Հայաստանում անցկացվում է հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը
Հայաստանում անցկացվում է Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը, որը կազմակերպվել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից` Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Բացելով միջոցառումը` Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը նշեց, որ համաժողովը մի քանի անգամ հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաեւ տարածաշրջանում ռազմական գործողությունների եւ ԱՄՆ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների պատճառով: Նա տեղեկացրեց, որ ֆորումը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասում կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգներին վերաբերող հարցեր: «Մենք կփորձենք հասկանալ, թե ինչն է Միացյալ Նահանգներին հետաքրքրում տարածաշրջանում` քաղաքական եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Մենք կփորձենք հասկանալ, թե ինչով մենք կարող ենք հետաքրքիր լինել տարածաշրջանում Միացյալ Նահանգներին եւ ինչ ենք ակնկալում Միացյալ Նահանգներից»,- ասաց նա: Ֆորումի երկրորդ մասում կքննարկվեն տարածաշրջանում Թուրքիայի դերին, հայ-թուրքական հարաբերություններին եւ դրանց ապագային վերաբերող հարցեր:
Իր հերթին, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը նշեց, որ նման ֆորումներն արժեքավոր են, քանի որ բարենպաստ միջավայր են ստեղծում ակադեմիական քննարկումների համար` թույլ տալով տարբեր գաղափարների անմիջական քննարկում անցկացնել: Նա նշեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ-Հայաստան համագործակցությունն առաջընթաց է արձանագրել մի շարք կարեւոր ոլորտներում, հատկապես` բարեփոխումների ոլորտում: ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցել է կառավարության, բիզնեսի, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հետ` օգնելու Հայաստանին ամրապնդել օրենքի գերակայությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, պահպանել կայուն եւ ներառական տնտեսական աճ, ներդրումներ կատարել մարդկանց առաջարկվող կրթական հնարավորություններում եւ ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցել եւ պահպանել:
«Շուտով Հայաստանում տեղի կունենան ընտրություններ, որոնց բոլորս կհետեւենք հատուկ ուշադրությամբ: 2018-ին Հայաստանը բարձր գնահատանքի արժանացավ խորհրդարանական ընտրություններում հիմնարար ազատությունների պաշտպանության եւ հասարակության վստահության համար: Հույս ունենք տեսնել, որ Հայաստանը կկրկնի այդ հաջողությունը կամ կգերազանցի այն բարձր նշաձողը, որին հասել էր երկուսուկես տարի առաջ»,- ասաց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը