Հասան Ռոհանի. Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները վերացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասանելիության սահմաններում է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները՝ նավթի, նավթաքիմիայի, նավափոխադրումների, ապահովագրության եւ բանկերի ոլորտներում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խոսելով Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին:
«Մենք մեծ քայլ արեցինք եւ սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց»,- ասել է նա նավթաքիմիական նախագծերի բացման արարողության ժամանակ, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ մնացել են որոշ հարցեր, որոնք դեռեւս քննարկվում են՝ վերջնական համաձայնության հասնելու համար:
«Պատժամիջոցները չկարողացան արգելափակել մեր զարգացումը: Անցյալ տարի մենք կարողացանք գործարկել 17 նավթաքիմիական նախագիծ, չնայած կորոնավիրուսին եւ պատժամիջոցների ճնշմանը, կարողացանք ավարտել այս կարեւոր նախագծերը»: Նա հավելել է, որ այսօր համաշխարհային տերություններն ընդունում են պատժամիջոցների քաղաքականության ձախողումը՝ լավատեսություն հայտնելով դրանց վերացման վերաբերյալ: Ռոհանին ասել է, որ կա սկզբունքային պայմանավորվածություն, եւ մանրամասների շուրջ բանակցությունները շարունակվում են:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով