Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին Wizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջ Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա Բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները Ով ինչպես է սիրում Հայաստանը Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական ՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-ից Հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ Կապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսեր

Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆՎարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանըԵս Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանըՀայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետԻ՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրաԲանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկներըՈվ ինչպես է սիրում ՀայաստանըՀարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համարԺոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնականՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-իցԻրանի գործերին արտաքին միջամտությունը միայն կվատթարացնի այդ երկրի իրավիճակը․ ՉելիքՀարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿԻրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելԿապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարությունՄշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակըԵվրախորհրդարանը կոչ Է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելԽուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներ

Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ. ձեւավորվեց «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը

ՀՀԿ- Հայրենիք կուսակցությունները, որոնք այսօր ձեւավորեցինբ «Պատիվ ունեմ» դաշինքը, հայտարարություն են տարածել: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։

2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերիև սպիտակների»: Ստով և կեղծիքով եկան իշխանության ու դարձրեցին այն իշխանությունը պահելու միջոցներ:

Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն:

Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքումունեցանքծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:

Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:

Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալ, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:

Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։

Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:

Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ

Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:

Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:

«ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում:«ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն:

Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում:

Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։

ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ

Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մերգործունեության եղել են ինչպես բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնել մեր Հայրենիքին ու ժողովրդին:

Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները:

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ԱՐՑԱ՛Խ

Կառավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և դա համարում է գերտերությունների խնդիր։ Ձախողումները բերեցին նրան, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլ հումանիտար աջակցության պլատֆորմ, որի միակ գործառույթը աշխարհի տարբեր ծայրերից եկող օգնության փոխանցումն է արցախցիներին։

Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր Հայրենիքի գոյության և անվտանգության անկյունաքարային հարցն է:

Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց իշխանություններն ի զորու չեն ապահովելու ո՛չ խաղաղություն, ո՛չ Արցախի կենսունակությունը։ Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու ապրել առանց պատերազմի:

Մենք հայցում ենք Ձեր քվեն՝ սրտում ու մտքում ունենալով Արցախի անվտանգ ապագայի ու կայուն զարգացման ապահովման երազանքն ու գերնպատակը:

Մասնագիտական, անաչառ և բազմակողմանի ուսումնասիրության և հետաքննության առարկա պետք է դառնան 44-օրյա պատերազմի բոլոր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, կառավարչական հանգամանքները: Մեր ժողովուրդը պետք է ստանա ամենագլխավոր հարցերի պատասխանները՝ ինչու՞ այսպես եղավ, և ո՞վ էր մեղավոր` դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով:

Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք, որտեղ արժանապատվությունը նույնքան կարևոր է, որքան խաղաղությունը:

ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ

Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, բանակը թուլացավ, երբ գիտակցաբար կտրվեց բանակ-հասարակություն կապը։ Կապը կտրվեց, երբ Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքի զգացումն ու մարտունակությունը սկսեց չափվել զորամասային ճաշարանում ելակի առկայությամբ։ Կապը կտրվեց, երբ փորձառու և բանիմաց հրամանատարներին փոխարինեցին հարմարվող և հնազանդ սպաներով, որոնք Հայաստանին ծառայելու փոխարեն գերադասեցին ծառայել անձնիշխանությանը: Կապը կտրվեց, երբ պրոֆեսիոնալ բանակ ունենալու անվան տակ արշավ սկսվեց ժամկետային զինվորական ծառայության ինստիտուտի դեմ։ Կապը կտրվեց, երբ բանակի համակարգված համալրման մեխանիզմն ուզեցին փոխարինել ֆիդայական ջոկատներով։ Կապը կտրվեց, երբ շրջանառության մեջ դրվեց «Ինչու՞ մեր զավակները պիտի պաշտպանեն Արցախի սահմանը» ազգակործան թեզը՝ նպատակադրված մոռացության մատնելով այն փաստը, որ Արցախի սահմանին կանգնած զինվորը առաջին հերթին պաշտպանում է նաև Հայաստանում բնակվող քաղաքացիների անդորրը։ Իսկ վճռական հարվածը բանակին հասցվեց, երբ ապիկար կառավարման ձախողումները և դրանց արդյունքում կրած պարտությունը վերագրեցին բանակին։

Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների կառավարչական և քաղաքականության մշակման փորձ ունեցող ուժեր՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի զինված ուժերի վերականգնման և արդիականացման ուղղությամբ։ Հանրապետականի կառավարման տարիներին բանակը եղել է ամենաբարձր հանրային վստահությունը վայելող պետական ինստիտուտը։ Մենք վերականգնելու և բազմապատկելու ենք բանակի նկատմամբ հանրային վստահությունը։

Մենք ներդնելու ենք բանակի նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքներ: Զինված ուժերը մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման գրավականն են, մեր գոյատևման առհավատչյան:

«Ազգ-բանակ» հայեցակարգը պետության պաշտպանունակության, կայուն ու անվտանգ զարգացման երաշխիքն է:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

● Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:

● Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդիհարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն«ԱԶԳ-ԲԱՆԱԿ»հայեցակարգի լիարժեք ներդրումն է:

● Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:

● Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:

● Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։

● Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:

● Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:

Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն»: