Հունիսի 20-ը քո նոր արթնացումի օրն է լինելու. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ընտրությունները թևակոխում են վճռական փուլ։ Տեսնելով, որ մանիպուլյացիաները կորցնում են երբեմնի էֆեկտը, հասարակությունն ավելի ու ավելի հաստատակամորեն է դուրս գալիս թմբիրից, Նիկոլ Փաշինյանը սթափ դատողության հետ խնդիրներ ունեցող, զոմբիացված հասարակության նշանառու թիրախավորմամբ սլաքներն ուղղում է մեկ անգամ արդեն իսկ հաջողությամբ խաղարկված վենդետայի դաշտ՝ փորձելով կրկնախաղարկել «հանցավոր» նախկինների գործոնը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Ապարդյուն փորձեր, զուր ջանքեր։
Արդեն երեք տարուց ավելիի է, որ նախկինները չկան քաղաքական արենայում, մինչդեռ որերորդ ամիսն է, թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության բուն տարածք ու խորանում է օրավուր՝ անհագուրդ հայացք գցելով թե Զանգեզուրին ու Գեղարքունիքին, թե Տավուշին ու Երևանին՝ Հայաստանն իր համար պատկերացնելով Արարատյան հանրապետության 10-12 հազար քառակուսի կիլոմետրի շրջանակներում։
Աղետալի 44-օրյա պատերազմի նոյեմբերիննյան ավարտը վերածելով թղթի վրա ամրագրված, իր համար ոչինչ չասող իրողության՝ թշնամին գրեթե Աստծո ամեն օր անարգելք զբաղված է պատանդառությամբ, գերեվարություններով, սահմանամերձ բնակավայրերի հայության ինչքի թալանով ու կողոպուտով։
Կորսված տարածքների կողքին հետպատերազմյան մեր խայտառակությունների գագաթնակետը շարունակում են մնալ գերեվարված տղաները, դիահերձարաններում ու հարմարեցված կառույցներում, շարժակայաններում պահվող մեր զոհերի աճյուններն ու մասունքները, որոնք իշխանությունների կողմից իրողությունները թաքցնելու համար ջանքերի տակ անդառնալի կենսաբանական փոփոխությունների են ենթարկվում՝ դրանց ճանաչելության փաստն այլևս դարձնելով անհնարին։
Երկրին նիկոլական իշխանության բերած անպատվություններին վերջ չկա, մեր տարածքային կորուստների, մարդկային զոհերի սոսկան հիշատակումն իսկ խելագարեցնող է, պետության կառավարման համակարգի գլխին կանգնածների անձեռնհասության, անիրազեկության պատճառով յուրաքանչյուր օրը Հայաստանի ու հայության համար վերածվում է նոր ու նորովի արնահոսող վերքի, աչքի առաջ ուժաքամվում է երկիրը, խեղդվում մահվան ճիրանների աքցանում։
Հայաստան, քեզ ուշքի գալու, կյանքի վերադառնալու հզոր ազդակ է պետք։ Հազարամյակների դաժան փորձություններն անցնելուց հետո դու իրավունք չունես ծնկելու թուրքահպատակ այս կռապաշտների բերած աղետի առաջ, որ ամեն տեսակ աղանդավորների, սեռագարների, հոգեշեղվածների, հայրենիքն ուրացող ու ուրիշների դռների տակ կլանչող շների աղետալի հավաքականություն ու Աստծո պատիժ է դարերի խորք, դարերից հազարամյակների խորք ունեցած քո ճանապարհին։
Մի անգամ ևս մեջք շտկելու, վճռականապես կանգնելու խնդիր ունես մեր հավատ ու հույս, մեր հայրենական տուն Հայաստան, ու մենք հավատի զինվորի կամքով ու վճռականությամբ կանգնած ենք քո թիկունքին՝ քո լինելությամբ հզոր ու անպարտ՝ հավատալով, որ հունիսի 20-ը քո նոր արթնացումի օրն է լինելու, ու մենք բերելու ենք այդ օրը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը