Անի Սամսոնյանը ընդունու՞մ է, որ իրենք Սերժ Սարգսյանի «դաբրոն» են ունեցել.
politik.am-ը գրում է.
«Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև 2018 թվականի ընտրիությունների արդյուքնում ԱԺ-ում ներկայացված ընդդիամդիր ուժերի մասին։ «Հայաստան» դաշինքի հետընտրական ժողովում նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Մենք վերականգնելու ենք հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որովհետև վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ և կորցրել վստահությունը»:
Նախագահ Քոչարյանի այս հայտարարությանը արձագանքել էր «Լուսավոր Հաայստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։ ԼՀԿ անդամը պնդել է, որ եթե իրենք գործարքի գնացած լինեին, ապա ներկայացված կլինեին ԱԺ-ում․«Ի գիտության համար պարզապես նշեմ, որ եթե իշխանության հետ գործարքի գնացած ընդդիմություն լինեինք, հիմա ձեր դաշինքի պես Աժ անցած երևի կլինեինք»,-հայտարարել է Սամսոնյանը:
Մի կողմ թողնենք այն, որ իրականում շատերի մոտ ընկալումն այն էր, որ օրինակ ԼՀԿ-ն իշխանության հետ պայմանավորված է գործողություններ իրականացնում։ Բավական է միայն այն, որ պատերազմից հետո ԼՀԿ-ն այդպես էլ գործնական որևէ քայլ չարեց, որպեսզի Փաշինյանը հեռացվի։
Այստեղ առավել հետաքրքիր է Անի Սամսոնյանի մտածողությունը։ Փաստորեն, ըստ նրա, ԱԺ անցնող ընդդիմադիր ուժերը պարտադիր պետք է պայմանավորվածություն ունենան իշխող ուժի հետ։ Այս դեպքում ստացվում է, որ Անի Սամսոնյանը ընդունում է, որ առնվազն երկու անգամ Սերժ Սարգսյանի հետ և մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի հետ իրենք պայմանավորվածություն են ունեցել։ Հիշեցնենք, որ տարբեր քաղաքական գործիչներ կասկածով էին վերաբերվում այն հանգամանքին, որ Էդմոն Մարուքյանը կորղացավ 2012-ին, որպես անկախ պատգամավոր ընտրվել, իսկ հետո շատերը խոսում էին, որ «ԵԼՔ» դաշինքը, որի մաս էր կազմում նաև «Լուսավոր Հաայստանը» իրականում իշխանական պրոյեկտ է»։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...