Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Ես ամենամեծ վտանգը չեմ տեսնում Թուրքիայից եւ Ադրբեջանից, այլ մեր այն հայրենակիցներից, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրայինին տված հարցազրույցի եւ Արցախի վերաբերյալ հայտարարությունների մասին hraparak.am-ը զրուցել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։

- Առաջին նախագահի համոզմամբ՝ Արցախի հարցի լուծումն այլեւս մեզնից կախված չէ։ 90-ականներին մենք փոխզիջելու բան ունեինք, հիմա ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ ստատուս քվոյի։ Ղարաբաղի հարցը նախկինում իսկապես կարող էր դառնալ միջազգային հարց՝ ՄԱԿ-ի մակարդակի քննարկման հարց, սակայն հիմա Հայաստանը Ղարաբաղի հարցում ոչ մի վճռական ձայն չունի։ Համաձա՞յն եք այս ձեւակերպումների հետ։

- Արցախի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայացքներին մենք վաղուց ենք ծանոթ։ Անշուշտ, կան բաներ, որոնց հետ համաձայն եմ, կան դրույթներ, որոնք չեմ կիսում, բայց լավ է եւ հարգանքի է արժանի այն, որ Տեր-Պետրոսյանն այս տարիների ընթացքում իր հայացքներից չի շեղվում, նույնիսկ եթե մենք համաձայն չենք, չենք ընդունում դրանք, հարգանքի է արժանի իր հաստատակամությունը։ Ինչ վերաբերում է իր հայտարարություններին, այո, ծանր վիճակ է հիմա, մենք ամեն ինչ կորցրել ենք, եւ թվում է՝ ոչինչ էլ չունենք։ Բայց ամեն ինչ կախված է մեզնից՝ ճիշտ աշխատենք, կարողանանք դարձի գալ, հետեւություններ անել։ Վստահ եղեք, որ ունենալու ենք ավելի կանխատեսելի ապագա եւ ավելի մեծ հնարավորություններ։ Չկարողանանք, ուրեմն այո՝ շատ ավելի վատ է լինելու, շատ ավելի վատ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան գործընթացները, եւ մենք որ ճանապարհով կշարժվենք։

- Այսինքն՝ Դուք համաձայն չեք Տեր-Պետրոսյանի հետ, որ Ղարաբաղում տեղի ունեցողն այլեւս մեզնից կախված չէ։ Ասում էր՝ «մի՛ սպասեք, որ որեւէ հայ կարող է ասել՝ ես կարող եմ լուծել Ղարաբաղի հարցը, չկա այդպիսի բան, դա ցնորք է, զառանցանք»։

- Ես կարծում եմ, որ կա հնարավորություն, մենք ունենք անելիք։ Կրկնում եմ՝ չեմ ուզում մեկնաբանել առաջին նախագահին, ասել՝ սա ճիշտ է ասել, այստեղ սխալվել է։ Ես վստահեցնում եմ՝ կա հնարավորություն, որ մենք ապաքինվենք։ Քանի կա Արցախը, քանի Արցախում ապրում են հայեր, ուրեմն հնարավորություն էլ կլինի։ Մեզնից է կախված՝ ինչպիսի աշխատանք ենք տանելու, ինչպիսի երկիր ենք կառուցելու։ Մենք ենք մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվեց մեզ հետ, ե՛ւ հաղթանակների կերտողն ենք մենք, ե՛ւ պարտություններ։

- Բայց Տեր-Պետրոսյանը բառացիորեն ասաց․ «Լսեք՝ ամբողջ աշխարհի համար, կուզեք պատեպատ տաք-չտաք, Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս... էդ մարդիկ եկել են՝ միջազգային օրենքով իրենց տերիտորիալ ամբողջականությունը վերականգնել են... ՄԱԿ-ի խարտիային համապատասխան բան է՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պահպանել․․․ Եթե չհամաձայնեք այս ամենին՝ աշխարհը ստիպելու է մեզ»։ 

- Արցախի յուրահատկությունը մեր համառության մեջ է։ Էլի եմ կրկնում՝ ամեն ինչ մեզնից է կախված, եւ աշխարհում էլ ստատիկ որեւէ բան չկա, եթե ճիշտ աշխատենք, ամեն ինչի էլ հասնելու ենք։ Մտածել, թե աշխարհը․․․ Մենք տեսնում ենք, որ կան երկրներ, որոնք ավելի վատ վիճակում են եղել, բայց կարողացել են ապաքինվել այս ամենից։

- Խոսքը խնդրի միջազգային կարգավորման մասին է, ոչ թե պատերազմի վերքերից ապաքինման։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը, եթե հիմա արդեն խոսվում է սահմանների որոշման մասին, սահմանազատման թեման է բարձրացվում։ 

- Ես կրկնում եմ՝ ամեն բան կախված է, թե մենք որ ճանապարհով կգնանք, ցանկացած հարց մեզնից է կախված։ Արցախի կարգավիճակը, գրավված տարածքները, դրանց կարգավիճակը… այդ բոլորը խնդիրներ են, որոնք ժամանակ են պահանջում։

- Նաեւ Հադրութի ու Շուշիի վերադա՞րձն եք իրատեսական համարում, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, ում կարծիքով՝ միայն պատերազմով, նոր զոհերով ու արյունով է հնարավոր վերադառնալ ԼՂԻՄ սահմաններին։

- Երեսուն տարի՝ 94 թվականից պահել ենք, չէ՞, դա, հնարավոր է, չէ՞, եղել, դա եղել է արտաքին ու ներքին գործոնների շնորհիվ, ուրեմն հիմա էլ է հնարավոր։ Ճիշտ աշխատանքի դեպքում անհնարին բան չկա։ Այո, Ադրբեջանը երկար էր պատրաստվել հարձակման, ես միշտ եմ ասել, որ նա ամենաազնիվ թշնամին է, երբեք չի թաքցրել իր պլանները։ Մենք էլ եթե պատրաստվենք, ամեն ինչ հնարավոր է։ Կստեղծենք նորմալ երկիր, ուժեղ երկիր, ուրեմն ամեն ինչ էլ հնարավոր է։ Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է հավերժ լինի, հարցականներն այնքան շատ են, որ ոչ մեկը չգիտի, թե վաղն ինչ է լինելու։ Եթե կուզեք, ես ամենամեծ վտանգը չեմ տեսնում Թուրքիայից եւ Ադրբեջանից, ես տեսնում եմ մեր ներսում ու բոլոր այն մարդկանցից, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, ղարաբաղցիներին էլ թուրք են համարում։ Դուք մտածում եք, որ քի՞չ են նման ստահակները, ոչ, քիչ չեն, ես չեմ ուզում անուններ տալ, զզվում եմ այդ մարդկանցից։

- Պարոն Բաբայան, Տեր-Պետրոսյանի ընդգծմամբ՝ աշխարհն է այդպես որոշել, որ միջազգային օրենքով ադրբեջանցիներն իրենց տարածքային ամբողջականությունն են վերականգնել։

- Աշխարհը հարաբերական է, աշխարհը մոնոլիտ չէ, խայտաբղետ է, ժամանակահատված կա, տենդենցներ կան, սա պարզ գործընթաց չէ։ Սա բազում անհայտներ ունեցող խնդիր է, ուզում ենք մեզ հետ հաշվի նստեն, ուրեմն պետք է նորմալ երկիր կառուցենք, չկարողացանք՝ բարդ է լինելու։

- Իրավիճակից թելադրված միակ ճանապարհը, առաջին նախագահի կարծիքով, թշնամու հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու խաղաղության պայմանագրի կնքումն է, հակառակ դեպքում վտանգելու ենք մեր գոյությունը, հիմա պետք է զբաղվենք սահմանների հստակեցմամբ ու կարգավորենք մեր հարաբերությունները հարեւանների հետ։

- Հա, շատ լավ, իդեալական կլինի հարեւանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելը, իսկ հարեւանը պատրա՞ստ է նույն բանաձեւով մեզ վերաբերվել։ Մենք պետք է լավ հասկանանք, թե ով է մեր հարեւանը, ինչ է ուզում, ինչ օբյեկտիվ դժվարություններ կան այդ ճանապարհին։ Որպեսզի մենք ունենանք լավ հարաբերություններ հարեւանների հետ, նախեւառաջ պետք է ուժեղ, համախմբված ու հայրենասեր լինենք։ Ամեն ինչին էլ այլընտրանք կա։ Տեր-Պետրոսյանն իր մոտեցումներն ունի, ես էլ իմն ունեմ, ես էլ եմ գիտնական, ես էլ եմ գիտությունների դոկտոր եւ օդից կախված բաներ չեմ խոսում, ժամանակը ցույց կտա՝ ով է ճիշտ։