Արդարադատության նախկին նախարար. Փաշինյանի վերընտրվելը նոր պատերազմի սկիզբ եւ Հայաստանի վերջ կնշանակի
Եթե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, դա նոր պատերազմի սկիզբ կլինի: Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա, ըստ Հովհաննիսյանի` ի վիճակի չէ ապահովել Հայաստանի եւ դրա ժողովրդի անվտանգությունը:
«Եվ դա ոչ թե հակաքարոզչություն, ոչ թե հակաթեզ է, այլ` փաստ: 7 ամիս առաջ խայտառակ կապիտուլյացիային եւ համապատասխան փաստաթղթի ստորագրմանը հաջորդած խայտառակ խաղաղությունը դեռ չի ավարտվել: Այն չի էլ ավարտվի, քանի որ երկրի ներկայիս ղեկավարը թույլ է, վախկոտ եւ ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի շահերը: Երկրորդ, Նիկոլ Փաշինյան նշանակում է անկում, ռեցեսիա, ոչ մի ապագա, ոչ մի տնտեսական եւ իրավական զարգացում: Դա Հայաստանի Հանրապետության վերջ, պատերազմ եւ քաոս է նշանակում»,- ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարարը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ