Արցախի արտգործնախարարը Ադրբեջանի կողմից հայ զինվորների գերեվարումը քաղաքական ահաբեկչություն է որակել
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ահաբեկչություն է որակել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս մասին Արցախի արտգործնախարարը նշեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Փաստորեն, Ադրբեջանը քաղաքական և աշխարհաքաղաքական ահաբեկչություն է կատարում: Նախևառաջ՝ նման քայլով Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ որևէ ողջամիտ ու քաղաքակիրթ ձևով չի ուզում և պատրաստ չէ իր հարաբերությունները կառուցելու Հայաստանի Հանրապետության հետ: Արդբեջանի կողմից շարունակվում են ահաբեկչական գործողությունները, գերեվարվում են մարդիկ, որոնք պարզապես ինժեներական աշխատանքներ էին կատարում: Հայ զինծառայողներին, փաստորեն, առևանգում են, գերեվարում և հայտարարում, որ նրանք դիվերսանտներ են»,- ասաց Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ պատանդներ ու ռազմագերիներ վերցնելու Ադրբեջանի նպատակը կրկին նրանց դիվերսանտներ ու ահաբեկիչներ պիտակավորելու քաղաքականություն վարելն է: «Փորձում են նման կերպ բարդացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդի մոտ վհատություն առաջացնել, անվստահության մթնոլորտ ստեղծել ապագայի նկատմամբ հատկապես կարևորագույն՝ ռազմավարական ու սահմանամերձ տարածքներում»,- նշեց Արցախի արտգործնախարարը:
Ըստ Բաբայանի՝ Արդբեջանի այդ պահվածքը հարված է նաև ՀԱՊԿ-ին, որովհետև ահաբեկչություն է կատարվել նրա անդամ հանդիսացող երկրի զինված ուժերի զինծառայողների նկատմամբ:
«Սա հարված է նաև մեր եղբայրական երկիր Ռուսաստանին, որովհետև Արդբեջանը դրանով նորից, կարծես թե, մարտահրավեր է նետում Ռուսաստանին: Հասկանալով, որ Ռուսաստանը պետք է շատ հանգիստ մթնոլորտում այդ հարցը նաև կարգավորի ինչ որ տեղ նաև միջամտի, Ադրբեջանն այսպիսի դժվարություններ է ստեղծում, որովհետև ինքը որպես երկիր ահաբեկչական ու հայատյաց է և չի փոխվում»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ միամտություն է հույս ունենալը, թե Ադրբեջանը փոխելու է իր պահելաձևը և նրա այդպիսի պահվածքը շարունակական է:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո