Սպասում ենք վաղվան, որ գան, սահմանային ճշգրտումներ անեն. Կութի գյուղապետ
Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակը նույնն է, ինչ եղել է նախորդ օրերին. ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի տարածքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։
«Մենք մեր տեղում ենք կանգնած, իրենք՝ իրենց։ Պարբերաբար մեքենաներ են գալիս, երեւի հերթափոխում են. այսքանն ենք միայն տեսնում։ Սպասում ենք վաղվան, որ գան, սահմանային ճշգրտումներ անեն։ Մեզ պաշտոնապես ոչինչ չի ասվել, լսել ենք, որ վաղը այն նույն հանձնաժողովը, որը Սյունիքում է եղել, վաղը պետք է գա այստեղ»,– պատմեց գյուղապետը։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Սիմա Չիտչյանն ասել էր, որ մայիսի 12–ին ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ սկսած ամսի 14-ից՝ ադրբեջանական զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից։
«Նման պրոցես տեղի է ունեցել նաեւ երեկ՝ երեկոյան, նաեւ նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ»,– ԱԽ նիստին հայտարարել էր Փաշինյանը, ապա ֆեյսբուքյան իր էջում գրել, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը