Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԼՂ հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար
Մայիսի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակ էր այցելել ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության փոխդեսպան պարոն Ալի Մոհամադ Մոթաղին, որին ընդունեց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, տեղեկացնում է ՀԿԽԸ մամուլի ծառայությունը։
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց աջակցելու նպատակով։ Օգնությունը ներառում է 1600 ծածկոց, խոհանոցային պարագաների 400 հավաքածու և մոտ 15 000 միավոր բժշկական պարագա, որոնք փոխանցվելու են Այրվածքաբանության ազգային կենտրոնին։
«Մենք շնորհակալ ենք գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ համագործակցության և Ազգային ընկերությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Իրանի Կարմիր մահիկի հետ մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, և վստահ եմ, որ ապագայում էլ կհամագործակցենք՝ ի շահ խոցելի խմբերի բարօրության, -ողջունելով հյուրերին ասաց տիկին Աննա Եղիազարյանը։
Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան պարոն Մոթաղին հիշատակելով Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մասին, այդ թվում՝ կողմերի համագործակցությունը ծանր իրավիճակներում, որին բախվել են երկու երկրները, իր կարեկցանքը հայտնեց Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման ընթացքում տուժածներին և, բարձր գնահատելով Հայկական Կարմիր խաչի ընկերության ջանքերը՝ պատերազմի հետևանքով մոտ հարյուր հազար տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հաջողություն մաղթեց՝ սրացման հետևանքով տուժածներին օգնելու, ինչպես նաև մարդասիրական այլ խնդիրներ լուծելու համար:
Անդրադառնալով անցյալ տարվա ծանր պայմաններում երկու երկրների համագործակցության շարունակությանը՝ փոխդեսպանը հույս հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև բարեկամական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո