Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին
Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ Թե որքան է առաջացել հակառակորդը, գյուղապետը դժվարացավ հստակ ասել՝ ընդգծելով, որ սահմանագծի վրա կանգնած են։
«Կութից այնտեղ օդայինով 4,5 կմ է։ Չեմ կարող ասել՝ իրենց զորքը մեծ է, թե ոչ։ Սարն անցնում են, գալիս, նստում, պառկում։ Որտեղ հիմա իրենք են, այդտեղ մեր արոտավայրերն էին, մեր բնակիչները իրենց անասուններին արածացնում էին։ Առաջին օրը մեր չոբաններին ասել են՝ սա ձեր տարածքը չէ, գնացեք, մերոնք էլ չհասկանալով ու վախենալով իջեցրել են անասուններին, մինչեւ հիմա մոտիկ տեղերում են արածացնում»,– պատմեց գյուղի վարչական ղեկավարը։
Սիմա Չիտչյանի խոսքով՝ քիչ առաջ Կութում էր մարզպետ Գնել Սանոսյանը։ Գյուղապետը բանակցությունների արդյունքից տեղյակ չէ։ Փաստն այն է, որ ադրբեջանական զորքը չի լքել Հայաստանի տարածքը։ Չիտչյանը վստահեցրեց, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան, ամեն ինչ վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր