդյունքներ կեղծել․ դա կեղծվում է հօգուտ իշխանության։ Հիմա 300 հազար ձայն հանի իշխանության ձայներից ու տես՝ Նիկոլ Փաշինյանը ինչքան քվե ունի։

Իշխանությունը պետք է այս բոլոր խնդիրները լուծած լիներ մինչև ընտրության օրը, որ ո՛չ կտրոնների, ո՛չ անձնագրերի, ո՛չ զինվորների ու այլ հարցերով կասկածներ չառաջանային։ Իսկ գուցե դիտմա՞մբ չեն կարգավորել կամ դիտմա՞մբ են հենց այսպես կարգավորել, որ Փաշինյանն էս ավել բագաժով գնա ընտրության։

Միայն ընտրությունների օրը տեղի է ունեցել այսքան խախտում։ Իսկ ի՞նչ է եղել մինչև ընտրությունները։ Դա սարսափելի է։ Եղել է ատելության խոսք․ Նիկոլ Փաշինյանը մուրճն առած մտնում էր գյուղեր ու ասում՝ ջարդելու եմ, փշրելու եմ, սպանելու եմ, գիտնականների հերն անիծելու եմ, ասֆալտ անողների հերն անիծելու եմ, հանքերում աշխատողների հերն անիծելու եմ, ՏԻՄ աշխատողներին դուրս ենք շպրտելու, հանկարծ չթպրտաք, վենդետա եմ անելու, ջարդուփշուր եմ անելու, անձամբ եմ ասֆալտին պառկեցնելու։ Այս ամենը նա դուրս է տվել տարբեր հրապարակներում, ու դատախազությունը ձերբակալելու, քրգործ հարուցելու փոխարեն, ԿԸՀ-ն որոշում կայացնելու փոխարեն հանգիստ հետևել են այդ ժանգոտած մուրճի արկածներին։

«Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների բազմաթիվ ներկայացուցիչների վրա գործեր են հարուցել, ազատել են աշխատանքից, զրպարտել են, սպառնացել են․ սրանք ազդեցություն ունեցե՞լ են, թե՝ ոչ։ Էն որ Նիկոլը իր բոլոր միջոցառումներին անխնա օգտագործում էր վարչական ռեսուրսը՝ ոստիկաններից, ծառայողական ավտոմեքենաներից սկսած, էն որ մարզպետն աշխատանքի ժամին գնում էր քարոզարշավի եկած Նիկոլ դիմավորելու, էն որ ուսուցիչները դասերը կիսատ էին թողնում, որ աշակերտների ու նրանց ծնողների հետ միտինգների գնային, դրանք ի՞նչ արդյունք են ապահովել։ Էն որ Նիկոլը հրաժարական էր տվել, բայց որպես վարչապետի ԺՊ մասնակցում էր գործընթացներին, վարչական ռեսուրսի չարաշահում էր, չէ՞։

Էն որ կապիտուիլյացիայի հետևանքով Հայաստանում հաստատված արցախցիներից մի քանիսին էին տալիս տեղեկանք քվեարկությանը մասնակցելու համար, ի՞նչ նպատակով էր։

Փաստ է՝ ընտրություններն անցել են խայտառակ պայմաններում։ Մենք սովորաբար խայտառակություն ենք համարում 1995 և 96 թվականների ընտրությունները, բայց հենց այս ընտրությունները գագաթնակետն էին։ Փաշինյանն ընտրությունը կազմակերպել էր այնպես, ինչպես պատերազմ վարելը, ու ունեցանք կապիտուլյացիա։

Կարճ ասած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի ձայնը, վստահությունը չունի։ բայց այս ընտրությամբ իրական պատկերն ամբողջությամբ խեղվեց։ Ժողովուրդը այդ ուժին չի վստահել իր ապագան։ Մենք չգիտենք՝ ինչ է կատարվել ժողովրդի ձայների հետ։ Փաստերը խոսում են այն մասին, որ ընտրությունները չեն եղել ո՛չ ազատ, ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ։ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասով՝ կա՛մ մանդատների վերաբաշխում, կա՛մ երկրորդ փուլ, կա՛մ նոր ընտրություններ։

ՍԴ-ն պետք է որոշի՝ որքանով է հավատարիմ իրավական պետության արժեքներին։