Վանեցյանի հետ եղել ենք հեղափոխական թիմում և միասին արժեքներ ենք կիսում. Թագուհի Թովմասյան
«Միացել եմ Արթուր Վանեցյանի թիմին. Շատ տրամաբանակն է, որովհետև մենք միասին եղել ենք հեղափոխական թիմում, մենք եղել ենք շատ-շատ արժեքների կրող, պայքարի միջով անցած մարդիկ ենք, ովքեր ուզեցել են երկրում լավ բան փոխել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ բացատրելով, թե ինչո՞ւ էր նախկին իշխանություններին քննադատում, իսկ հիմա որոշել է «Պատիվ ունեմ» դաշինքով մասնակցել ընտրություններին։
«Մենք չէինք կարող այլ բան անել, քան միասին շարունակել աշխատանքը, իսկ հանրապետական կուսակցության հետ Դաշինք ստեղծելու գաղափարը քննարկվել է ավելի վերևի օղակում՝ Արթուր Վանեցյանի հետ և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշում է կայացվել այդ ուժի հետ գնալ՝ հաշվի առնելով նաև ազգային գաղափարախոսության կրելու՝ սկսած կուսակցական գաղափարախոսությունից, արժեհամակարգային մոտեցումները, որոնք կան այդ կուսակցության ներկայացուցիչների մեջ»։
Պատգամավորը նշեց, որ քննադատությունները, որոնք անում էին ուղղված նախկին իշխանությանը փոքրիկ, մեղմ և ոչինչ չասող քննադատություններ էին այն արհավիրքի դիմաց, որ այսօր երկրի առջև է կանգնել։
Թովմասյանը նկատեց՝ ոչ ոք չէր պատկերացնի, որ ՀՀ առաջին նախագահը կհայտարարի, որ պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ գնալ դաշինքի, բայց եկավ այդ օրը։
«Ոչ մեծամասնական ընտրակարգ կա՝ ռեյթինգային ընտրակարգ և պետք է որևէ քաղաքական ուժի հետ ճանապարհ անցնել։ Ինձ համար որոշումը ակնհայտ էր, որոշեցի քաղաքական ճանապարհը շարունակել Արթուր Վանեցյանի հետ։ Մենք այսօր խնդիր ունենք մեր բանակի մեջքը ուղղելու»,- եզրափակեց Թովմասյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...