ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արագածոտնի մարզի քաղաքացիների հետ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 1-ին, Աշտարակում հանդիպեցին Արագածոտնի մարզի բնակիչների և շտաբների աշխատակիցների հետ։
Նախագահը շնորհակալություն հայտնեց ներկաների շտաբային աշխատանքներում ներգրավվելու համար՝ նշելով տեղում դաշտային աշխատանքի կարևորությունը։
«Պետք է հավատաք, որ ճիշտ ճանապարհի վրա եք և ճիշտ աշխատանք եք կատարում։ Առանց հավատի ոչ մի գործ հաջողություն չի ունենում։ «Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։ Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ», - ասաց նախագահ Քոչարյանը։
Իշխան Սաղաթելյանն իր հերթին հիշեցրեց, որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։
«Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությունը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը»,- եզրափակեց Սաղաթելյանը։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ