Առաջ էին եկել, իրենց դրոշը դրել, մերոնք պոկել, հեռացրել են․ Վերիշենի գյուղապետը՝ ադրբեջանցիների՝ Սյունիք մտնելու մասին
Սյունիքի մարզի Վերիշեն վարչական շրջանի ղեկավար Արարատ Օրդյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց՝ գիշերն ադրբեջանացիները Վերիշենի հատվածում 3-4 կիլոմետր առաջ են եկել, տեղադրել ադրբեջանական դրոշն ու տեղակայվել։ Այս պահին հայկական զինուժը բանակցում է՝ թշնամուն հայկական պետական սահմանից հեռացնելու համար։
«Այս հատվածում պաշտպանություն չկա, միշտ էլ ասում էինք՝ դիրք է պետք։ Ձմեռվանից ասում էինք, իշխանությունն ականջալուր չեղավ, շատ ուշացրեցին․ նրանք էդքան մոտեցել, հասել են մեզ, առաջ են եկել, դրոշը դրել։ Մերոք բանակցում են, որ հետ ուղարկեն, դրոշը պոկել, հեռացրել են։ Գործողություններն ընթանում են բնակավայրից յոթ կիլոմետր հեռու, եթե անգամ կրակոց լինի, չի լսվում։ Անվտանգության տեսանկյունից հիմա ոչ ոք ապահովագրված չէ, պետք է ուշադիր լինենք, հերթապահություն իրականացվի բնակչության կողմից»,-ասաց Օրդյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանը Սյունիքի և, առհասարակ, ամբողջ Հայաստանի նկատմամբ էլ հավակնություն ունի, բայց դա չի նշանակում, որ պիտի թողնենք՝ գան, վերցնեն։
«Բանակն այս պահին այնտեղ է»,-հավելեց Վերիշենի գյուղապետը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր