Քոչարյան. Հայաստանն ունի հզորություններ` էլեկտրաէներգիա արտահանելու համար
Այսօրվա Հայաստանի խնդիրների մի զգալի մասը գալիս է իշխանությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից մինչեւ մասնագիտական գիտելիքներ: Այս մասին Մեծամորի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Էներգետիկայի ոլորտը պատմաբան է ղեկավարում: Առողջապահության նախարարությունը` փաստաբան: Գյուղնախարարությունը լուծարվել է»,- ասաց նախկին նախագահը:
«Մարդիկ երեւի լավ չեն հիշում 1998-ին գազի եւ էլեկտրաէներգիայի կուտակված պարտքերի հետ կապված ամոթալի իրավիճակը: Մենք մեկուկես տարվա ընթացքում ամբողջ էներգահամակարգն առողջ վիճակի բերեցինք: Մեր ծրագիրը. մենք կարող ենք տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ դառնալ: Մենք ունենք լրացուցիչ կարողություններ: Դրանք գերազանցում են հանրապետության կարիքները: Մեր էներգետիկ հզորությունները, թերեւս` մինչ վերջերս, բեռնված էին 50 տոկոսով: Հրազդանի կայանի հինգերորդ էներգաբլոկում ավելցուկ կա: Այն ընդհանրապես չի օգտագործվում ամբողջ հզորությամբ, քանի որ Իրան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որը պետք է վաղուց կառուցված լիներ, դեռ կառուցված չէ: Ենթակառուցվածքները տնտեսության ողնաշարն են: Ներդրողները հիմնականում հետաքրքրված են էլեկտրաէներգիայի կայուն մատակարարմամբ, սակագներով եւ սակագների կանխատեսելիությամբ»,- շեշտեց Քոչարյանը:
Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ երբ ինքը պետության ղեկավարն էր, ոլորտում բարեփոխումներ էին իրականացվում, մարդիկ գալիս էին Հայաստան` մեր փորձ ըփոխառելու համար: «Եթե այսօր մենք ունենք գործող էներգետիկ համակարգ, դա հենց այդ բարեփոխումների շնորհիվ է»,- եզրափակեց Քոչարյանը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...