Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն TRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո Ռուբիո Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին Wizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջ Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա Բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները Ով ինչպես է սիրում Հայաստանը Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունԵրևանի և Բրյուսելի հարաբերությունները թևակոխել են որակական և պատմական նոր փուլԿանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանությունTRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո ՌուբիոՀունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆՎարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանըԵս Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանըՀայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետԻ՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրաԲանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկներըՈվ ինչպես է սիրում ՀայաստանըՀարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համարԺոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնականՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-իցԻրանի գործերին արտաքին միջամտությունը միայն կվատթարացնի այդ երկրի իրավիճակը․ ՉելիքՀարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿԻրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելԿապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարություն
Հայաստան

«Կա՛ ապագա, բայց այդ ապագայում դավաճանները տեղ չունեն». Ասպրամ Կրպեյան

 

Անկախ-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Օքսֆորդի համալսարանի դիվանագիտության մագիստրոս, Ժնևի հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի մագիստրոս, միջազգային իրավունքի մասնագետ Ասպրամ Կրպեյանը:

-Ասպրամ, Հայաստանն ապրում է իր պատմության ամենաողբերգական ու ամենաամոթալի ժամանակաշրջաններից մեկը: Ի՞նչ կաներ Ձեր հայրն այս իրավիճակում, եթե ողջ լիներ:

-Այսպիսի իրավիճակ ուղղակի չէր լինի: Եթե հայրս ու իր ընկերները ողջ լինեին, կարծում եմ՝ այս տեսակ ապազգային, հակահայ ուժեր ուղղակի չէին լինի մեր երկրի ղեկին: Ցավոք, հորս գաղափարական ընկերներից շատերն էլ այս պատերազմի ժամանակ զոհվեցին: Նրանք հայրիկիս, ինչպես նաև Արցախյան ազատամարտի պատմության կենդանի հիշողության կրողն էին:

-Ի՞նչ պետք է անի մեր սերունդը Արցախյան ազատամարտի հերոսների և ապագայի առջև գլխիկոր չկանգնելու համար: Կոնկրետ դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենից ոտքի կանգնելու ճանապարհը:

-Արցախը կորցնելով՝ կոտրվեց մեր ազգային ինքնության ողնաշարը: Ես համարում եմ, որ մեր նորանախ պետականության ինքնության հիմքում հենց Արցախն էր: Այն սերունդները, որոնք կրթվել, դաստիարակվել են այդ ինքնությամբ, այդ սերունդների համար սա ամենաողբերգական իրողությունն է: Անգամ նրանք, որ դեռ չեն գիտակցում կամ մասամբ են գիտակցում այդ կորստի մեծությունը, վաղ թե ուշ հասկանալու են, թե սա ինչ հետևանքներ է ունենալու մեր ազգային հոգեբանության և մեր պետականության ապագայի վրա: Չկա՛ Արցախ առանց Հայաստան և չկա՛ Հայաստան առանց Արցախ: Մարդիկ, որոնք իշխանությունը ստանձնեցին այն մտայնությամբ, թե «Արցախը բեռ է», «Արցախը կույրաղիք է, որը կարելի է կտրել ու հանգիստ ապրել», չարաչար սխալվում են: Մենք միշտ խոսել ենք Հայաստանի Հանրապետության դերակատարման մասին՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի, բայց իրականում Արցախն է ՀՀ անվտանգության երաշխավորը բոլոր առումներով: Եթե ուզում ենք ունենալ հայկական պետականություն, դա պիտի լինի Արցախ-Հայաստան կուռ միասնությամբ: Հակառակ դեպքում չի լինի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Հետևաբար պետք է անենք ամեն բան վերականգնելու պատմական արդարությունը, տեր կանգնելու մեր ժառանգությանը, այս թմբիրից արթնանալու և հասկանալու, որ մենք հաղթած հայորդիների սերունդ ենք, իսկ հաղթածները երբեք չեն ծնկում:

-Զավեշտալին այն է, որ հայկական երկու պետություններն այս անփառունակ վիճակին հասցրած իշխանությունը դեռ խոսում է ապագայից: Արդյոք նրանք նման բարոյական իրավունք ունե՞ն:

-Պարտություններն ու հաղթանակներն ինչպես մարդու համար են, այնպես էլ պետությունների և ժողովուրդների: Բայց շատ կարևոր է, որ թե՛ հաղթանակը, և թե՛ պարտությունը արժանապատվորեն ընդունելու և արժանապատիվ որոշումներ կայացնելու ունակություն ունենաս: Ինձ համար ամենամեծ ողբերգությունն այն է, որ մենք պարտադրված քարշ ենք տալիս մեզ հետ պարտվածին ու մեզ այս իրավիճակին հասցրածին, ինչը թույլ չի տալիս, որ մեր ժողովուրդն ու մեր պետականությունը վճռական քայլ անեն դեպի ապագա: Արժանապատիվ սգալու իրավունքն են անգամ խլել մարդկանցից: Վեց ամիս է անցել, բայց դեռևս բացահայտված ու պատժված չեն այս ամենի մեղավորները: Իսկ ցավը հաղթահարել և ապագայի մասին խոսել հնարավոր կլինի միայն դրանից հետո: Այո, կա՛ ապագա, հայ ժողովուրդն ունի ապագա, բայց այդ ապագայում դավաճանները տեղ չունեն: Իրենք անհամատեղելի են հայի տեսակի հետ:

-Այս իշխանությունը հավակնում է նաև առաջիկա ընտրություններում կրկին վերցնել երկրի ղեկը: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում ընտրությունների գաղափարին և գործող իշխանության վերարտադրման հեռանկարին:

-2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ես այս իշխանությանը համարում եմ ոչ լեգիտիմ: Իրենք նույնիսկ մեկ ժամ ավելի չպետք է մնային իրենց գրասենյակներում և իրենց պաշտոններին, էլ ուր մնաց հավակնեին ընտրություններ կազմակերպելուն, դեռ մի բան էլ հաղթելուն: Սա չտեսնված մի բան է նույնիսկ համաշխարհային պատմության մեջ: Սա նոնսենս է: Իսկ իրենց վերարտադրումը բացի այն, որ կլեգիտիմացնի նոյեմբերի 10-ի դավաճանագիրը և մինչև օրս արած իրենց բոլոր քայլերը, այլև կկողոպտի մեր ապագան՝ որպես ազգ, որպես միավոր ու պետականություն: Մենք կկորցնենք մեր արժանապատվությունը վերականգնելու հնարավորությունը:

-Ասպրամ, օրերս «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցն էր, մի գործողություն, որի ժամանակ զոհվեց Ձեր հայրը՝ Գետաշեն-Մարտունաշենի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատար, Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, զոհվեցին նրա մարտական ընկերները, խաղաղ բնակիչներ, բռնազավթվեցին հայկական գյուղերը: 30 տարի անց ի՞նչ կարող ենք արձանագրել:

-30 տարի առաջ տեղի ունեցավ Խորհրդային Միության և Ադրբեջանի կողմից իրականացված պետական ահաբեկչական, ռազմական ծրագրված գործողություն: Շատ կարևոր է այս բնութագրումը: Հայաստանն այն ժամանակ դեռևս ԽՍՀՄ կազմում էր, երբ Գետաշենի ենթաշրջանի երկու խաղաղ գյուղերի նկատմամբ սկսվեց այդ ցեղասպանական գործողությունը: Դա իրականում ողջ Արցախը հայաթափելու ծրագիր էր: Երկու գյուղերից բռնագաղթեց ավելի քան 3500 հայ, ամբողջ գործողության հետևանքով, որը տևեց մինչև 1991 թ․ օգոստոս, հայաթափվեց 24 հայկական գյուղ, սպանվեցին, գերեվարվեցին ու անհետ կորան բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Եթե դիմադրություն չցուցաբերվեր, հետևանքներն ավելի ողբերգական կլինեին: Այն, ինչ արեցին հայրիկն ու իր ընկերները, ապտակ էր խորհրդային կարմիր բանակին ու ադրբեջանական օմոնականներին, ինչը բեկեց պատմության ընթացքը, և հակամարտությունը մտավ ռազմական փուլ: Սկսվեց պատերազմ, որտեղ մենք ապացուցեցինք, որ պատրաստ ենք ամենաթանկ զոհողություններով մեր հայրենիքը պաշտպանելուն ու ազատագրելուն: Եթե վերլուծենք, թե ինչ ունենք 30 տարի անց, պիտի արձանագրենք, որ մեր հակառակորդների, թշնամիների՝ տարածաշրջանում ունեցած ծրագրերն ու նպատակները չեն փոխվել: Դրանք նույնն էին 100 տարի առաջ, 30 տարի առաջ և նույնն են ցայսօր:

-Կուզեի մի հարակից հարց տալ, որն, ըստ իս, կարևոր է որոշ շրջանակների կողմից ուղղորդվող կեղծիքի դեմ պայքարելու տեսանկյունից: Գետաշենը հանձնելու մեջ մեղադրում են Վազգեն Մանուկյանին և ակտիվորեն տարածում այդ կեղծ թեզը՝ հիմքում դնելով ոչ թե փաստերը, այլ Անդրանիկ Մարգարյանի հարցազրույցներից մի հատված: Դուք՝ իբրև Գետաշենի իրադարձություններն ամենախորությամբ ուսումնասիրած և շահագրգիռ անձանցից մեկը, ինչպե՞ս կհակադարձեք այդ մեղադրանքներին:

-2016 թվականին մայրս գիտական հանրույթի դատին է հանձնել իր մենագրությունը, որի խորագիրն է՝ «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը»: Այն գիտական լուրջ ուսումնասիրություն է՝ հիմնված համապարփակ փաստերի, բազմաթիվ արժեքավոր արխիվային նյութերի, ականատեսների վկայությունների վրա: Ցավոք, այսօր մարդիկ մի տեղից ինչ-որ բան են լսում ու խոսքից խոսք տարածում՝ նույնիսկ չփորձելով ճշտել իրենց լսածը: Այս գրքում ամեն մի փաստը ոչ թե մեկ աղբյուրով է ճշտված, այլ տասնյակ աղբյուրներով: Ի դեպ, գրքում հղում է արված նաև Վազգեն Մանուկյանի «Հայկական երազանքը գոյատևման փակուղում» ժողովածուին: Մեր նպատակն է այդ իրադարձությունների հետ կապված բոլոր դետալներն ու ճիշտ պատմագրական հաջորդականությունը հասանելի դարձնել ընթերցողին և թույլ չտալ, որ պատմական փաստերը խեղաթյուրվեն: Եթե մարդկանց իսկապես հետաքրքրում է, թե ինչպես է ընկնել Գետաշենը, ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, ապա կարող են այս գրքում գտնել իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

-Ամփոփելով զրույցը ի՞նչ կոչ կամ ուղերձ կհղեք մեր հասարակությանը: Ես կարծում եմ, որ Դուք՝ իբրև Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի շառավիղ, ունեք այդ բարոյական իրավունքը:

-Երբեք չդադարել պայքարել հանուն հայրենիքի և հանուն հայկականության: Ես հավատում եմ, որ հային հատուկ արժանապատվությունը մի օր կարթնանա, և մարդիկ իրոք կգիտակցեն իրականությունն ու կկատարեն ճիշտ քայլեր: Այն ամենը, ինչ մենք կորցրեցինք այս պատերազմում, այդ 7 շրջանները, որոնք ինձ համար մի՛շտ են եղել իմ հայրենիքի սրբազան հողեր, վաղ թե ուշ պետք է վերադառնան իրենց իրական տերերին՝ ի հեճուկս բոլոր նրանց, որոնք փորձում են ոչնչացնել այն ահռելի ներուժը, որն ունի մեր ազգը: Եվ միամտություն է կարծել, որ տարածաշրջանում հայի պարտությամբ, հայի ստորացմամբ կարելի է խաղաղություն հաստատել: Այդ գնով խաղաղություն երբեք չի լինի: