Կառավարությունը հրաժարվում է ավելի քան 10 միլիարդի վնաս հասցնել Ադրբեջանին․ Սարգիս Գրիգորյան
Փաշինյանը գնում է Բրյուսել…
Տևական ժամանակ է, ինչ գոռում ենք, որ կառավարությունը պետք է դիմի Եվրոպական հանձնաժողովին կամ ուղղակի ԵՄ անդամ երկրին` կիրառելու տարբեր տեսակի պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան ութ ամիս, բայց, ցավոք, կառավարությունը չի ձեռնարկել որևէ քայլ տնտեսական կամ այլ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, չնայած, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսում է գործուն մեխանիզմներ (5-11-րդ հոդվածներ)։ Ավելին, մի շարք պաշտոնյաներ նույնիսկ պնդում էին, որ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի դեմ չի հանդիսանում արտաքին քաղաքականության մաս։
Ինչո՞ւ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն դիմում եվրոպական կառույցներին կամ այլ երկրների կառավարություններին՝ կիրառելու պատժամիջոցներ։
Պատասխանը հստակ է` Փաշինյանի կառավարությունը որդեգրել է «Ադրբեջանին չվնասելու քաղաքականություն»։ Այսպես, եթե Հայաստանը դիմեր Եվրոպական հանձնաժողովին և վերջինս կիրառեր տնտեսական (ներառյալ` ֆինանսական կամ GSP համակարգի դադարեցում) պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ապա, նախնական հաշվարկներով, այդ երկրի տնտեսական վնասը (ֆինանսական արտացոլմամբ) հինգ տարիների ընթացքում կկազմեր ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար։ Իհարկե, կարող են լինել այլ հաշվարկներ, բայց մի բան ակնհայտ է` գործող իշխանությունները վարում են «խուսափողական-պարտվողական» քաղաքականություն։
Ավելին, Հայաստանի կառավարությունը կամ Կենտրոնական բանկը նույնպես հրաժարվում են ձեռնարկել քայլեր, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն կիրառեն անհատական ֆինանսական պատժամիջոցներ Ալիևի և իր ընտանիքի անդամների նկատմամբ, չնայած, որ ԵՄ-ի որոշ երկրներ հայտարարել են, որ ունեն բավարար ապացույցներ, որ Ալիևի ընտանիքը շարունակական ներգրավված է եղել փողերի լվացման մի շարք աղմկոտ գործերում։ Փաշինյանի կառավարությունը պետք է թիրախավորեր Ադրբեջանի պետական մասնակցություն ունեցող ընկերություններին, օրինակ` SOFAZ, SOCAR, Azerenerji և այլն, փորձելով պատճառել ֆինանսական վնասներ։
Ավելին, գործող կառավարությունը նաև հրաժարվեց պատժամիջոցների հարցը բարձրացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում, որին Հայաստանը անդամակցել է Քոչարյանի կառավարման տարիներին (2003 թվականին)՝ թելադրելով իր «խաղի կանոնները» թե' Թուրքայի, և թե' Ադրբեջանի նկատմամբ։
Գալիք արտահերթ ընտրություններից հետո նոր կառավարությունը պետք է ընդունի ագրեսիվ արտաքին քաղաքականություն, որտեղ թե' պատժամիջոցները և թե' միջազգային հայցերը ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի պետք է ներառվեն հիմնական գործիքների շարքում։
Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց