Դիվանագիտական կորպուսում արմատական փոփոխություններ են ուզում իրականացնել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԳՆ-ում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում. բանն այն է, որ ներկայումս տվյալ գերատեսչությունը բառացիորեն բարձիթողի վիճակում է։ Փաստացի մոտ մեկ ամիս է՝ ո՛չ նախարար ունի այս կառույցը, ո՛չ փոխնախարարներ: Փորձագիտական շրջանակները, այդ թվում՝ արտերկրյա, արձանագրում են, որ այս ամենն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անհեռատես ու անկանխատեսելի արտաքին քաղաքական գործունեության հետ։ Մեկ անգամ չէ մամուլն արձանագրել` Փաշինյանը փաստացի ոչ ոքի չի վստահում և ամեն որոշում կայացնում է գրեթե միանձնյա։ Նույն վիճակն է նաև արտաքին քաղաքականության մասով: Նախարարությունում ամենավերջինն էին տեղեկանում, որ սեղանին այս կամ այն փաստաթուղթն է դրված քննարկման: Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, վերջին շրջանում Փաշինյանի՝ նույնիսկ միջազգային այցերի կամ որևէ արտասահմանցի պաշտոնյայի հետ հանդիպման մասին այս գերատեսչությունում իմանում էին պաշտոնական հաղորդագրությունից։
«Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն լուրը, թե Փաշինյանը պատրաստվում է ԱԳ նախարար նշանակել Ռուբեն Ռուբինյանին, բավականին զարմացրել ու զայրացրել է դիվկորպուսի մեծ մասին: Սակայն նա, մեղմ ասած, միակ թեկնածուն չէ: Ըստ կառավարության մեր աղբյուրների, Փաշինյանը գերակա է համարում այն հանգամանքը, որ ով էլ նշանակվի նախարար, պետք է արմատական ռեֆորմներ իրականացնի և հատկապես փորձի ազատվել բոլոր այն անձանցից, որոնք ինչ-որ կերպ կապված են կամ ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, ինչպես նաև նրանցից, որոնք այս ընթացքում ընդվզել են իր դեմ: Փաշինյանի համոզմամբ, «հենց նման կադրերն են նախարարությունում ստեղծել էս բարդակը»։:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ