Հետընտրական հաշվեհարդար նաեւ ԲԿ տնօրենների նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում ոչ միայն համայնքապետերի նկատմամբ, այլեւ տարբեր կառույցների ներկայացուցիչների, որոնք աչքի են ընկել ընդդիմադիր հայացքներով, աջակցել են ընդդիմությանը կամ արտահայտվել նրա օգտին։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընտրություններից հետո Աչաջուր համայնքի եւ Իջեւանի բժշկական կենտրոնների տնօրեններին՝ Կորյուն Վարդապետյանին եւ Էդուարդ Գրիգորյանին, փոխանցել է՝ ազատման դիմումներ գրել․ առայժմ «լավով» են զգուշացրել։ Ո՛չ մարզպետի, ո՛չ ԲԿ ղեկավարների հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։
ԲԿ տնօրենների շրջապատից տեղեկացանք, որ բուժկենտրոնի ղեկավարների հանցանքն այն է, որ իրենց շրջապատում ընդամենը չեն թաքցրել, որ ընտրելու են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը