Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Պատմության մեջ չկան հավերժ փաստաթղթեր. կտրելով գորդյան հանգույցը...

Իշխանության կողմից շրջանառության մեջ են նետվել երկու պարզունակ հարցադրումներ, որոնց նպատակն է սադրել ընդդիմախոսներին ռազմատենչ հռետորաբանության և ցույց տալ ներկայիս իշխանության քաղաքականության անայլընտրանքությունը:

Առաջին հարցադրումն է «Արդյո՞ք ընդունելի է իշխանության քննադատների համար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը», իսկ երկրորդը` «Ինչպե՞ս եք ազատագրելու զավթված հայրենիքը, օրինակ` Շուշին կամ Հադրութը: Պատերա՞զմ եք սկսելու»:

 Նոյեմբերի 9-ի հայտարարության գորդյան հանգույցը

Անհասկանալի կարգավիճակով այս փաստաթուղթը իշխանության ձեռքում դարձել է ներքաղաքական մահակ, իսկ ընդդիմախոսների համար` գորդյան հանգույց:

Պատմության մեջ չկան հավերժ փաստաթղթեր` դրանք ստորագրվում են այդ պահի թելադրանքով եւ տվյալ պահի լուծումների համար:

Այսօր ոչ ոք չի հիշում 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, որը խախտվեց Ադրբեջանի կողմից։ Չեն հիշվում ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ հայտարարություններ, որոնք ստորագրվել էին երեք հզոր պետությունների ներկայացուցիչների և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից։

Ձեւավորվել է նոր իրավիճակ, որի ծնունդն է այդ եռակողմ հայտարարությունը:

Բայց արդյո՞ք այսօր գործում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Խախտումներն ակնհայտ են. երկու կողմերն էլ չմնացին իրենց դիրքերում, տեղի ունեցան շփման գծի տեղաշարժեր, կողմերը չփոխանակվեցին գերիներով` հայ ռազմագերիները դեռ Ադրբեջանում են, իսկ պատերազմի արյունալի փուլը ստացել է սողացող դրսեւորում ու արդեն մտել Հայաստանի տարածք, տալով առաջին զոհին եւ գերիներին:

Իսկ ինչու՞ ամբողջական չի գործում նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Ընդհանրապես նման փաստաթղթերը գործում են միայն ուժերի հավասարակշռության պայմաններում: Դրանով է բացատրվում 1994 թվականի հրադադարի համաձայնության եւ Բիշքեկյան արձանագրության երկարակեցությունը: Եվ ուրեմն կողմերի միջև ուժերի հավասարակշռությամբ է պայմանավորվելու նաև այն, թե արդյոք գործելու է գիշերային հայտարարությունը, թե խախտվելու է այս կամ այն կողմի հայեցողությամբ:

Այսօր Ադրբեջանը կարողանում է խախտել, քանի որ Հայաստանը դա թույլ է տալիս: Հետեւաբար այս իշխանության օրոք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակվելու է օգտագործվել ի վնաս Հայաստանի շահերի:

Ի վերջո այդ հայտարարությունն իր գլխավոր խնդիրը վաղուց լուծել է` դադարեցրել է արյունալի պատերազմը Արցախում և մտցրել խաղաղապահ ուժեր: ՈՒրեմն, «մավրը իր գործն արել է»: Ժամանակն է անցնել առաջ: Ադրբեջանը չհամարեց, որ 1994-ի հրադադարը խնդրի վերջնական լուծումն է: Եվ որեւէ մեկն իրավունք չունի նոյեմբերի 9-ի թղթով շարունակել տանել հայ ազգը ստրկացման:

 

Երբ է ազատագրվում հայրենիքը

 

Պարզունակ քարոզչական նախընտրական էֆեկտի նպատակով արվող երկրորդ հարցադրումը վերաբերում է հողերի վերադարձի համար ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այնինչ պատերազմը հաղթում են ոչ թե սկսելով, այլ այն հաղթելուն ունակ լինելով:

Ադրբեջանը հաղթեց, քանի որ գերազանցում էր Հայաստանին բազմաթիվ բաղադրիչներով.

- Թշնամին ֆինանսապես, տեխնիկապես, տեխնոլոգիապես, կազմակերպվածությամբ գերազանցում էր Հայաստանին,

- Հայաստանը փչացրեց հարաբերությունները բոլոր գործընկեր պետությունների հետ, այնինչ Ադրբեջանը ուներ ուժեղ դաշնակիցների բացահայտ աջակցություն:

- Ադրբեջանցիները ատում էին հայերին, իսկ հայերը ատում էին միմյանց: Այնտեղ քարոզվում էր հայերի բնաջնջումը, Հայաստանում` քիրվայությունը:

- Այնտեղ պետական ապարատը կայուն էր, իսկ Հայաստանում` ենթարկվում ամենօրյա ցնցումների:

- Ադրբեջանում բանակը արդիականացվում էր, Հայաստանում` կազմաքանդվում:

- Ադրբեջանում հերոսացնում էին հային կացնահարողին, Հայաստանում դատում էին հերոսներին:

Մի պահ պատկերացրեք, արդյո՞ք կարող էր Ադրբեջանը մտածել պատերազմի մասին, եթե ինքը լիներ ներկայիս Հայաստանի վիճակում:

Հզոր բանակը ժամանակակից պետության մեծ փազլի կարեւորագույն կտորն է, բայց ունակ չէ ստեղծել պատկեր առանց խճանկարի մյուս մասնիկների։

Եվ ուրեմն Հայաստանն ունակ կլինի կառուցել ավելի մեծ պետություն հայրենի հողի ավելի մեծ հատվածի վրա միայն այն դեպքում, երբ էներգետիկ հզորությամբ, տրանսպորտային կարողություններով, պետական կառավարման համակարգի նախաձեռնողականությամբ և արդյունավետությամբ, դիվանագիտական լայնախոհությամբ, տնտեսական կարգով ու հասարակական համերաշխությամբ, կրթական և գիտական մակարդակով, ոգու և մշակույթի հզորությամբ, զինված ուժերի պատրաստվածությամբ կգերազանցի հակառակորդին:

 

Ինչի շուրջ կառուցել պետությունը

 

Ազգային ուժերը պետք է, կտրելով գորդյան հանգույցը, դուրս գան իրենց պարտադրվող կեղծ և էժանագին մանիպուլյատիվ հարցադրումների շղթայից: Հասարակությանը պետք է ներկայացվի ազգային պետության տեսլականը, որի քաղաքական դիսկուրսում ներկայիս իշխանական խմբակը պարզապես գոյություն չունի:

Հայ հասարակությունը այս տարածաշրջանում չի կարող միավորվել նյութական արժեքների, այսինքն` ստամոքսի շուրջ: Միայն հոգեւոր արժեքներն են ունակ միավորել ազգերին եւ տանել դեպի այնպիսի պետության կառուցում, որն ունակ կլինի լուծել նաեւ բազմաթիվ նյութական խնդիրներ: Միակ հարցը, որ կարող է միավորել հայ ժողովրդին եւ տալ պայքարելու էներգիա, դա կորսված հայրենիքի կարոտն է եւ այն վերադարձնելու երազանքը: Այն կտա նաեւ ինքնապաշտպանական անհրաժեշտ դիմադրողականությունը։

Բոլոր նրանք, ովքեր դա համարում են «հայդատականություն» կամ արկածախնդրություն, իրականում դատապարտում են հասարակությունը տգիտության եւ որկրամոլության` կոտրելով հայերին միավորող ողնաշարը։

Անկախ Հայաստանում պահանջատիրությունը երբեք չի եղել պետական քաղաքականություն։ Մենք կորցրեցինք ոչ թե որովհետեւ առավելապաշտ էինք ու իրատես չէինք, այլ հակառակը` մենք վախեցել էինք սեփական հաղթանակից եւ իջեցրել մեր նպատակների ու պահանջների նշաձողը։

Հայ ժողովուրդը երեք տասնամյակ առաջ հաղթեց Արցախյան գոյամարտում ոչ թե ինչ-որ միջազգային փաստաթղթում նշված սկզբունքների շնորհիվ, այլ որովհետեւ 1988-1994 թվականներին ուժեղ էր հայրենիքն ազատագրելու վճռականությունը։
Ժողովուրդը կարող է դուրս գալ այսօրվա ծանր վիճակից, երբ նոր իշխանությունը վերադարձնի հայերին միավորող գաղափարը: Ազգը պետք է հավատա, որ կարող է վերագտնել իր հայրենիքը, թողնելով սերունդներին այն Հայաստանը, որի մասին երազել են իրենց նախնիները։

Ի դեպ, եթե «Ղարաբաղ» կոմիտեի որոշ առաջնորդներ չէին հավատում Ադրբեջանի կազմից Արցախի դուրս գալուն, այսօր անվանելով դա «հայդատականություն», ապա հանուն ինչի՞ էին հանրահավաքներ անում «Միացում» և «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսներով:

Ասիան տիրանալու մասին երազող Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից առաջ գորդյան հանգույցը լուծեց թրի մեկ հարվածով...

Մեծ քաղաքական գործիչը նա չէ, ով պարզունակ հաշտվողականությունը ներկայացնում է որպես խորիմաստություն։ Մեծ գործիչը նա է, ով առաջնորդում է ժողովրդին` երազանքը դարձնել իրականություն։

 

Արա Նռանյան