Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Արցախ

Նիկոլ Փաշինյանը և Արցախի ապագան իրար հետ համադրելի բառակապակցություններ չեն. Հայաստանի ապագայի մասին խոսելն այս հրեշավոր շնաբարոյի օրոք՝ անիմաստ է. Բելլա Լալայան

Հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Ավելին՝ ցանկացած նորմալ մարդու ուղեղ արգելափակվում է այդ հայտարարություններից։

«2018 թվականին, երբ նա եկավ իշխանության, հայտարարեց, թե բանակցությունները սկսում է սեփական կետից, ինչ ուզի, այն էլ բանակցելու է։ Եթե նույնիսկ նախկին իշխանություններն ինչ-որ բան սխալ են արել, կամ նախկինների բանակցությունները հակահայկական են եղել, ինչպես նա է ասում՝ ապա ինքը երեք տարի ուներ այդ ամենը շտկելու համար։ Այսքանից հետո ամեն ինչ բարդել նախկին իշխանությունների վրա, միայն շնաբարո դուրսպրծուկը կարող է անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բելլա Լալայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախն օկուպացվել է դեռևս 2018 թվականին, քանի որ նախկին իշխանություններն իրեն այդպիսի բանակցային գործընթաց են ժառանգել։

Մեր զրուցակիցը ստեղծված իրավիճակը գնահատելով՝ ասաց, որ այն, ինչ եղավ Հայաստանի ու Արցախի հետ, միայն ու միայն Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանք էր։ Իսկ բանակին, հերոսներին հեղինակազրկելը, ազգային արժեքները ոտնատակ անելը երկրորդ պատճառն են։

Հարցին՝ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ օր չանդրադարձավ Արցախի ապագային, չխոսեց Արցախի հետագա ճակատագրից, այս ամենն ինչի՞ վկայություն է, Բելա Լալայանը հարցով պատասխանեց՝ Արցախը կամ Արցախի ապագան հետաքրքրո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին։

«Ինչ պլաններ եղել է Արցախի հետ կապված, իրականացրել է, ինչպես ասում են՝ պլանն իրագործել է։ Եթե ինքն Արցախի ապագայով մտաահոգված է, ամեն ինչ մի կողմ դնենք, գոնե մեկ անգամ պատերազմից հետո կայցելեր Արցախ, ներողություն կխնդրեր արցախցիներից, որոնք 30 տարի ոչինչ չեն խնայել և ամեն ինչ նվիրաբերել են այն ազգային գաղափարին, որպեսզի Արցախն անվտանգ լինի։ Մենք բոլորս համոզվեցինք, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախից։ Արցախցին 30 տարի պայքարել է, որ Արցախն ազատագրված տարածք լինի, ապահով, որպեսզի վերջնական նպատակին հասնեն՝ միանան Հայաստանին։ Բայց նա Արցախը տվեց թշնամուն։ Նիկոլ Փաշինյան և Արցախի ապագան նույնիսկ իրար հետ համադրելի բառակապակցություններ չեն։ Ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագայի մասին խոսելն այս հրեշավոր շնաբարոյի օրոք՝ անիմաստ է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով՝ եթե Հայաստանում իշխանությունը փոխվի, մենք կարողանանք ինչ-որ բան անել՝ նորից Արցախը Հայաստանին միացնելու համար, թեկուզ դե ֆակտո կամ Արցախի գոնե նախկին մարզի սահմանները վերականգնեն։

Ինչ վերաբերում է ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ակնկալած 60 տոկոս ձայներին և այդ համատեքստում Հայաստանին ու Արցախին սպասվող ճակատագրին, Բելլա Լալայանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու ապահովել այդ քանակի ձայն։

«Միայն իմ դիտարկումով՝ 20 տոկոս կկարողանա ապահովել՝ եթե արդար ընտրություններ լինի։ Բայց քանի որ վարչական ռեսուրս օգտագործելու է, դա հիմա էլ է երևում, որովհետև իր հետ քարոզարշավի ընթացքում ուներ «շրջիկ դերասանների» խումբ, հետևաբար՝ կարող ենք եզրակացնել, որ ինքն օգտագործելու է վարչական ռեսուրս՝ նա չունի ժողովրդի աջակցությունը։ Եթե ինքն օգտագործի վարչական ռեսուրսը և հասնի հաջողության, ապա մենք վերջնական վերջակետ ենք դնելու Արցախի մնացած փշուրների վրա և մեծ հարցականի տակ ենք դնելու Հայաստանի պետականությունը։ Այդ դեպքում Հայաստանը դառնալու է տարանցիկ վայր, որտեղ թուրքական պետություններն իրականացնելու են իրենց առևտուրը։ Ցավում եմ, որ 30 տարի հետո չենք կարողացել հասնել այնպիսի իրավիճակի, որ արցախցին կարողանա մասնակցել Հայաստանի ընտրություններին, մենք մեկ պետություն պետք է լինեինք, որպեսզի կարողանայինք մենք էլ ընտրեինք։ Եվ ցավում եմ, որ ձայնս չեմ կարող տալ Հայաստանի, իմ ապագայի համար, բայց բոլորին կոչ եմ անում, որ ով մտահոգված է ազգի ճակատագրով, պետականության փշուրները պահելու խնդրով, ով ցավում է իր ազգի և պետության համար, պետք է հասկանա, որ ինչ էլ լինի, պետք է մերժի այս ուժին, որը վերջին երեք տարիներին գտնվում է կառավարման ղեկին։ Ես չեմ ասում՝ ում ընտրեն, դա արդեն յուրաքաչյուր քաղաքացի ինքը կորոշի, բայց պետք է չընտրեն այդ ուժին։ Նա չագուճն առած քարոզարշավի հարթակներից սպառնում է, եթե հանկարծ նախկին իշխանությունները նման բան անեին, ամբողջ ազգով բողոքի ալիք էին բարձրացնելու, հիմա ես չգիտեմ՝ ազգի ուղեղը երևի քնած է»,- եզրափակեց Բելլա Լալայանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, մարզկենտրոն Իջևանում անդրադարձել էր Արցախի 44-օրյա պատերազմը սկսվելու պատճառներին։

Ըստ նրա, Ադրբեջանը պատերազմը սկսել է այն պահին, երբ ևս մի քանի տարի սպասելով՝ այլևս չէր կարող հասնել ցանկալի արդյունքի։

«Ի տարբերություն նախկինի, երբ Հայաստանը թուլանում էր, Ադրբեջանն ուժեղանում էր, Հայաստանը 2018 թվականին մեծ տեմպերով զարգանում է։ Այսօր մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ, բայց մենք Հայաստանը և Արցախի հարցի բանակցային գործընթացը ստացել ենք մի վիճակում, երբ դա շատ նման է մի օրգանիզմի, որը երկար տարիներ կաթիլ-կաթիլ թունավորվել է, հյուծվել է, թունավորվել է և, ի վերջո, մահամերձ վիճակում հայտնվել է մեր գրկում։ Բայց հիմա ասում են՝ տեսեք, մենք հարցը բերեցինք հասցրեցինք, նաև՝ բանակի մասին են ասում, թե բերեցինք հասցրեցինք, բայց իրենց գրկում այդ օրգանիզմի հետ տեղի ունեցավ աղետ։

Իսկ ինչպիսի վիճակում ենք մենք ստացել Ղարաբաղի հարցը. երբ Ղարաբաղը դուրս էր գցված, դուրս էր մղված բանակցային գործընթացից։ Երբ Հայաստանը Եվրոպայում անվտանգության Ստամբուլյան խարտիայով ճանաչել է Ղարաբաղի հարցի կարգավորման այն եղանակը, որը պիտի տեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում։ Ստացել ենք մի վիճակում, երբ Մեղրին, Ղազախը, Ղազախի շրջանները, Շուշին՝ առանձնացված Լեռնային Ղարաբաղից և դրված Լաչինի, և իրենց ասածով՝ օկուպացված տարածքների շարքում։ Ստացել ենք մի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ 7 շրջանները վերադարձնում եմ քեզ, Ադրբեջան, իսկ Ադրբեջանն ասում էր՝ ոչ։ Այդ մարդիկ, որ մեզ մեղադրում են, թե մենք լավ չենք հասկացել Արցախի հարցի էությունը կամ բանակցային գործընթացի բովանդակությունը, այդ իրենք չեն հասկացել, որովհետև իրենք հույս ունեին, որ այդ ձայնագրությունը կհրապարակեն, և հայ հանրությունը պայթեց, կպայթի»,- իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։