Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ ժամանեց ՀԱԿ-ի այսօրվա համագումարին։ Ներկաները նրան դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով ու «Լևո՛ն» վանկարկումներով։
Նախագահն ասաց, որ կարճ է խոսելու քանի որ դեռ լիովին ապաքինված չէ և որպես ելույթի ձևաչափ ընտրել է ինքնահարցազրույցը։ Առաջին հարցը, որ իրեն տվեց Լեւոն Տեր Պետրոսյանը հետեւյալն էր` Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը:
«Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին։ Վերջին 23 տարիների ընթացքում երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։ Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից դրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտը ազդարարել է Փաշինյանի Արցախը ՀՀ-ն է և վերջ սադրիչ հայտարարությամբ և ինչը եղավ Հայաստանի վերջը՝ Ղարաբաղի վերջը։ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության, կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։ Այսինքն այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Շատ պարզ բան է, որը մեր իշխանությունները չեն հասկացել, սա պարզագույն քաղաքականության այբուբենն է։
Այլկերպ ասած 23 տարի շարունակ մեր իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել, այդ պատճառով կորցնելով արդեն իսկ շահածը։ Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, որովհետև մտադրված եմ այս հարցին նվիրված ծավալուն հոդվածով հանդես գալ»,- ինքն իր հարցին պատասխանեց առաջին նախագահը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր