Առանձին ոստիկաններ առանց որևէ հիմնավորման ներս են մտել «Հայաստան» դաշինքի շտաբների տարածքներ. Հայտարարություն
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«Ինչպես տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելուց հետո իրականացնում է Երևանում և մարզերում նախընտրական շտաբերի կազմավորման գործընթացը։
Մարզային որոշ շտաբերից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ոստիկանության առանձին ծառայողներ տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որևէ հիմնավորման ներս են մտել շտաբների տարածքներ և փորձել են հետարքրվել շտաբի ցուցանակի, շտաբի կազմակերպչական այլ հարցերի մասին։
Հատուկ և հստակ տեղեկացնում ենք, որ Ոստիկանության որևէ ծառայող չի կարող ստանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, պարտավոր է մնալ իր իրավասությունների տիրույթում և որևէ փորձ անգամ չկատարի «Հայաստան» դաշինքի շտաբի գործընկերների նկատմամբ անուղղակի ճնշում գործադրելու ուղղությամբ։
Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը նման վարքագծի նկատմամբ, հաշվի առնելով վարչական ռեսուրսի չարաշահման օբյեկտիվ մտահոգությունները։
Այսպիսի անընդունելի վարքագծի կրկնվելու դեպքում մեր կողմից կնախաձեռնվեն կտրուկ իրավական գործընթացներ»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը