Թքեմ ձեր վրա, եթե որեւէ մեկը գնալու է Նիկոլ ընտրի. Հրանտ Բագրատյան
Թքեմ ձեր վրա, եթե որեւէ մեկը գնալու է Նիկոլ ընտրի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
«Ոչ մի պատերազմ չի լինի, նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի տարածքից հողեր են տրված: Նոյեմբերի 9-ը սխալ է կիրարկված, թշնամին պետք է վերադարձնի Հին Թաղերը, Խծաբերդը, եւ Հադրութը: Ինչ վերաբերում է Հայաստանին, օրինակ Շուռնուխում ամբողջովին տրված է Ադրբեջանին, ադրբեջանցին պետք է լինի ճամփից ձախ, այսօր եւ աջ է եւ ձախ: Կապանից Ճակատեն ամբողջ ճանապարհը վերցված է: Կապանի օդանավակայանից 20 մետր է հեռու Ադրբեջանի դրոշը: Ադրբեջանցիք սու ու փուս հետ կգնան եւ կահյտնվեն այն սահմանին, որը գոյությու ուներ Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ: Այստեղ պետք է մի տղամարդ, որ այս հողերը պահանջի: Եթե չի անում, կրակում է, Ադրբեջանը չի կարող մեր հողում լայնամասշտաբ պատերազմ ծավալել»,-ասաց նա:
Բագրատյանը հավելեց, որ Ալիեւը, որ զանգում է Նիկոլին, դիմում է пяный шут, придурок բառով, որովհետեւ օրվա մեծ մասը խմած է:
«Եթե Նիկոլն ընտրվեց, մասնատելու են, ջնջխելու են Հայաստանը, Սյունիքն ամբողջությամբ կտրելու են, Սեւանը կիսով չափ կտրեն: Ժեխեր, ձեզ անընդհատ վախեցնում է, թե պատերազմ կլինի: Մի պահ պատկերացնենք, որ պատերազմ է լինելու, մենք չպե՞տք է մեր հայրենիքը պաշտպանենք, մի անգամ ատամ ցույց տանք թուրքին, թե չէ մինչեւ Երեւան գալու է»,-ասաց նախկին վարչապետը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ