Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորվեգիան Ուկրաինային 340 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի «Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների վերաբերյալ տվյալներ. պարզաբանում Իրանը չի ընդունում թելադրանքներ, բայց պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ Արաղչի ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով լքել Իրանը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է 15,000 տրանսպորտային միջոցներ կազատվեն ներմուծման մաքսատուրքից Հայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ AP Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ֆրանսիայում սկսել են կամավոր զինվորական ծառայության զորակոչը

«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի»Նորվեգիան Ուկրաինային 340 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտել է գործնական փուլ․ նախարարն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնՊետական բյուջեից վճարված գումարները գաղտնի՞ են պահվում կառավարության աշխատակազմի կողմից«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների վերաբերյալ տվյալներ. պարզաբանումMeta-ն Ավստրալիայում արգելափակել է շուրջ կես միլիոն հաշիվ՝ երեխաների համար սոցցանցերն արգելող օրենքի պատճառովԻրանը չի ընդունում թելադրանքներ, բայց պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ ԱրաղչիԻրանցի նախարարը կապ է հաստատել ամերիկացի բանագնացի հետ. AxiosԻրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ Թրամփը 25%–ի չափով մաքսատուրքեր կսահմանմանիՀայաստանը մեկ շնչի հաշվով կրիպտոակտիվների օգտագործման մակարդակով աշխարհի 20 երկրների շարքում էՖրանսիայի գավաթում ՊՍԺ-ն պարտվեց դերբիում և լքեց պայքարըՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի․ «Հրապարակ»Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ«Դոնալդ Թրամփը» խոստացել է ամուսնանալ Կոտայքի մարզի բնակչուհու հետ, վերջինս էլ նրա հաշվեհամարին է փոխանցել բավական մեծ գումար և հեռախոսԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով լքել ԻրանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներՄեծ հավանականությամբ ցուցարարների ներսում ադրբեջանական համապատասխան քարտերով ապահովված խմբի անդամներ կանՀրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու մшրմինԱրթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք էԱՄՆ-ն ցանկանում է վերակազմակերպել ռազմական հրամանատարական համակարգը․ The InterceptՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Իրանում հայերի շրջանում զոհերի մասինԱշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ. Hetq.am«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասինԻրավիճակը վերահսկողության տակ է․ Արաղչի15,000 տրանսպորտային միջոցներ կազատվեն ներմուծման մաքսատուրքիցՀայտնի է Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը․ APՔրեական ոստիկանները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել«Անվտանգության ուղեցույց»` պատերազմի մեկնարկի կամ ճգնաժամային իրավիճակների դեպքում գործողությունների հրահանգներովԼուվրը կրկին փակվել է՝ աշխատակիցների գործադուլի պատճառովԴատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններինՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Խաչատրյանի կալանքի դեմ բողոքըԿոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆՄեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումըՖրանսիայում սկսել են կամավոր զինվորական ծառայության զորակոչըՎրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանՄերցը կոչ է արել Իրանին կանխել ցուցարարների հանդեպ բռնությունը«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ որոշ հայտնիներ կրում էին ԱՄՆ ներգաղթի ծառայությանը քննադատող կրծքանշաններHeineken գարեջրագործական կոնցեռնի գլխավոր տնօրեն Վան դեն Բրինքը հրաժարական կտա Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն գրենլանդացիներըԵթե դու նման հետույք ունենայիր, դու նույնպես գրեթե մերկ կքայլեիր. Ջենիֆեր ԼոպեսՎերջնամասում խաղը փրկելու համար մեզ պարզապես չբավականացրեց դիպուկությունը. Խաբի Ալոնսո Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողներըԴեսպանատներում և նախարարություններում համացանցի հասանելիությունը շուտով կվերականգնվի. ԱրաղչիԼոս Անջելեսի շրջանում հոսպիսների և տնային բժշկական սպասարկման վրա ծախսվում է մոտ 3,5 միլիարդ դոլարԻնչպես է փողի նկատմամբ վերաբերմունքը ազդում տղամարդկանց աշխատանքային բավարարվածության վրաՈրոնք են սիրախաղի հոգեբանական դրդապատճառներըՀռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հարձակումներըՄեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումըՋուդ Բելինգհեմին ձեռք բերելու փորձեր կարող է կատարել նաև Լոնդոնի «Չելսին»

Գյումրիի համայնքապետարանի ճնշման ներքո պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել

Գյումրիի համայնքապետարանի ճնշման ներքո պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել: Այս մասին հաղորդում է «Ասպարեզը»:

Շուրջ երկու տարի առաջ, երբ Գյումրիում գործող Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը մրցույթի արդյունքում ընտրվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ավագանու որոշմամբ պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նույն կառույցի աշխատակից, գծանկարիչ, վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի թոռը՝ Միքայել Վարդպարոնյանը։ Նրան պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար նշանակելու՝ ավագանու որոշման համար հիմք էր դարձել ոչ միայն կառույցի աշխատակիցների, այլեւ քաղաքի արվեստագետների համաձայնությունը։

Մ․Վարդպարոնյանն այսօր «Ասպարեզի» հետ զրույցում ընդգծում է, որ երկու տարվա ընթացքում համայնքապետարանը մշտապես աջակից է եղել պատկերասրահին, բարձրաձայնված խնդիրներին լուծում տվել, նաեւ օգնել ֆինանսապես։ Վերջին մեկ-երկու օրում ծագել են խնդիրներ, առաջ եկել անհամաձայնություն, հետեւանքում ինքը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Մոտ երկու տարի առաջ պատկերասրահում աշխատանքի է անցել Գյումրի համայնքի ղեկավարի մանկության ընկերոջ դուստրը՝ Անի Ավետիսյանը, որպես էքսկուրսավար, որը աշխատանքային լավ հարաբերություններ է ունեցել բոլորի հետ, սակայն ինչ-ինչ խնդիրներից ելնելով հունիսի վերջին աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ժամանակավոր պաշտոնակատար Մ․Վարդպարոնյանը, հունիսի 25-ին հիմք ընդունելով աշխատակցի ազատման դիմումը, այն մակագրել է։

Քաղաքապետարանը, սակայն, առաջարկել է ապահովել աշխատանքից ազատված էքսկուրսավարի վերադարձը։ Առաջարկությունը քննարկման փուլ է եղել, աշխատակազմը համաձայնել է, համաձայնել է նաեւ տնօրենի պաշտոնակատարը։

«Մենք պատկերասրահում չենք առաջնորդվում անձնական խնդիրներով, շահերով, մեզ համար կարեւոր է կառույցի բնականոն աշխատանքը , անձնական որեւէ խնդիր չի եղել, համաձայնել ենք վերականգնել տվյալ աշխատակցին»-ասում է Մ․Վարդպարոնյանը։

Մի քանի օր անց, սակայն, աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ տնօրենի պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը։ Թե ինչն է եղել պատճառը, պատասխանում է․ «Պատճառը անհամաձայնություններն են, իմ կողմից հեռացված աշխատակցի վերադարձը, մեկ այլ աշխատակցի աշխատանքից ազատելը, պահանջներ ներկայացնելը, տվյալ աշխատակցի համար պայմաններ ստեղծելը, որոնք ինձ համար անընդունելի են։ Ես ասել եմ, որ ցանկություն չունեմ իրենց հետ աշխատելու (նկատի ունի Գյումրու համայնքապետարանին․ հեղինակ)։ Ես առաջնորդվում են միայն ի շահ թանգարանի, ի շահ քաղաքի, ի շահ ՀՀ, ոչ մի քաղաքական հայացք չունենք, ոչ մի քաղաքական ուժի չենք պատկանում, առաջնորդվում ենք պետական շահով»,-պարզաբանում է Մ․Վարդպարոնյանը։

Պատկերասրահի աշխատակազմը տարածած բաց նամակում գրել է, որ «27.06.2021 թ. աշխատակազմը որոշում է Գյումրի համայնքի մշակույթի բաժնի պետին ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Բացի այդ աշխատակազմը ցանկացել է հանդիպել Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի հետ, ով չի ընդունել պատկերասրահի աշխատակիցներին, քանի որ տվյալ պահին իր աշխատասենյակի մուտքի մոտ նստած է եղել Ա.Ավետիսյանի հայրը, ում ընդունարանում տեսել է պատկերասրահի ողջ անձնակազմը: Պատկերասրահի աշխատակազմը, ցանկանալով տեղեկացնել վերոնշյալ դեպքերի մասին, որոշել է ներկայացնել իրողությունը, ըստ որի՝ պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանը երբևէ կոնֆլիկտ չի ունեցել անձնակազմի ոչ մի անդամի հետ: Նա միշտ փորձել է հարթել անձնակազմում եղած խնդիրները: 01.07.2021 թ. առավոտյան Միքայել Վարդպարոնյանը, ներկայանալով համայնքապետարան, փորձել է բոլոր բաժինների պատասխանատուների, ինչպես նաև համայնապետի հետ ունենալ հանդիպում, որպեսզի վերջնական հարթի լարված իրավիճակը: Երկար տևած քննարկումներից հետո (3-4 ժամ), Մ.Վարդպարոնյանը, չունենալով իր մեղքի բաժինը կատարվածի հետ ,ամեն դեպքում խոստացել է նույնիսկ ուղղել այն սխալները, որոնք ինքը չի իրականացրել: Ներողություն խնդրելով բոլորից ՝առաջարկել է Անի Ավետիսյանին վերադառնալ աշխատանքի,որից հետո համայնքապետարանի կողմից Մ.Վարդպարոնյանի դիմաց դրվել են մի շարք պայմաններ՝գրել ինքնակամ ազատման դիմում անժամկետ ,ներողություն խնդրել Ա.Ավետիսյանից,նրա հորից, մորից , համայնքապետից ,վերականգնել Ա.Ավետիսյանի ազատ գրաֆիկով աշխատանքը՝ապահովելով ուրախ ,անհոգ, չծանրաբեռնված աշխատանքային ընթացք: Ի վերջո Մ.Վարդպարոնյանի կողմից իրականացվել են նրա դիմաց դրված բոլոր պայմանները, որից հետո Մ.Վարդպարոնյանը մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Թովմասյանի հետ վերադառնալով Ասլամազյան պատկերասրահ՝ պատկերասրահի անձնակազմին ներկայացրել է ,որ իրավիճակը հարթվել է՝ Անի Ավետիսյանը վերադառնալու է աշխատանքի, և բոլոր աշխատակիցները պետք է ապահովեն Անի Ավետիսյանի բարձր տրամադրությունը: Աշխատակազմը, հարգելով տնօրենին, գնահատելով նրա ազնիվ և անաչառ պահվածքը, համաձայնում է յուրաքանչյուր պայմանի հետ։ Հինգ րոպե անց համայնքապետարանից ստացվել է զանգ նոր պայմանի վերաբերյալ, որ նրանց անձնական ամբիցիաների շահերից բխում է ևս մի քմահաճույքի իրականացում ՝ անհիմն կերպով հեռացնել աշխատանքից պատկերասրահի աշխատակցուհի Վարդիթեր Բաղդասարյանին, ով տվյալ պատկերասրահի պարկեշտ և նվիրված աշխատակիցներից մեկն է»,-գրված է բաց նամակում։

Վարդիթեր Բաղդասարյանը պատկերասրահում աշխատում է բացման իսկ օրվանից։ Ասում է՝ ինքն էլ չգիտի, թե ինչ պատճառով պիտի ազատվի աշխատաքից։ «Ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել եւ չեմ էլ պատրաստվում»,-ասել է նա։

Աշխատակազմը բաց նամակի տպագիր տարբերակը՝ ստորագրություններով, ուղարկելու է պատկան բոլոր կառույցներին, խնդրելով արդար ու ազնիվ որոշում։ Նրանք խնդրում են, որ Գյումրի համայնքի ղեկավարը չմակագրի տնօրենի պաշտոնակատարի աշխատանքից ազատման դիմումը, վերջինս վերադառնա աշխատանքի։

«Հուսով եմ, որ մեր խնդրանքը պատկան մարմինների կողմից կընդունվի եւ կլուծվի, կհարթվի, Միքայել Վարդպարոնյանը կմնա տնօրեն»,-ասում է աշխատակիցներից Նարինե Խաչատրյանը։

Զրույցի ավարտին Մ․Վարդպարոնյանն անկեղծանում է․«Ես կառչած չեմ աթոռից։ Ինձ այստեղ առաջին հերթին պահում են սերն այս աշխատանքի նկատմամբ, ընդամենը 78 հազար դրամ աշխատավարձն ու աշխատողները»։ Միաժամանակ նշում է, որ մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի հետ բազմիցս քաղաքապետարանին խնդրել է, որ թանգարանը չտանեն խնդիրների ճանապարհով՝ հատկապես զբոսաշրջության այս օրերին։

ՀՈԱԿ-ների կանոնադրության համաձայն՝ աշխատակիցների ընդունման եւ ազատման գործով զբաղվելու են ոչ թե Գյումրու համայնքապետարանը, բաժնի պետերը, այլ տվյալ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենը, մինչդեռ Հայաստանում այս «ժրաջան գործով» ու կադրային քաղաքականությամբ զվաղվում են համայնքապետարանները։ Ի դեպ, սա միակ պատմությունը չէ, երբ Գյումրու համայնքապետարանը, մեղմ ասած, խցկվում է ՀՈԱԿ-ի աշխատանքային հարաբերություններում՝ չկռահելով, որ աշխատանքային փոխահարբերություններում ծագած խնդիրը լուծելի է միայն աշխատակազմի ներսում։

Բացի այդ, Գյումրու համայնքապետարան արդեն 5 տարի շարունակ ՀՈԱԿ-ներում չի անցկացնում տնօրենների թափուր պաշտոնների մրցույթներ։