Հիմա մեր իշխանությունում մարդիկ են, ովքեր Թուրքիայի պլանների իրագործմանն աջակցում են. Արթուր Վանեցյան
«Հայաստանին պետք են մարդիկ, որոնք հասկանում են՝ ինչ է նշանակում պետություն։ Հայաստանին պետք են ուժեղ մարդիկ. այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ Վլադիմիր Սոլովյովի hետ Соловьёв LIVE-ի եթերում՝ անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին։
Վանեցյանը նշեց՝ Հայաստանը մեծ կորուստներ է ունեցել՝ Արցախի 75 տոկոսի կորուստ, գրեթե 5000 զոհ, տեղահանված արցախցիներ։
«Ես կապիտուլյանտներին դավաճան չեմ անվանում։ Նրանք դա արել են որոշակի պլաններ կամ պայմանավորվածություն ունենալով, թե արել են դա անփորձության պատճառով, կարևոր չէ։ Իշխանություններն ուզում են Արցախի հարցը փակել, ասել հարցը լուծված է՝ պատերազմ չի լինի, բանակ չի լինի, կապրենք ու կծաղկենք, բայց ինչպե՞ս»։
Հաղորդավարի դիտարկմանը՝ ընկերություն անել Թուրքիայի հետ, ինչպես օրինակ Փաշինյանն է առաջարկում, Վանեցյանը նշեց, որ Թուրքիայի պլանները 1915-ից հետո չեն փոխվել։
«Ի՞նչ է փոխվել Թուրքիայի վերաբերմունքում հայերի նկատմամբ։ 1915-ին, երբ ցեղասպանություն տեղի ունեցավ, դրանից հետո թուրքական յաթաղանը փոխարինվեց թուրքական բայրքաքթարով։ Թուրքիան նպատակ ուներ ոչնչացնել հայ ժողովրդին և դա մինչև հիմա չի փոխվել։ Ցավոք, հիմա մեր իշխանությունում մարդիկ են, որոնք Թուրքիայի պլանների իրագործմանն աջակցում են»։
Անդրադառնալով երկրի ներքաղաքկան իրավիճակին, Վանեցյանը հայտնեց, որ այն պետք է արագ հանգուցալուծում ստանա, որն էլ կտա ժողովուրդը։ Վանեցյանը հայտնեց նաև, որ ընտրություններին մասնակցում են 26 քաղաքական ուժ և դաշինք, նրանցից գրեթե 20-ը ակտիվ հակառուսական քարոզչություն են իրականացնում՝ բոլոր դժվարություններում մեղադրելով Ռուսաստանին։
«Այդպես եղավ, որովհետև կապիտուլյանտը երեք տարիների ընթացքում հարաբերությունները փչացրեց Ռուսաստանի հետ։ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է, բայց եկեք չմոռանանք ՌԴ-ն ինչ է արել ՀՀ-ի համար։ Ֆրանսիայի հետ չպետք է շփվել ՌԴ-ի հաշվին»։
Հաղորդավարի դիտարկմանը՝ ռուսաց լեզվի կիրառումը Հայաստանում ի՞նչ ապագա ունի, Վանեցյանը նշեց, որ անձամբ ռուսական կրթություն ունի, բայց ցավոք, իր զավակները ռուսերենին չեն տիրապետում այն մակարդակում, ինչպես որ ինքը։
«Հայաստանում ռուսաց լեզուն երկրորդ պլանում է։ Իմ կարծիքով ռուսաց լեզուն մշակույթի լեզու է և կարծում եմ, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրանա»,- եզրափակեց Վանեցյանը։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ