Ընկեր կապիտուլյանտ, եթե ՀՀ տարածքում գործում են ադրբեջանական գործակալներ, ինչո՞ւ չեք ձերբակալում. Վանեցյան
Մենք այսօր ընտրություններ անցկացնելու ոչ բարոյական, ոչ այլկերպի իրավունք չունենք: Այս մասին այսօր հրավիրված քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Երբ հայտնի դարձավ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի մասին հայտարարությունը մենք կառավարության մոտ հրատապ հավաք հրավիրեցինք, այնտեղ կային նաեւ այլ ուժեր, մի հատվածը Բաղրամյան պողոտայում, մի հատվածը Ազատության հրապարակում ու էլի տեսանք, որ հանրությունը չարձագանեքեց այնպես, որպեսզի հնարավոր լինել վռնդել այս : Ինչ է մեզ մնում, չմասնակցել այս ընտրություններին եւ նհնարավորություն տալ այս իշխանություններին վերարտադրվել: Մերն նպատակը մեկն է, թույլ չտալ այս իշխանություններին վերատադրվել»,-ասաց նա:
Վանեցյանը չբացառեց հետընտրական պրոցեսները, ասելով, որ պատերազմ կեղծողը ընտրություն էլ կկեղծի:
Վանեցյանի խոսքով` արդեն օրհասկան է վիճակը, քանի որ մենք արդեն չենք խոսում Արցախի մասին, գերության մեջ գտնվող զինծառայողների մասին, այլ խոսում ենք Սյունիք եւ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիներին ինչ-որ մի կեպ Հայաստանի տարածքից դուրս շպրտելու մասին:
Վանեցյանն անդրադարձավ նաեւ ընդդիմության գործունեությանը, ասաց, որ ընդդիմության առաջնորդներն իրենց պահում են ավելի պետականամետ, պահում են այնպես ինչպես իրենց պետք է պահի իշխանությունը, իսկ իշխանությունն իրեն պահում է որպես վատ ընդդիմություն վատ իմաստով:
«Նիկոլ Փաշինյանը, լինելով վարչապետ, երկու օր առաջ հայտարարեց, որ հաստատված փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունում, գործում են Ադրբեջանի գործակալներ ու ինքը 100 տոկոսով ասում է: Հիմա հարց եմ տալիս, ընկեր կապիտուլյանտ, եթե ՀՀ տարածքում գործում են ադրբեջանական գործակալներ, ի՞նչ եք դուք անում, շարունակում եք թույլ տալ, որ այդ գործակալական ցանցը գործի, ինչո՞ւ չեք ձերբակալում»,-ասաց նա:
Վանեցյանը հավելեց, որ իր տեղեկություններով, մինչ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապը գործում է, իսկ պատերազմի եւ դրա մանրամասների մասին պետք է մանրամասն քննություն իրականացվի:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը