«Ադրբեջանի զորքերը անցել են ՀՀ տարածք». Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել հետագա կյանքի կորուստի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ վտանգելով նոր պատերազմով», - գրել է ԱՄՆ կոնգրեսականը ֆեյսբուքյան իր էջում։
Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը «սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներին ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»։
«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի միջոցով, այժմ ավելի առարկայական, քան երբևէ: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ Պետական քարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու՝ [Ազատության աջակցության օրենքի] 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներին ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը