Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Հայրենիքին այդ ի՞նչ կարևոր ծառայություն է մատուցել Անահիտ Ավանեսյանը, որ արժանացել է նման բարձր պարգևի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս ապրիլ ամսին հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը` պատերազմի ընթացքում կատարած անձնվեր աշխատանքի, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Մեդալների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ուենցավ երեկ` նախագահական նստավայրում, մեդալներն անձամբ հանձնեց նախագահ Արմեն Սարգսյանը։ Հիշեցնենք. սրանք Նիկոլ Փաշինյանի առաջարկով շնորհված մեդալներ են, նախագահն այս հարցում ընդամենը արարողակարգային ֆունկցիա է կատարել։ Եվ Նիկոլ Փաշինյանը որոշել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրել իր թիմակիցներին, իր ղեկավարած ապաշնորհ կառավարության անդամներին, այն էլ այնպիսի անձանց, որոնք այս ընթացքում որևէ հայրենանվեր գործով աչքի չեն ընկել՝ բացի աշխատանքային իրենց պարտականությունները կասկածելի արդյունավետությամբ կատարելուց։

Հիշեցնենք. 2014 թ. օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար։ Օրինակ՝ մինչև 2008-2015 թթ․ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով 2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պարգևատրվել է 186 անձ, որոնցից ընդամենը երեքն են բժիշկ եղել, այս մեդալով ամենաշատը պարգևատրվել են զինված ուժերի ծառայողներ և մարզիկներ՝ 34 և 33 հոգի։ Այսօր նախագահի հրամանագրերով պարգևատրվածների մեծ մասը բուժաշխատողներ են։ Սա մի կողմից տրամաբանական է, որ կարևորվել է հատկապես բժիշկների, բուժաշխատողների աշխատանքը, քանի որ նրանք 2020 թվականին անցան բարդագույն փորձությունների միջով՝ կորոնավիրուսի համավարակ, պատերազմ, և այստեղ նրանց աշխատանքն իսկապես անգնահատելի է՝ արժանի ամենաբարձր պարգևների։ Բայց առնվազն տարակուսելի է, որ այս բարձր մեդալով պարգևատրվում են շարքային չինովնիկներ, որոնց աշխատանքի արդյունքում ավելի շատ ձախողվել են նույն համավարակի դեմ պայքարը, ոլորտային կառավարումը, և դժվար է մատնանշել մի դեպք, որ առողջապահության նախարարը կամ փոխնախարարները հայրենիքին այդպես անձնուրաց ծառայություն մատուցած լինեն: 

Պարզապես Նիկոլ Փաշինյանը որոշել է մեդալներ բաժանել իր կաբինետի չինովնիկներին։ Նրանց մեջ են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որն ընդամենը 5 ամիս առաջ է նշանակվել նախարար, դրանից առաջ փոխնախարար էր։ Նույն՝ բարձր մեդալով են պարգևատրվել նաև Ավանեսյանի նախկին ու ներկա տեղակալները՝ Արտյոմ Սմբատյանը, որը գործող փոխնախարար է, և Շավարշ Գրիգորյանը։

Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ սխրանք են գործել շարքային նախարարը, որը մասնագիտությամբ անգամ բժիշկ էլ չէ՝ իրավաբան է, կամ նրա տեղակալները։ Նախկին նախարար Արմեն Մուրադյանը, օրինակ, անգամ նախարարի կարգավիճակում հաճախ հագնում էր սպիտակ խալաթն ու մտնում վիրաբուժարան։ ԱԺ նախկին նախագահ ու առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, որն այսօր «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավարն է, Աժ նախագահ եղած ժամանակ դարձյալ հագնում էր խալաթն ու մտնում կյանքեր փրկելու։ Իսկ ի՞նչ է արել Անահիտ Ավանեսյանը, կամ ի՞նչ են արել նրա տեղակալները, որոնք ընդամենը շարքային չինովնիկներ են։ Նրանց պես կամ, ճիշտ կլինի ասել, նրանցից ավելի լավ Հայաստանը տասնյակ նախարարներ ու փոխնախարարներ է ունեցել։ Մինչ օրս ընդամենը երեք բժիշկ է արժանացել այս բարձր պարգևին՝ ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, հայտնի վիրաբույժ, ակադեմիկոս Հովհաննես Սարուխանյանը և առողջապահության նախկին նախարար, բազմաթիվ բժշկական կենտրոնների հիմնադիր Հարություն Քուշկյանը, ում ավանդը, վստահաբար, չի կարելի համեմատել ո´չ Ավանեսյանի, ո´չ նրանից առաջ եղած նախարար Արսեն Թորոսյանի ու նրանց ամբողջ աշխատակազմի ցուցաբերած «սխրանքների» հետ։ 

Նկատենք, որ պետական պարգևներ, մեդալներ շնորհելու սովորություն ուներ նաև Սերժ Սարգսյանը։ Նա էլ էր սիրում իր թիմակիցներին սիրաշահելու համար աջ ու ձախ մեդալներ բաժանել։ Ու մեդալակիրների ցանկում էին հայտնվում այնպիսի մարդիկ, որոնք, դժվար ասել` պետությանը, հայրենիքին, այսօր՝ առավել ևս, ինչ օգուտ են տվել, բացի այդ պետությունից լիուլի օգտվելուց։ Օրինակ՝ հազար ճամբար փոխած ու մշտապես օրվա իշխանությունների շվաքի տակ ապաստանած Գուրգեն Արսենյանին է Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ շնորհել, հավանաբար նրա համար, որ Արսենյանն իրեն պատկանող երկու «Զենեյր» մակնիշի ինքնաթիռները 2012-ին նվիրել է Արցախին։ Հիրավի, մեծ հերոսություն է կատարել։

Բայց նա գոնե դա է արել, իսկ ի՞նչ են արել Անահիտ Ավանեսյանն ու նրա տեղակալները։ Նրանց նման պաշտոնյաներին նման բարձր մեդալներով պարգևատրելը ոչ այլ ինչ է, քան այդ մեդալն արժեզրկելու, էժանացնելու քայլ։ Բայց սա լիովին տեղավորվում է Փաշինյանի վարած քաղաքականության մեջ․ նա հերթով ամեն ինչ արժեզրկում է, մեդալն ի՞նչ է, որ չարժեզրկի։