Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս․ Նորատ Տեր-Գրիգորյանց

Այս իշխանությունները թող գնան, մեկ ուրիշը գա իշխանության, կառավարի, այսպես չի կարելի, նրանք իրենց իշխանությամբ են հետաքրքրվում, իսկ ժողովուրդը, երկիրը լքված են, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում տիրող իրավիճակին։

«Մեզ մոտ պատերազմ է, մեզ վրա հարձակվում են, մտնում ՀՀ տարածք, իսկ Հայաստանում կարծես տեր չկա, մեռած է, այս ինչ բան է: Ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է երկիրը, Հանրապետությունը, անվտանգության խորհուրդը մի՞թե չի կարող դա անել: Ինչո՞ւ Սյունիքում մեր ուժերը չեն, որ թույլ չտան նրանց առաջխաղացումը, ինչո՞ւ պաշտպանության նախարարն այնտեղ չէ, իրենք այնտեղ այդ ինչպես են աշխատում, որ ադրբեջանցիները կարողանում են առաջ գալ»,-ասաց Տեր-Գրիգորյանցը՝ հայտնելով իր վրդովմունքը։

«Եթե շարունակեն այսպես անպիտան աշխատել, ամեն ինչ կկորցնենք, հետո, երբ թուրքը նստի, էլ հեռացնել չենք կարող: Եթե մենք 30 տարի չտվեցինք անվտանգության գոտու հողերը, նա 1000 տարի իր վերցրածը չի տա: Ես վրդովված եմ երկրի այս թուլացած, անկանոն, միջակ կառավարումից, նրանք ընդհանրապես հետաքրքված են քաղաքացիներով, ժողովրդով, ընդհանուր համակարգով»,-ասաց նա՝ հարց բարձրաձայնելով, թե, ընդհանրապես, կառավարություն կա՞, թե՞ չկա։

«Նրանք մտածում են միայն իրենց ու ընտրությունների մասին, որ մնան իշխանության: Ինչո՞ւ մնալ իշխանության, եթե չեն կարողանում կառավարել: Պատերազմի ընթացքում էլ Նիկոլ Փաշինյանը չէր զանգահարում ՌԴ-ին՝ պատերազմը կանգնեցնելու համար, ինձ ՌԴ ՊՆ-ից ասում էին՝ գոնե Դուք ասացեք, թող զանգահարեն, խնդրեն կանգնեցնել պատերազմը, մեկ օր շուտ պատերազմը կանգնեցնելն ավելի քիչ կորուստ է նշանակում, զանգեցի, ոչ մեկը ոչինչ չարեց, չլսեցին ինձ»,-նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք իշխանափոխության դեպքում հնարավոր կլինի իրավիճակը մեղմել, պահպանել Սյունիքի անվտանգությունը, Տեր-Գրիգորյանցն արձագանքեց․ «Մինչև իշխանափոխություն լինի, գործողը պետք է կարողանա ղեկավարել, չէ՞, մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, իսկ վարչապետն ընդհանրապես ոչինչ չի անում, պաշտպանության նախարարությունը չի պահպանում այնտեղի անվտանգությունը, Սյունիքում որևէ մեկը, որևէ իշխանություն ընդհանրապես կա՞, թե՞ ոչ: Արդեն ամենուր բոլորը ծիծաղում են հայերի վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ պետք է մտածել ռազմական քաղաքականության նորացման մասին, սակայն ոչինչ չի արվում։

«Հիմա պետք է նոր ռազմական դոկտրին, կոնցեպցիա, ռազամական քաղաքականություն մշակվի, այդ աշխատանքը պետք է կատարվի, բայց ով պետք է անի: Ոչ մի պատասխան չկա, թշնամին ինչ ուզում է, այն էլ անում է»,-ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։