Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին Wizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջ Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա Բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները Ով ինչպես է սիրում Հայաստանը Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական ՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-ից Հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ Կապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսեր

Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆՎարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանըԵս Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանըՀայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետԻ՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրաԲանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկներըՈվ ինչպես է սիրում ՀայաստանըՀարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համարԺոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնականՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-իցԻրանի գործերին արտաքին միջամտությունը միայն կվատթարացնի այդ երկրի իրավիճակը․ ՉելիքՀարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿԻրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելԿապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարությունՄշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակըԵվրախորհրդարանը կոչ Է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելԽուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներ

Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը. «Ազգային անվտանգության անկախ խորհուրդ»

Իշխանությունները չեն ապահովում Հայաստանի տարածքի եւ անգամ ռազմական ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների ամբողջական վերահսկումը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարությամբ է հանդես եկել «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Տեղի է ունեցել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են Սյունիքում, Գեղարքունիքում, սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված իրավիճակն ու ձեռնարկվելիք քայլերը։ Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, ըստ որի՝

1․ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, օգտվելով Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակից, այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը անկարողունակ է եւ, փաստացի, անգործ, իսկ Ազգային ժողովը լուծարվել է, դիմեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ սադրանքների։

2․ Հակառակորդի անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք եւ արդեն մոտ 6 կմ խորանալն ու տարածքներ գրավելը եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը։

3․ Անհասկանալի, իրարամերժ հայտարարություններ են արվում պետական իշխանության առանձին մարմինների եւ գործիչների կողմից, ինչը խոսում է իշխանության առանձին թեւերի անտեղյակության մասին։

4․ Գորիս-Կապան ավտոճանապարհի եւ Շուռնուխի դեպքերը ցույց տվեցին պետական ապարատի ղեկավար անձնակազի անտեղյակությունը առ այն, որ պետությունների միջեւ սահմանները հստակեցվում են սահմանագծումով ու սահմանազատումով եւ ոչ թե GPS-ով: Դրա հետեւանքով՝ Հայաստանը թույլ տվեց, որ ճանապարհահատվածի եւ բնակավայրի տարածքի շուրջ բարձրացվող հարցերի քննարկումներն ընթանան այդ հատվածները ագրեսիվ հարեւանին փոխանցելուց հետո:

5. Իշխանությունները չեն ապահովում Հայաստանի տարածքի եւ անգամ ռազմական ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների ամբողջական վերահսկումը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո չապահովվեց այն դրույթը, որ ագրեսիվ հակառակորդի ստորաբաժանումները հայկական կողմից ազատվող տարածքներ մտնեն միայն այդ տարածքներում գտնվող բոլոր հայկական ստորաբաժանումների եւ կամավորական ջոկատների դուրսբերումից հետո: Արդյունքում՝ մեծ թվով զինվորներ, անգամ անտեղյակ լինելով նահանջի մասին, իրենց համար անակնկալ կերպով մնացին թշնամու խորը թիկունքում՝ հետագայում սպանվելով կամ գերեվարվելով թշնամու կողմից՝ որպես թիկունք ներխուժածներ:

6. Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրմանը չհաջորդեց հակառակորդի հետ հրատապ հարցերի քննարկումների մարմինների ստեղծումը (միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծեր), ինչը կարող էր կանխել միջադեպերը եւ կարգավորել պրոբլեմների լուծումները: Մինչ օրս չի կազմակերպվել ընթացիկ տեղեկատվության տարածաժամանակային մշակման վերլուծական կենտրոն: Սահմանային ճշտումների խնդրում չի օգտագործվում անգամ գոյություն ունեցող հայ-վրացական սահմանների ճշտման համար լայնածավալ աշխատանք կատարած «սահմանային կոմիսարների» ինստիտուտը: Որպես հետեւանք՝ վիճելի հարցերի քննարկումները թողնվել են սահմանամերձ բնակավայրերում ապրող գյուղացիների եւ / կամ մասնագիտական գիտելիք եւ փորձ չունեցող հայրենասեր զինվորականների վրա:

7. Մինչդեռ հայկական կողմում փաստացի ցուցաբերած գիտելիքի եւ փորձի պակասի հետեւանքով ստեղծված իրավիճակը լայնորեն եւ լկտիաբար չարաշահում է հակառակորդը: Բանակցային եւ գործնական քայլերի վակուումի պայմաններում՝ հակառակորդը հարցերը լուծում է զորքերի տեղաշարժով եւ նոր շահեկան դիրքեր գրավելով:

8․ Ներկայումս սահմանագծի վերահսկման համակարգի անգործության հետեւանքով՝ Հայաստանի տարածք է ներխուժել հակառակորդի 250 զինվորական: Սահմանի տեսադիտարկման համակարգի բացակայության պատճառով՝ հակառակորդի մոտենալը սահմանագծին չի ֆիքսվել: Միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել հայտնաբերումից հետո նրանց տեղաշարժը կանգնեցնել բանակցային ճանապարհով: ՀՀ արտգործնախարարության խողովակներով սահմանահատումը չի հայտարարվել անթույլատրելի: Միջադեպի վաղ փուլում հարցի քննարկումը չի կազմակերպվել անհրաժեշտ մակարդակով, այդ թվում՝ միջնորդների ներգրավման միջոցով: Միջոցառումների այս համալիրի անարդյունավետության դեպքում՝ պետք էր ապահովել հակառակորդի ստորաբաժանումների ռազմական հակազդում եւ այլն: Այդ ամենի փոխարեն՝ փորձ է կատարվում սեփական լիակատար անգործության պայմաններում հարցի լուծման բեռը այլ կառույցների վրա դնել եւ կորուստները ազգաբնակչությանը որպես չնչին նեկայացնել: Սակայն, ինչպես Արցախյան խնդրի հարցում, այնպես էլ այժմ, պաշտոնական հայտարարություններով հանդես եկողները ստում են: Իրականում՝ հակառակորդի կողմից լուծվող հարցերը անհամեմատ խորն են եւ լայնածավալ: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել թշնամին՝ գրավելով Սյունիքում այդ հատվածները․

ա․ Ապագայում Հայաստանը երկու մասի բաժանելու եւ Սյունիքին տիրելու նպատակով Սյունիքի ամենանեղ հատվածը էլ ավելի նեղացնել,

բ․ Թշնամու կողմից գրաված բարձրունքներն ունեն ստրատեգիական նշանակություն, որոնց շնորհիվ՝ կարող է դիտարկել Հայաստանի տարածքի տասնյակ կիլոմետրեր, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի հետ համատեղ շահագործվող Սիսիանի օդանավակայանը,

գ․ Թշնամու կողմից ամբողջությամբ գրաված Սեւ լիճը այդ տարածաշրջանի համար հանդիսանում է ջրային միակ պաշար եւ ոռոգման ու խմելու ջրով է ապահովում մի շարք բնակավայրերի։

9․ Թշնամին, գրավելով այդ հատվածները, անառիկ դիրքեր է զբաղեցնում՝ տեղակայելով այնտեղ հատուկ նշանակության զորքեր։

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը», հիմք ընդունելով ներկա վիճակը, դիմում է ՀՀ ԱԱԾ-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ Պաշտպանության նախարարությանը հետեւյալ առաջարկներով՝

1․ Արգելել ոչ իրազեկ մասնագետների մասնակցությունը սահմանային միջադեպերի քննարկմանը, այն իրականացնել միայն սահմանային կոմիսարների միջոցով,

2․ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ բոլորը պետք է մնային իրենց տեղերում, սակայն նոյեմբերի 9-ից հետո հանձնվեց Որոտանի (Կուբաթլու), Կովսականի (Զանգելան) եւ Հադրութի շրջանների մի մասը, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Ադրբեջանի հետ բանակցություններում պահանջել վերադառնալ եւ զբաղեցնել նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած բնագծերը,

3․Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ ՌԴ միջնորդությամբ սկսված կոմունիկացիոն խնդիրների եւ կողմերի հաշտեցմանն ուղղված այլ ակտիվության հետ կապված՝ սահմանային գոտու ճշտումների գործընթացում պահանջել չեզոք գոտու ստեղծում, քանի որ մի շարք հատվածներում կողմերին բաժանում է մի քանի մետր, ինչը ներկայիս խիստ լարված հարաբերությունների պայմաններում պայթունավտանգ է,

4․ Հանցավոր անգործության, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու պետական սահմանները, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը չպաշտպանելու համար հարուցել քրեական գործեր՝ մեղավորներին բացահայտելու եւ հանցավոր անգործության մթնոլորտը վերացնելու նպատակով»։