Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր
Լրատվամիջոցներում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ Սյունիքի մարզում Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ու հայկական կողմը ունի վիրավորներ։ armdaily.am-ը փորձել է կապ հաստատել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Փորձել են կապ հաստատել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ, սակայն համայնքապետարանից տեղեկացրել են, որ վերջինս ակտիվ բանակցությունների մեջ է ռուս սահմանապահների և ադրբեջանցիների հետ, փորձում է դիրքերը գիշերն առաջ տված ադրբեջանցիներին հետ ուղարկել։
Շուռնուխ համայնքի բնակիչ, Արցախյան պատերազմների մասնակից Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թշնամին գիշերը իր դիրքերն առաջ է տվել Իշխանասարի հատվածում՝ անցնելով պետական սահմանը և Վենիշեն բնակավայր, որտեղ շարվել են թշնամու հարյուրավոր զինվորներ։ «Ադրբեջանցիները նաև Սև լճի մոտ, որտեղ տխրահռչակ GPS-ով իրենց վերահսկողության տակ էր անցել այդ տարածքի միայն 30 տոկոսը, Շուռնուխի օրինակով այդ 30 տոկոսից բավականին առաջ են անցել։ Թշնամին իրենց մեքենայով ու Ադրբեջանի դրոշով հայտնվել է նաև Ակներ գյուղի վերևում»,-ասաց Աշխարհապետը։ Նա տեղեկացրեց նաև, որ ռուս սահմանապահները ծանր ռազմական տեխնիկա ու մարդուժ են արագ տեմպերով տեղափոխում Գորիս խոշորացված համայնքի այս հատվածները։ Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր։
Հավելենք, որ մեզ տեղեկացրին, որ այս պահին օդում պտտվում են ռուս սահմանապահ զորքերին պատկանող ուղղաթիռները։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը