Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն Փարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` Եվրոպայում Բրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը 30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը Տիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Ղալիբաֆը ժամանել է Բաքու Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել է

Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով

Պահանջում եմ, որ իշխանությունը ցույց տա, թե այդ ո՞ր թվականի քարտեզներին են նայել, երբ ադրբեջանցիներին թույլ են տվել Կապանի ճանապարհին ցուցանակ տեղադրել

«Սահմանին կուտակվել է մեծ զորախումբ, կասկածում եմ, որ ռեսուրս ունենք մարտական գործողությունների մեջ մտնելու». Բորիս Ավագյան

 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր առավոտյան դարձյալ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հատել էին հայ-ադրբեջանական սահմանը, զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան: Նախանշան կա նաև, որ կարող է այսօր էլ նման պրոցես տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ:

«Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ընդգծել է Փաշինյանը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում գնդապետ Բորիս Ավագյանը, անդրադառնալով Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Փաշինյանի հնչեցրած վերը նշված հայտարարությանը, նշեց, որ նախքան պահանջ ներկայացնելը գործող իշխանությունը պարտավոր է հրապարակել այն քարտեզները, որոնք դրված են եղել Ադրբեջանի հետ տարված բոլոր բանակցությունների հիմքերում։

«Պահանջում եմ, որ իշխանությունը ցույց տա, թե այդ ո՞ր թվականի քարտեզներին են նայել, երբ փետրվար ամսին ադրբեջանցիներին թույլ են տվել Կապանի ճանապարհին ցուցանակ տեղադրել ու ասել, թե դա իրենց տարածքն է, իշխանությունը պարտավոր է ասել, թե այդ ո՞ր թվականի քարտեզով է Շուռնուխի մի մասը տվել Ադրբեջանին, և հետևաբար՝ հիմա այդ ո՞ր թվականի քարտեզին է հղում անում, երբ ասում է, որ ադրբեջանցիները մտել են Հայաստանի սահմանից ներս։ Պահանջում եմ, որ իշխանությունները հրապարակեն, թե մինչև հիմա այդ ո՞ր քարտեզներին են հղում արել, երբ Ադրբեջանին զիջումներ են արել»,- ասաց Բորիս Ավագյանը։

Մեր զրուցակիցը նաև պնդեց՝ եթե իշխանությունը չի հրապարակում մինչև հիմա Ադրբեջանին արված զիջումների հիմքը, այն է՝ քարտեզները, ապա դա նշանակում է, որ մինչև հիմա զիջումներն արել է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ու հիմա կանգնել է փաստի առաջ։

«Ստացվում է՝դուք բանավոր ինչ-որ բաներ եք պայմանավորվել, ձեր գերիներին չբերած՝ թույլատրել եք Ադբեջանին ցուցանակ տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին, հիմա էլ կանգնել եք փաստի առաջ»,- ասաց Ավագյանը։

Հարցին՝ այդ դեպքում ո՞ր թվականի քարտեզներով է Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելության ղեկավար Բորիս Մուրադովը մայիսի 12-ից սկսած բանակցում ադրբեջանական կողմի հետ, Ավագյանը պատասխանեց.

«Ռուսական կողմը հորդորել է հայկական և ադրբեջանական կողմերին՝ սահմանագծով զբաղվող հանձնաժողով ստեղծել, որովհետև չի՛ կարելի ամեն մի միջադեպի դեպքում դիմել ՀԱՊԿ-ին, բայց քանի որ այս իշխանությունն առանց սահմանագծերը ճշգրտելու՝ Շուռնուխում ՀՀ սեփականություն ունեցողի տոնը տվել է Ադրբեջանին, հիմա ի՞նչ կարող են անել։ Հիմա ռուսական կողմը բանակցում է ընդամենը, որ բախում չլինի, ռուսական կողմը չի կարող դեմարկացիայի խնդիր լուծել, դա է նաև պատճառը, որ դեռևս որևէ մեկը իր տեղից չի շարժվել, և Իշխանասարում տիրող իրավիճակը նույնն է մնում»։

Ըստ Ավագյանի՝ Իշխանասար մտած 200-250 ադբեջանցուն իր սահմաններից դուրս հանելու համար Հայաստանի կառավարությունը մի դեպքում դիմել է ՀԱՊԿ-ին, մյուս դեպքում՝ Վրաստանի վարչապետին խնդրել է միջնորդել Ալիևի մոտ։

«Պատկերացնո՞ւմ եք՝ մի կողմում դիմում է ՀԱՊԿ-ին, մյուս կողմում դիմում է Վրաստանի վարչապետին, խնդրելով, որ նա միջամտի, հորդորի, որ ադրբեջանական կողմը զորքը ետ քաշի Իշխանասարից, և դա անում են՝ իմանալով ռուս-վրացական հարաբերությունները։ Մենք հստակ պետք է հասկանանք, որ եթե պետության ղեկավարն ասում է՝ ես չեմ կարողանում իմ պետական սահմանը պահել, և դիմում է միջազգային կառույցի, դա նշանակում է որ նա լուծարել է պետությունը փաստացի, փաստացի ասում են, որ որպես պետություն՝ մենք գոյություն չունենք, եթե այդպես է, ապա հարց է առաջանում՝ բա ի՞նչ ենք մենք՝ Ռուսաստանի մա՞րզ, դե եթե այդպես է, եկեք մի հանրաքվե անցկացնենք ու հասկանանք՝ ով ենք մենք»,- անհասկանալի համարեց ՀԱՊԿ-ին դիմելու, ՀԱՊԿ-ի գործողություններին չսպասելով՝ բանակցություններ վարելու այս իշխանության քայլը։

Ավագյանը նաև հավելեց, եթե մայիսի 12-ին հայկական կողմն ինքնուրույն կարող էր խնդիր լուծել, հիմա այդ հարցում ևս ուշացած քայլերի հետևանքով կանգնել է դժվարությունների առաջ։

«Իշխանասարում կուտակվել է լուրջ զանգված, ռազմական գործողությունը պետք է իրականացվեր առաջին օրը, հիմա այնտեղ մեծ զորախումբ է կուտակվել, և կասկածում եմ, որ ունենք ռեսուրս այդ զորախմբի հետ մարտական գործողությունների մեջ մտնելու համար»,- մտահոգություն հայտնեց Ավագյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում