Քաղաքական հայացքների համար ինքնահրաժարականի պահանջները խտրական մոտեցում են․ հայտարարություն
Տարբեր քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների կողմից առանձին համայնքների ղեկավարներին ներկայացվող ինքնահրաժարականի հրապարակային կամ ուղիղ պահանջներն անօրինական են, հարվածում են ժողովրդավարության արժեքներին ու սկզբունքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնական գործադիր իշխանության մաս չեն կազմում, նրանք չեն փոխվում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով։
Համայնքների ղեկավարները, ավագանու անդամները քաղաքական պաշտոնյաներ են, ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումներում։
Քաղաքական հայացքների ու կողմնորոշումների հիման վրա ինքնահրաժարականի պահանջները կամ հրապարակային հայտարարությունները խտրական մոտեցում են, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողություններ են։
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններից առաջ հրաժարականները կհանգեցնեն ընտրովի մարմինների փոխարեն համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման, ինչը, ըստ էության, համարժեք է նման համայնքներում տեղական ինքնակառավարման դադարեցման, փոխարենը պետական կառավարում մտցնելուն։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը տեղական ինքնակառավարումը երաշխավորում է ՀՀ ամբողջ տարածքում։
1996 թվականից սկսած բոլոր կառավարությունները տրվել են օրենսդրորեն կամ ադմինիստրատիվ ճանապարհով ՏԻՄ-երի նկատմամբ տոտալ վերահսկողություն հասնելու հրապույրին։ Սա անցած 25 տարիներին համայնքների՝ ֆինանսապես թույլ, պետությունից կախված մնալու, երկրում ապակենտրոնացման ցածր մակարդակի պահպանման պատճառներից մեկն է եղել։ Բայց, միաժամանակ, անցած տարիներին հաջողվել է հասնել համայնքների ինքնուրույնության ու պաշտպանվածության որոշակի մակարդակի։
Երևան քաղաքի պարագայում (որտեղ քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից և իր կազմից) քաղաքական մեծամասնությանը կոչ եմ անում հարգել Երևանի ավագանու ինքնավարությունը, Երևանի քաղաքապետի ընտրության հարցում Երևանի ավագանու բացառիկ իրավասությունը։ Ընդունելով հանդերձ քաղաքական մեծամասնության մանդատը նաև Երևանի ավագանու պարագայում՝ այնուամենայնիվ, նման քննարկումները պետք է անցկացնել ու որոշումները պետք է կայացնել առավելապես ներկուսակցական հարթակներում՝ չվնասելով քաղաքային իշխանությունների հանրային հեղինակությանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը